Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

«Դրօշակ»-ի Առաջնորդող. Պատասխանատուութեան Առաքելութիւնը

August 10, 2026
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

Ընտրութիւնները, իրենց բուն նպատակին զուգահեռ, լուծում են դրանից բխող մէկ կարեւոր խնդիր եւս` խաղաղ ու ներդաշնակ մթնոլորտ են հաստատում երկրում, ըստ հասունացած հասարակական պահանջի` վերափոխելով քաղաքական դաշտը: 2026 թուականի յունիսին Հայաստանում տեղի ունեցած ընտրութիւններն ոչ միայն չլուծեցին առկայ հիմնահարցերը, այլեւ աւելի ընդգծեցին դրանք` խորացնելով հասարակական դժգոհութիւնն ու հիասթափութիւնը: Պատճառն ակնյայտ է` ընտրութեան հրամցուած արդիւնքը չէր համապատասխանում հասարակութեան մեծամասնութեան ակնկալիքներին: Չսպասելով ընտրութիւնների օրինականութեան վիճարկման հարցով Սահմանադրական դատարանի վերջնական վճռին` երկրի գործող վարչապետը հրապարակայնացրեց խորհրդարանում եւ իշխանական այլ օղակներում նշանակումների եւ վերանշանակումների հարցեր, կանխապէս հանրութեանն ուղերձ յղելով, որ աւելորդ են դատարանի վճռի հետ կապուած նրա սպասումները:

Յիշելով, մասնաւորապէս, յունիս 7-ի ընտրութիւնների գիշերը, արդիւնքների հաշուարկի հէնց սկզբում, նոյն վարչապետի յայտարարութիւնն իր գլխաւորած ուժի յաղթանակի մասին, համոզւում ենք, որ գործ ունենք քաղաքական գործընթացները կանխելու գործելակերպի հետ, որն ուղերձ է, առաջին հերթին, տուեալ գործընթացներն իրականացնող պետական մարմիններին, եւ ապա` հանրութեանն ու քաղաքական ուժերին: Իր սեւ գործն անելուց յետոյ Նիկոլ Փաշինեանը մեկնեց արձակուրդ, իսկ իրականում փախուստ տուեց անմիջականօրէն առճակատուելուց այն հիմնահարցերի հետ, որոնք ընտրութիւններից անմիջապէս յետոյ բոլոր կողմերից ծառացան նրա առջեւ, ինչպէս եւ` բռնաճնշումներից, որոնք երկրում ծաւալուելու էին իր իսկ հրահանգով: Այդ խնդիրները նրա համար սկսւում էին յարաբերութիւններից սեփական խմբակի հետ, որի մի մասին նա, ուզէր թէ չուզէր, պէտք էր հիասթափեցնէր, քանի որ խորհրդարանական տեղերն ու միւս բարձրագոյն պաշտօններն անսահմանափակ չեն, իսկ միւս կողմից` ծառացել էին ներխմբակային ու մարդուժի այլ խնդիրներ, որոնք ցանկանում էր լուծել ՔՊ առաջնորդը:

Առաջին հայեացքից, արտաքին ու ներքին բազում հիմնահարցերի կողքին, ներխմբակային խնդիրները թւում են երկրորդական, այս դէպքում, սակայն, անակնկալ մի պահի սրանք կարող են դառնալ ամենաճակատագրականը Նիկոլի իշխանութեան համար: Նա մշտապէս զգօն է, որ յանկարծ դասալքութիւններ ու ճեղքուածքներ չառաջանան սեփական «տանը», ինչն այդ թղթէ կառոյցը ցիրուցան կ՛անի ժամերի ընթացքում: Եւ այս դէպքում, նախորդ բազում անգամների նման, ի՞նչ է անում նա իր անսկզբունք, անհայրենիք, ագահ ու իշխանատենչ խմբակիցների սանձերը ձեռքում պահելու համար. առնում է նրանց` այս անգամ 5 միլիառ դրամի պարգեւավճար բաժանելով, այն պահին, երբ հին իշխանութիւնն աւարտել է իր գործունէութիւնը, իսկ նորը դեռ չի սկսել: Ինչ վերաբերում է պետական ողջ համակարգն ընդգրկող այդ խմբակին, ապա փողի դիմաց վճարողի բոլոր քմահաճոյքները կատարողների հարցում, ում շեֆը մէկ վայրկեանում եւ մէկ SMS-ով կարող է թռցնել աթոռից, որեւէ դրական դրսեւորում ակնկալելու հիմքեր չկան: Պէտք է ցաւով արձանագրենք, որ սրանք իրենց բախտախնդիր առաքելութեամբ ամենաամօթալի էջն են գրում Հայոց պատմութեան մէջ:

