Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Մերձաւոր Արեւելք. Հայկական Գործօնը Դարձեալ Շահարկւում Է

Մայիս 15, 2019
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ԿԱՐԷՆ ՎԵՐԱՆԵԱՆ
Տարածաշրջանային հարցերով փորձագէտ

Ականատես ենք լինում Մերձաւոր Արեւելքում հայկական գործօնի շահարկումների հերթական փուլին: Պէտք է նշել, որ այդ միտումը դրսեւորուեց քաղաքական ու տեղեկատուական-քարոզչական դաշտում: Այսպէս, օրերս տեղեկութիւն տարածուեց, թէ Սիրիայի ժողովրդավարական ուժերի կազմում հայկական զօրախումբ է ստեղծուել: Յայտնի է, որ Սիրիայի ժողովրդական ուժերը, որոնք գտնւում են քրտերի գլխաւորութեան ներքոյ, վայելում են Ուաշինկթընի աջակցութիւնը: Յայտնի է, որ այդ ուժերի կազմը բազմազգ է, քրտերից բացի` այնտեղ կռւում են արաբներ, ասորիներ եւ այլ ազգային փոքրամասնութիւնների ներկայացուցիչներ:

Հարցի առնչութեամբ տեղեկատուութիւն էր «արտանետւում», որ հայկական զօրախումբը ձեւաւորուել է այն ուժերի կազմում, որոնք պայքարում են Սիրիայի նախագահ Պաշշար Ասատի ու այդ երկրի կառավարական ուժերի դէմ, ինչը, մեղմ ասած, չի համապատասխանում իրականութեանը: Ինչպէսեւ սպասւում էր, ապատեղեկատուութեան այդ միջադէպը շատ արագ արձագանգ գտաւ թուրքական ու ազրպէյճանական մետիա ու փորձագիտական դաշտում: Այդ նիւթերի բովանդակութիւնից կարելի է ասել, որ դրանով թուրք-ազրպէյճանական քաղաքական զոյգը փորձում էր Սիրիայում թիրախաւորել հայկական գործօնը ոչ միայն ծայրայեղական իսլամական խմբաւորումների, այլեւ արդէն` Սիրիայի իշխանութիւնների կողմից: Այս գործելաոճն ունի հեռահար նպատակներ` ռիսքի տակ դնել տեղի հայկական համայնքի անվտանգութիւնն առհասարակ: Ի դէպ, Սիրիայում թուրք-ազրպէյճանական զոյգը քարոզչական-տեղեկատուական եւ այլ ուղղութիւններով աշխուժ հակահայկական աշխատանքներ է իրականացրել սիրիական ճգնաժամի ամբողջ ընթացքում, սակայն, ըստ էութեան, լուրջ յաջողութիւններ չեն արձանագրել:

Ինչեւէ, նշենք, որ իրականում, Սիրիայի ժողովրդավարական ուժերը գլխաւորապէս պայքար են մղում Սիրիայի իսլամական ծայրայեղական խմբաւորումների, առաջին հերթին` «Իսլամական պետութիւն» խմբաւորման դէմ: Ի հարկէ, քրտական այդ ուժերը քաղաքական բնոյթի անհամաձայնութիւններ ունեն Սիրիայի իշխանութիւնների հետ, սակայն, խոշոր հաշուով, կողմերն ունեն համախոհութիւն երկրում հակաահաբեկչական գործողութիւններում համատեղ ճամբարում պայքարելու հարցում:

Տեղեկատուութեան համաձայն, Սիրիայի ժողովրդավարական ուժերի կազմում ձեւաւորուած հայկական զօրախումբն իր պայքարը տանելու է առաջին հերթին Սիրիայում թուրքական ռազմական ներկայութեան եւ, առհասարակ, թուրքական գործօնի ազդեցութեան զսպման ուղղութեամբ: Հայկական զօրախմբի ղեկավարներից մէկը`  Մասիս Մութանեանը, հարցազրոյցում մասնաւորապէս նշել է. «Մենք կը շարունակենք մեր նահատակների ճամբան»:

Յատկանշական է նաեւ այն, որ թուրքական, ազրպէյճանական մետիա-փորձագիտական բանավէճում արհեստականօրէն ուռճացւում էր նոր ձեւաւորուած հայկական զօրախմբի նշանակութիւնը, ինչպէս եւ` թուաքանակը: Իրականում, զօրախմբի կազմը մեծ չէ, այն կազմուած է ընդամէնը շուրջ 5 տասնեակ զինուորից:

