Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Խորհրդարանական Ընտրութիւններին Ընդառաջ` Դիմում Ջաւախքի Ժողովրդին

October 1, 2012
| Հայկական
0
Share on FacebookShare on Twitter

Ստորեւ կը ներկայացնենք Սամցխէ – Ջաւախքի հայկական հասարակական կազմակերպութիւններու խորհուրդի կոչ-դիմումը ջաւախահայութեան` նախքան Վրաստանի մէջ այսօր տեղի ունենալիք խորհրդարանական ընտրութիւնները:

 

Երկու օրից, հոկտեմբերի 1-ին, Վրաստանում տեղի են ունենալու խորհրդարանական ընտրութիւններ: Սահմանադրական բարեփոխումների հիման վրայ առաւել լիազօրութիւններ ստացող օրէնսդիր մարմնի` խորհրդարանի համար առաջին ընտրութիւնները անցկացւում են երկրում քաղաքական լարուածութեան եւ սպառնալիքների, հալածանքների եւ բռնութիւնների մթնոլորտում: Դարձեալ առկայ է կեղծիքներով ընտրութիւններ անցկացնելու վտանգը:

Խորհրդարանական ընտրութիւնների նախաշեմին, Սամցխէ-Ջաւախքի հայկական հասարակական կազմակերպութիւնների խորհուրդը շաբաթներ առաջ նամակներով դիմեց Վրաստանի քաղաքական հիմնական ուժերին, առաջարկելով հանդիպումներ խորհրդի ներկայացուցիչների եւ հիմնական քաղաքական ուժերի համապատասխան անձանց հետ, տեղեկանալու համար նրանց դիրքորոշմանը երկրամասի բնակչութեան խնդիրների մասին: Այս տեղեկութեան հիման վրայ էլ խորհուրդը ճշդելու էր իր քաղաքական դիրքորոշումը խորհրդարանական ընտրութիւններին մասնակից քաղաքական ուժերի նկատմամբ:

Քաղաքական հիմնական երկու ուժերը` իշխող Միացեալ ազգային շարժում կուսակցութիւնը եւ ընդդիմադիր Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան դաշինքը չընդառաջեցին Սամցխէ – Ջաւախքի հայկական հասարակական կազմակերպութիւնների խորհրդի դիմումներին:

Սամցխէ-Ջաւախքի հայկական հասարակական կազմակերպութիւնների խորհուրդը հաշուի առնելով, որ`

Ա) Միացեալ ազգային շարժում կուսակցութեան գլխաւորած իշխանութիւնները անցած տարիների ընթացքում, ընդհանրապէս երկրում եւ յատկապէս մեր երկրամասում  իրենց կիրառած քաղաքականութեամբ ոչ միայն չեն նպաստել Սամցխէ-Ջաւախքի հայ ազգաբնակչութեան կրթական, մշակութային, հոգեւոր եւ քաղաքական խնդիրների կարգաւորմանը, այլեւ` խորացրել են այդ խնդիրները: Մեր երկրամասում ստեղծել են հալածանքի, սպառնալիքների ու վախի մթնոլորտ սարքովի եւ ուռճացուած մեղադրանքներով ձերբակալելով, բանտարկելով, աշխատանքից ազատելով բազմաթիւ անհատների` քաղաքական-հասարակական ծանօթ գործիչներից սկսած մինչեւ իր հանապազօրեայ հացի խնդիրը լուծող սովորական քաղաքացուն: Նոյնիսկ նախընտրական քարոզարշաւի ընթացքում, այս կուսակցութիւնը մեր երկրամասում ամբողջութեամբ անտեսել է այս խնդիրները եւ կենտրոնացել ընկերային-տնտեսական խնդիրների վրայ, ինչի ուղղութեամբ այս կուսակցութեան իշխանութիւնը անցած տարիներին տարել է որոշ աշխատանք, սակայն, այդ բնագաւառներում եւս առկայ է եղել երկրամասի բնակչութեան մեծամասնութիւն հանդիսացող հայութեան նկատմամբ խտրական վերաբերմունքը:

Բ) Գործող իշխանութիւններին գլխաւոր մրցակից հանդիսացող Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան դաշինքը իր նախընտրական ծրագրերում եւ քարոզարշաւի ժամանակ անդրադարձել է ինչպէս երկրի տարբեր շրջանների, այնպէս էլ մեր երկրամասի բնակչութեանը վերաբերող նաեւ քաղաքական ու կրթական-մշակութային մի շարք խնդիրների, նրանց համար առաջարկելով հաւասարակշռուած լուծումներ: Այդուհանդերձ, դաշինքի ներսում ընդգրկուած են նաեւ այնպիսի քաղաքական շրջանակներ, որոնց կողմից այդ սկզբունքների նկատմամբ հաւատարմութիւնը խիստ կասկածելի է, ինչը հրապարակուեց նոյնիսկ քարոզարշաւի ժամանակ: Աւելի՛ն, դաշինքը եւս, իշխող կուսակցութեան նման, չընդառաջեց Սամցխէ-Ջաւախքի հայկական հասարակական կազմակերպութիւնների խորհուրդի դիմումին` պաշտօնական հանդիպման միջոցով քաղաքական դիրքորոշումները քննարկելու նպատակով:

Առ այդ`

1) Սամցխէ-Ջաւախքի հայկական հասարակական կազմակերպութիւնների խորհուրդը յայտարարում է, որ ինք չի աջակցում այս քաղաքական ուժերից եւ ոչ մէկին:

2) Սամցխէ – Ջաւախքի հայկական հասարակական կազմակերպութիւնների խորհուրդը աջակցում է որպէս մեծամասնական ընտրակարգի թեկնածու առաջադրուած իր կազմում ընդգրկուած կազմակերպութիւնների ներկայացուցիչներին, ովքեր լինելով Սամցխէ – Ջաւախքի հայկական հասարակական կազմակերպութիւնների խորհրդի կազմում, կիսում են երկրամասի խնդիրների նկատմամբ Սամցխէ – Ջաւախքի հայկական հասարակական կազմակերպութիւնների խորհրդի տեսակէտներն ու դիրքորոշումները:

3) Սամցխէ – Ջաւախքի հայկական հասարակական կազմակերպութիւնների խորհուրդը կոչ է անում երկրամասի բնակչութեանը աշխուժ մասնակցութիւն ցուցաբերել ընտրութիւններին եւ դրանով խոչընդոտել կեղծիքների կիրառմանը: Երկրի քաղաքական ուժերին պէտք է ցոյց տալ, որ Ջաւախքի հայութիւնը տէր է կանգնում իր իրաւունքներին եւ օգտագործում  քաղաքական բոլոր հնարաւորութիւնները` այդ իրաւունքների լիակատար պաշտպանութեան համար:

ՍԱՄՑԽԷ – ՋԱՒԱԽՔԻ ՀԱՅԿԱԿԱՆ
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԻՒՆՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

29 սեպտեմբեր, 2012
Ախալքալաք

 

 

Նախորդը

Էրտողան Հայաստան – Թուրքիա Մերձեցումը Դարձեալ Կը Կապէ Լեռնային Ղարաբաղի Խնդիրին

Յաջորդը

Օգնել Եղբայրներին

RelatedPosts

Հրապարակուեցաւ Հայաստանի  Նոր Սահմանադրութեան Նախագիծը
Գլխաւոր լուրեր

Հրապարակուեցաւ Հայաստանի Նոր Սահմանադրութեան Նախագիծը

November 24, 2026
Թրամփի Ուղերձը՝ ԹՐԻՓՓ-ի Գործնական Փուլի Պաշտօնական Մեկնարկումին Առիթով
Գլխաւոր լուրեր

Թրամփի Ուղերձը՝ ԹՐԻՓՓ-ի Գործնական Փուլի Պաշտօնական Մեկնարկումին Առիթով

November 24, 2026
Վատեֆուլ. «Եթէ Հայաստանն Ու Ազրպէյճանը  Յաջողին Խաղաղութեան Պայմանագիր Կնքել,  Ատիկա Պիտի Կայունացնէ Շրջանը.  Ատկէ Պիտի Շահինք Նաեւ Մենք` Եւրոպայի Մէջ»
Գլխաւոր լուրեր

Վատեֆուլ. «Եթէ Հայաստանն Ու Ազրպէյճանը Յաջողին Խաղաղութեան Պայմանագիր Կնքել, Ատիկա Պիտի Կայունացնէ Շրջանը. Ատկէ Պիտի Շահինք Նաեւ Մենք` Եւրոպայի Մէջ»

November 21, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.