Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Ազգութեամբ Հայերը Հայաստանի Հանրապետութեան Քաղաքացիութիւն Ձեռք Կը Բերեն Պարզեցուած Կարգով

January 29, 2018
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

Յունուարի 6-ից դիւրացուել է 18 տարին լրացած երեխաներին ՀՀ քաղաքացիութիւն տալու եւ ՀՀ անձնագիր տրամադրելու ընթացակարգը: ՀՀ ոստիկանութեան անձնագրային եւ վիզաների վարչութեան պետ Մնացական Բիչախչեանն է ներկայացնում փոփոխութիւնները: Նախկինում անձնագիր տրամադրելու համար պէտք է պարտադիր լինէր երկու ծնողների համաձայնութիւնը:

«Եթէ բացակայում է ծնողների փոխհամաձայնութիւնը, երեխան ձեռք է բերում ՀՀ քաղաքացիութիւն եւ անձնագիր, եթէ նա բնակւում է ՀՀ-ում եւ առկայ է ծնողներից մէկի համաձայնութիւնը: Այստեղ նշանակութիւն չունի, թէ ծնողներից մէկը ՀՀ քաղաքացի է, թէ օտարերկրեայ»:

Մէկ այլ փոփոխութեան համաձայն, ազգութեամբ հայը, եթէ բնակութիւն է հաստատում Հայաստանում, քաղաքացիութեան իրաւունք ունի: Եթէ մինչեւ 18 տարեկան ազգութեամբ հայ երեխայի ծնողները ՀՀ քաղաքացիներ չեն, սակայն երեխան մշտապէս բնակւում է Հայաստանում,  ծնողների համաձայնութեամբ կարող է ստանալ ՀՀ քաղաքացիութիւն:

«Եթէ 16 տարին լրացած է, 16-18 տարեկան հասակում է դիմում անձնագրաւորման, ինքն է ներկայացնում, երկու ծնողները համաձայնութիւն են տալիս: Մինչեւ 16 տարեկան  հասակում դիմումը տալիս է մէկ ծնողը, միւս ծնողի համաձայնութեամբ երեխան կարող է ստանալ քաղաքացու անձնագիր»:

Այստեղ, սակայն, հարց է մնում` ո՞վ է ազգութեամբ հայը: Ինչպէ՞ս է որոշւում նրա ազգային պատկանելութիւնը: ՀՀ ոստիկանութեան անձնագրային եւ վիզաների վարչութեան պետ Մնացական Բիչախչեանը «Ռատիոլուր»-ի հետ զրոյցում նշեց` ում ծնողները կամ նախապապերը   ազգութեամբ հայ են կամ ունենան ազգութիւնը հաստատող փաստաթուղթ: Ասում է. «Ազգութեամբ հայը այն մարդն է, ում քաղաքացիութեամբ նշուած է, որ ազգութեամբ հայ է: Կամ նրա հայրն ու մայրը հայ են: Ծննդեան վկայականը բացէք, որտեղ նշուած է, որ ազգութեամբ հայ են»:

Հայաստանի գաղթականութեան ծառայութեան ղեկավար Գագիկ Եգանեանի գնահատմամբ,` ազգութեան սահմանումը բարդ ու հետաքրքիր եզր է: Գործող օրէնսդրութեան մէջ նշւում է, որ ծագումնաբանութիւնը պէտք է նաեւ հաստատուի մկրտութեան տեղեկանքով: «Որպէս կանոն` հիմնւում են հոգեւոր առաջնորդների կողմից տրուած տեղեկանքների հիման վրայ: Բայց դա, իհարկէ, ամբողջական ցանկը չէ»:

Կառավարութիւնը հաստատել է ազգութեամբ հայ լինելու հանգամանքը հիմնաւորող փաստաթղթերի ցանկը, որտեղ առաջնային պահանջուող թուղթը Հայ առաքելական եկեղեցու առաջնորդարանից կամ հայկական այլ եկեղեցական կառոյցներից տրուած մկրտութեան մասին փաստաթուղթն է` մկրտուածի կամ նրա ծնողների ազգութեան մասին նշումով: Սակայն եթէ մկրտուած չեն ո՛չ ծնողները, ո՛չ էլ երեխաները, այս դէպքում ինչպէ՞ս պէտք է որոշուի նրանց  ազգային պատկանելութիւնը: Այս դէպքում  միջազգային իրաւունքի մասնագէտ Սուրէն Սարգսեանը դժուարանում է խնդրի կարգաւորման ճանապարհ մատնանշել: Օրինակ է բերում կիրառութեան ժամանակ շատ հանդիպող դէպքերից: «Երբ մարդիկ, ենթադրենք, բնակւում են երկար տարիներ արտերկրում, օրինակ` Լիբանանում  եւ հայկական եկեղեցուց վերցնում են տեղեկանք, որպէսզի դիմեն Հայաստանի քաղաքացիութեան համար»:

Իրականում Ցեղասպանութիւնից յետոյ  շատերն են կորցրել ազգութիւնը հաւաստող հնարաւոր փաստաթղթերը, ինչն էլ դժուարութիւններ է ստեղծել: Նրանք, ովքեր փրկուել են արաբական երկրներում, փաստաթղթերի բացակայութեան պայմաններում, տրուել է տուեալ երկրի քաղաքացիութիւն, չեն կարողացել ապացուցել իրենց հայ լինելը: Ի վերջոյ ազգութեամբ հայ լինելը տեսական խնդիր է` յաւելեց միջազգային իրաւունքի մասնագէտը: Նախեւառաջ անհատը պէտք է իրեն ազգութեամբ հայ համարի: «Ծնուել, մեծացել է Միացեալ Նահանգներում, Հայաստանի հետ որեւէ առնչութիւն չի ունեցել, հայկական միջավայրում չի մեծացել, միայն ազգանունով է հայ, մի քիչ դժուար է գնահատել նա հա՞յ է, թէ՞ ոչ, որովհետեւ բացի հայկական ազգանունից` չունի հայկական ինքնութիւն: Այսինքն նաեւ սրանք անհատական մօտեցումներ են, որովհետեւ իւրաքանչիւր արտերկրում բնակուող մեր հայրենակից ինքն է որոշում իր հայ լինելը»:

Ծագումով հայ, ազգութեամբ հայ հասկացութիւնները իրաւական չեն այնքան, որքան դրա տակ կան նաեւ բարոյական եւ անձնական մօտեցումներ` յաւելեց իրաւաբանը:

 

Նախորդը

Տեսակէտ. Իշխանութիւ՞ն, Թէ՞ Ղեկավարութիւն

Յաջորդը

Մոնրէալի Մէջ Տեղի Ունեցաւ ՀՅԴ-ի 127-ամեակին Նուիրուած Պաշտօնական Հանդիսութիւն

RelatedPosts

«Դրօշակ»-ի Առաջնորդող.  Քաղաքական Դաշինքներ Եւ Միասնութիւն Ընդհանուր Նպատակի Շուրջ
Անդրադարձ

«Դրօշակ»-ի Առաջնորդող. Քաղաքական Դաշինքներ Եւ Միասնութիւն Ընդհանուր Նպատակի Շուրջ

February 3, 2026
Լոյս Տեսաւ ՀՅԴ Պաշտօնաթերթ «Դրօշակ»-ի 2026-ի Առաջին Թիւը
Անդրադարձ

Լոյս Տեսաւ ՀՅԴ Պաշտօնաթերթ «Դրօշակ»-ի 2026-ի Առաջին Թիւը

February 3, 2026
Փարիզի Հայկական Սփիւռքի Ժառանգութիւնը Կը Վերածուի Թուային Քարտէսի Մը
Անդրադարձ

Փարիզի Հայկական Սփիւռքի Ժառանգութիւնը Կը Վերածուի Թուային Քարտէսի Մը

February 3, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.