Պէտք է նշել, որ Սիրիայի ժողովրդավարական ուժերի կազմում հայկական զօրախմբի ձեւաւորման վերաբերեալ տեղեկատուութիւնը, ամենայն հաւանականութեամբ ու գլխաւորապէս` ոչ միտումնաւոր նպատակներով, սխալ մեկնաբանուեց նաեւ հայկական մետիա տիրոյթում: Այն հիմնականում լուսաբանուեց այն տեսանկիւնից, թէ հայկական զօրախումբը ձեւաւորուել է հակակառավարական ճամբարում: Ասել է թէ` թէեւ ոչ միտումնաւոր, սակայն հերթական ջրաբաժինը լցուեց թուրք-ազրպէյճանական ջրաղացին: Աւելի՛ն. թուրք-ազրպէյճանական քարոզչութեան այս տրամաբանութիւնը կարող էր նաեւ տարածուել Սիրիայում խաղաղապահ առաքելութիւն իրականացնող հայկական զօրախմբի գործունէութեան ուղղութեամբ:

Հայկական փորձագիտական դաշտում տեսակէտեր հնչեցին այն մասին, որ հայկական զօրախմբի ձեւաւորման հարցի ուռճացման, ապատեղեկատուութեան տարածման յետեւում կանգնած են գլխաւորապէս քրտական ուժերը: Մեր գնահատմամբ, դա այնքան էլ իրատեսական չէ:

Ինչեւէ, շարունակելով թեման` նշենք, որ օրերս լուրեր տարածուեցին, որ Սիրիայում քրտերի դէմ թուրքական զինուած ուժերի հերթական գործողութիւնների ժամանակ բախումներ են տեղի ունեցել վերջիններիս ու տեղի հայերի միջեւ: Կարծում ենք, որ սա նոյնպէս թուրքական կողմի հերթական ապատեղեկատուութիւնն էր, որի նպատակն էր ներքաշել ու թիրախաւորել հայկական գործօնը սիրիական ռազմական գործողութիւններում: Ի հարկէ, Սիրիայի հայութիւնն այս կամ այն կերպ ներգրաւուած է երկրի ծայրայեղական իսլամական խմբաւորումների դէմ պայքարում` տարբեր ուժերի շարքերում: Առաւել եւս` հայութիւնը չի կարող անտարբեր լինել, երբ թուրքական զինուժը թիրախաւորում է հայերով բնակեցուած թաղամասերն ու բնակավայրերը: Սակայն խնդիրն այն է, որ փորձ է կատարւում հայկական գործօնն ուռճացնել, դարձնել տարածաշրջանում քաղաքական շահարկումների առարկայ:

Հայկական գործօնը շահարկւում էր նաեւ մէկ այլ ուղղութեամբ. մամուլում անդրադարձներ եղան այն մասին, որ այս տարուայ ապրիլի սկզբին Լիբանանում Սէուտական Արաբիայի դեսպանն այցելեց Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսարան, Հայոց ցեղասպանութեան մատուռում յարգանքի տուրք մատուցեց Ցեղասպանութեան նահատակների յիշատակին: Արձանագրենք, որ Սէուտական Արաբիայի նման նախաձեռնութիւնը խորհրդանշական է, մի երկրի, որն այդպէս էլ չի ճանաչել ՀՀ անկախութիւնը: Սակայն, ըստ էութեան, դատապարտելի է, երբ հայերի դէմ իրականացուած ցեղասպանութեան ճանաչման հարցը դառնում է միջազգային յարաբերութիւնների քաղաքական գործիք: Խնդիրն այն է, որ Սէուտական Արաբիայի նախաձեռնութիւնը տեղաւորւում է միմիայն այդ երկրի ու Թուրքիայի միջեւ քաղաքական հակասութիւնների տրամաբանութեան ներքոյ եւ թերեւս` ոչ աւելին:

Կրկին ապրիլի վերջին մամուլում լուրեր տարածուեցին, որ Միացեալ Նահանգների Քոնկրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ, դեմոկրատ Ատամ Շիֆն ապրիլի 26-ին հանդիպել է Ուաշինկթընում Սէուտական Արաբիայի դեսպան` արքայադուստր Ռիմա պինթ Պանտար ալ Սէուտի հետ, եւ հանդիպման ընթացքում քննարկուել է նաեւ Ատամ Շիֆի` Օսմանեան կայսրութիւնում հայերի ցեղասպանութեան ճանաչման վերաբերեալ բանաձեւը: Նշւում էր, որ Սէուտական Արաբիայի դեսպանը համաձայնել է աջակցել Քոնկրեսում այդ բանաձեւին: Իրականում, այս տեղեկութիւնն արժանահաւատ կարող էր թուալ, եթէ հաշուի առնենք Լիբանանում Սէուտական Արաբիայի դեսպանի այցը, ինչի մասին խօսուեց վերեւում:

Ի դէպ, այս հանդիպման ու արուած յայտարարութեան վերաբերեալ տեղեկատուութիւնը վերցուել էր Ատամ Շիֆի պաշտօնական կայքից, սակայն պարզուեց, որ տեղեկատուութիւնը քոնկրեսականի անունով ստեղծուած ֆէյք կայքէջից է: Այստեղ կարեւոր հարցերից մէկն այն է, թէ, ի վերջոյ, ով եւ ինչ նպատակներով է ստեղծել այդ ֆէյք էջը:

Մեր գնահատմամբ, սա ապատեղեկատուութեան տարածման պարզ եղանակներից մէկն էր, երբ լուրը տարածւում, յետոյ հերքւում է` թողնելով քարոզչական բաւական արդիւնաւէտ ազդեցութիւն:

Ի դէպ, շատ յաճախ հայկական մետիա տիրոյթում Միացեալ Նահանգների հայկական լոպիստական գործունէութեամբ զբաղուող քոնկրեսական խմբերը ներկայացւում են այն պրիսմակի ներքոյ, թէ դրանք զուտ հայամէտ գործունէութիւն են ծաւալում: Ի հարկէ, անհերքելի է ամերիկեան քոնկրեսական լոպիստական խմբերի դերն ու նշանակութիւնը Հայաստանի ու հայութեան տարբեր հիմնախնդիրների կարգաւորման եւ մեր շահերի լոպինկ անելու հարցերում: Այստեղ երկու կարծիք լինել չի կարող, այդուհանդերձ, այդ լոպիստական խմբերը տեղաւորւում են Միացեալ Նահանգների օրէնսդիր քաղաքականութեան տրամաբանութիւնում եւ խոշոր հաշուով կարեւորագոյն գործիք են Ուաշինկթընի շահերն առաջ մղելու հարցում:

Հայերի դէմ իրականացուած ցեղասպանութեան հարցը քանիցս շահարկուել է մէկ այլ տարածաշրջանային երկրի` Իսրայէլի կողմից: Ցեղասպանութեան ճանաչման հարցը մէկ անգամ չէ, որ յայտնուել է այդ պետութեան օրէնսդիր մարմնում, սակայն այդպէս էլ դրական որեւէ քայլ չի իրականացուել այդ ուղղութեամբ: Բնաւ, այդ հարցում ակնկալիքներ չկան, քանի որ հարցը շահարկւում է Իսրայէլ-Թուրքիա լարուած յարաբերութիւնների պարունակում` որպէս լծակ Անգարայի դէմ: Կարծում ենք, որ Իսրայէլը կը ճանաչի հայերի դէմ իրականացուած ցեղասպանութիւնը թերեւս այն դէպքում, երբ ունենանք հայ-իսրայէլական քաղաքական յստակ օրակարգ:

 

 

Նախորդը

Լիբանանի Հիւանդանոցներու Պատկերը

Յաջորդը

Միջազգային Գրականութեան Գագաթներէն` Կնութ Համսուն

RelatedPosts

Միացեալ Նահանգներու Կառավարութիւնը Աւելի Արցախամէտ Է, Քան` Հայաստանի Վարչապետը
Անդրադարձ

Միացեալ Նահանգներու Կառավարութիւնը Աւելի Արցախամէտ Է, Քան` Հայաստանի Վարչապետը

Հոկտեմբեր 14, 2025
Ողբերգութի՞ւն, Թէ՞ Կատակերգութիւն. Բեմը Անարգելը Ե՞րբ Աւանդութիւն Դարձաւ
Անդրադարձ

Ողբերգութի՞ւն, Թէ՞ Կատակերգութիւն. Բեմը Անարգելը Ե՞րբ Աւանդութիւն Դարձաւ

Հոկտեմբեր 14, 2025
Ռազմիկ Բաղդասարեանի Ելոյթին Առիթով
Անդրադարձ

Ռազմիկ Բաղդասարեանի Ելոյթին Առիթով

Հոկտեմբեր 14, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?