«Դրօշակ»-ի Առաջնորդող. Իւրաքանչիւրիս Ընտրութիւնը Կարմիր Գիծի Առջեւ
Ա. Շ. Վերջին տասնամեակներին հայոց տօնացոյցը հարստացել է յոբելեանական երկու օրերով` Հայաստանի եւ Արցախի անկախութեան ամրագրմամբ: Այս երկու պատմական իրադարձութիւններն էլ տեղի են ունեցել 1991 թուականի սեպտեմբեր ամսին: Երկու ձեռքբերումների ճանապարհն էլ սկսուել է նոյն ակունքից` 1988 թուականին բռնկուած Արցախեան ազգային-ազատագրական պայքարից: Ինչո՞ւ բռնկուեց եւ ինչո՞ւ հենց տուեալ ժամանակ ընթացք առաւ համաժողովրդական այդ շարժումը: Եթէ փորձենք պատասխանել նման հարցի, նախ...




















