Լիբանանի ֆութսալի Ա. դասակարգի ախոյեանութեան 14-րդ հանգրուանի մրցումներուն ծիրին մէջ, Լիբանանեան բանակը տասը կոլի տարբերութեամբ` 15-5 արդիւնքով ծանր պարտութեան մատնեց Ղըպէյրին:
Յաղթական կազմին մարզիկներէն Հիւսէյն Նաժըմ նշանակեց 4 կոլ:
Պարագլուխի դիրքը գրաւող Պէյրութի դրամատունը 8-2 արդիւնքով յաղթեց Քալամունի:
Թրիփոլի Ֆայհա 1-1 արդիւնքով հաւասարութիւն մը արձանագրեց Շուէյֆաթի հետ:
Սեն Ժոզեֆ 10-2 արդիւնքով յաղթեց Ռապիհի, իսկ «Էյ. Եու. Էս. Թի.»` Կանըրզ Լեպանոնին (3-2):
Ստորեւ` դասաւորումը.
| ՄՐՑ. | ԿԷՏ | |
| 1.- Պէյրութի դրամատուն | 12 | 36 |
| 2.- Մայատին | 12 | 33 |
| 3.- Լիբանանեան բանակ | 12 | 30 |
| 4.- Թրիփոլի Ֆայհա | 12 | 22 |
| 5.- Սեն Ժոզեֆ | 13 | 21 |
| ……………………………………………………………. | ||
| 9.- Կանըրզ Լեպանոն | 13 | 12 |
| 10.- Ղըպէյրի | 13 | 6 |
| 11.- Ռապիհ | 12 | 3 |
Ստորեւ` 15-րդ հանգրուանի մրցումներուն յայտագիրը.
| ՀԻՆԳՇԱԲԹԻ, 6 ՆՈՅԵՄԲԵՐ | ԺԱՄ | ԴԱՇՏ |
| Սեն Ժոզեֆ – Մայատին | 19:30 | Սեն Ժոզեֆ |
| ՈՒՐԲԱԹ, 7 ՆՈՅԵՄԲԵՐ | ||
| Կանըրզ Լեպանոն – Պէյրութի դրամատուն | 19:30 | Սատ |
| ՇԱԲԱԹ, 8 ՆՈՅԵՄԲԵՐ | ||
| Թրիփոլի Ֆայհա – Ռապիհ 18:30 | 18:30 | Էմիլ Լահուտ |
| Ղըպէյրի – Շուէյֆաթ | 19:00 | Ղըպէյրի |
| Լիբանանեան բանակ – «Էյ. Եու. Էս. Թի.» | 18:00 | Էմիլ Լահուտ |


