Եւրոպայի ճատրակի անհատական ախոյեանութեան, որ տեղի կ՛ունենայ Իսրայէլի մէջ, 7-րդ հանգրուանի ճակատումներուն Հայաստանի ինը ներկայացուցիչներէն չորսը պարտութիւն կրեցին:
Զաւէն Անդրէասեան, Կարէն Գրիգորեան, Սամուէլ Տէր Սահակեան եւ Հրանդ Մելքումեան պարտուեցան, մինչ Գաբրիէլ Սարգսեան եւ Արման Միքայէլեան բաւարարուեցան հաւասարութեամբ:
Յաղթանակ արձանագրեցին միայն Վլատիմիր Յակոբեան, Ռոպերթ Յովհաննիսեան եւ Վլատիմիր Պօղոսեան:
Ստորեւ` դասաւորումը.
| ԿԷՏ | |
| 1.- Անթոն Քորոպով (2647) | 5,5 |
| 2.- Իան Նեփոմնիաթչի (2620) | 5,5 |
| 3.- Ալեքսանտր Մոթիլեւ (2617) | 5,5 |
| 4.- Գաբրիէլ Սարգսեան (2593) | 5,5 |
| 5.- Անտրէ Վոլոթիքին (2591) | 5,5 |
| 23.- Վլատիմիր Յակոբեան (2551) | 5 |
| 33.- Արման Միքայէլեան (2638) | 4,5 |
| 66.- Ռոպերթ Յովհաննիսեան (2478) | 4,5 |
| 77.- Սամուէլ Տէր Սահակեան (2586) | 4 |
| 81.- Զաւէն Անդրէասեան (2554) | 4 |
| 117.- Կարէն Գրիգորեան (2605) | 3,5 |
| 164.- Հրանդ Մելքումեան (2450) | 3 |
| 181.- Վլատիմիր Պօղոսեան (2246) | 3 |
Նշենք, որ ախոյեանութեան կը մասնակցին 250 ճատրակ խաղացողներ:


