Մերձաւոր Արեւելք. Հայկական Գործօնը Դարձեալ Շահարկւում Է
ԿԱՐԷՆ ՎԵՐԱՆԵԱՆ Տարածաշրջանային հարցերով փորձագէտ Ականատես ենք լինում Մերձաւոր Արեւելքում հայկական գործօնի շահարկումների հերթական փուլին: Պէտք է նշել, որ այդ միտումը դրսեւորուեց քաղաքական ու տեղեկատուական-քարոզչական դաշտում: Այսպէս, օրերս տեղեկութիւն տարածուեց, թէ Սիրիայի ժողովրդավարական ուժերի կազմում հայկական զօրախումբ է ստեղծուել: Յայտնի է, որ Սիրիայի ժողովրդական ուժերը, որոնք գտնւում են քրտերի գլխաւորութեան ներքոյ, վայելում են Ուաշինկթընի աջակցութիւնը: Յայտնի է, որ այդ ուժերի...

















