Մարք Վիլմոթց Նշանակուեցաւ Իրանի Ֆութպոլի Ազգային Խումբի Մարզիչ

«Ֆրանս-ֆութպոլ» յայտնեց, որ Պելճիքայի ֆութպոլի ազգային խումբի նախկին մարզիչ եւ մարզիկ Մարք Վիլմոթց նշանակուեցաւ Իրանի ֆութպոլի ազգային խումբի մարզիչ:

50 տարեկան Վիլմոթց Իրանի ֆութպոլի ֆետերասիոնին հետ կնքեց պայմանագրութիւն մը, որ նախատեսուած է մինչեւ Քաթար-2022-ի մոնտիալին աւարտը:

Վերջին 8 տարիներուն Իրանի մարզիչն էր Քարլոս Քիերոս:

2012-էն 2016 Վիլմոթց եղած է Պելճիքայի մարզիչ, իսկ 2017-ին` Փղոսկրեայ Ափունքի ազգային խումբի մարզիչ:

 

Share This Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)