Իսլամացուած Հայեր Եւ «Հասկացողութիւններ, Որոնք Արիւնահոսութեան Պատճառ Են Դառնում»
ՆՈՒՐՀԱՔ ԵԸԼՄԱԶ Տիարպեքիրի (Տիգրանակերտ) բնակիչները տարիներ շարունակ Պայծառ Ալաթային եւ ամուսնուն` Սարգիս Էքենին որպէս քաղաքի «վերջին հայերի» էին ճանաչում: Մենք` լրագրողներս էլ շատ հեշտութեամբ յարմարուեցինք նրանց անուան առաջ դրուած այդ «վերջին» բառին, քանզի հաւատացել էինք, որ երբ այս տարեց զոյգը կեանքից հեռանայ, ապա քաղաքում այլեւս հայ չի մնայ: Հաւանաբար նրանց «վերջին հայեր» ընդունելու ամենահիմնական պատճառն այն էր, որ նրանք օգտագործում...

