Նիկոլ Փաշինեանին կամակատար կեդրոնական ընտրական յանձնաժողովը եւ Սահմանադրական դատարանը հաստատեցին ընտրութիւնների անօրինական արդիւնքները, բայց արդեօ՞ք դա ապահովեց Նիկոլ Փաշինեանի կայուն եւ անամպ իշխանավարման գալիք տարիները: Ակնյայտ է, որ իշխանազաւթման այս ճիգի ընթացքում Փաշինեանը կորցրեց իր քաղաքական օրինականութիւնը, բարոյական վարկը եւ օրինականութեան հիմքը: Սահմանադրական դատարանի վճիռը չչորացած` գազազած Փաշինեանը անձնական օգտագործման ուժային կառոյցներին ուղղորդեց ձերբակալելու Գագիկ Ծառուկեանին, կասեցնելու գործունէութիւնը եւ խլելու յայտնի գործարարին պատկանող ձեռնարկութիւնները: Թւում էր, թէ Գագիկ Ծառուկեանի գլխաւորած ուժից նրա օրինականօրէն ձեռք բերած մանտաթները խլելով` Նիկոլ Փաշինեանը դաժանօրէն պատժեց վերջինիս իր տուտուկի տակ պար չգալու համար, բայց Փաշինեանը հասկանում է, որ իր այս աղաղակող անօրինականութեամբ բարոյական ու քաղաքական աւելի մեծ հարուած ստացաւ, քան` գործարարը: Գուցէ բացի սահմաններ չճանաչող յիշաչարութիւնից` այս քայլով Նիկոլ Փաշինեանը փորձում էր արժեզրկել Գագիկ Ծառուկեանի քաղաքական դրամագլուխը` ներսի ու դրսի աչքին նրան ներկայացնելով որպէս քրէաօլիկարխիկ քլանի առաջնորդ:

Այնուամենայնիւ, առաջին հայեացքից զարմանալի, իսկ տրամաբանութեան տեսանկիւնից լիովին բացատրելի է, որ օլիկարխներին ու թալանչիներին պատժելու կարգախօսն ութ տարի թափահարող երկրի ղեկավարի այս քայլը հանրութեան մեծամասնութեան աչքին աւելի ու աւելի վարկաբեկեց նրան` փոխարէնը մեծացնելով համակրանքը գործարարի նկատմամբ: Այս առումով, Փաշինեանն իր ցուցադրական շոերի վերածուած անօրինական քրէական հետապնդումներով այլեւս ոչ թէ ընկալւում է որպէս արդարութեան մարտիկ, այլ` իշխանութեան պատժիչ մեքենան սեփական աթոռի պահպանութեանը ծառայեցնող բռնապետ: Փաշինեանն Արեւմուտքին եւ թուրքազրպէյճանական դաշինքին մեծ խոստումներ է տուել` իր իշխանութեան պահպանման համար վերջիններիս գործնական հովանաւորութիւնը ստանալու դիմաց:

Յանուն այդ նպատակի` նա բացայայտօրէն հակադրուեց Ռուսաստանին, որի հովանաւորութիւնն իր քաղաքական կայունութեան հիմնական երաշխիքներից մէկն էր անցնող տարիներին: Այդ երաշխիքներից մէկն էլ այն տնտեսական օգուտներն էին, որոնք կարծես առատութեան եղջիւրից թափուեցին այս իշխանութեան գիրկը, երբ Արեւմուտքի պատժամիջոցների տակ յայտնուած Ռուսաստանի հետ բազմակի անգամ մեծացաւ Հայաստանի առեւտրաշրջանառութիւնը: Դրա փոխարէն` այսօր Ռուսաստանը տնտեսական չյայտարարուած պատժամիջոցների է ենթարկում Հայաստանին, որոնք կործանարար կարող են դառնալ հայ արտադրողների համար եւ կտրուկ անկումների առջեւ կանգնեցնել Հայաստանի տնտեսական-ընկերային կեանքը:

Նախընտրական փուլում Փաշինեանը խաբեց ժողովրդին, թէ հրաշալի յարաբերութիւններ ունի ռուսական իշխանութիւնների հետ եւ շատ հեշտութեամբ կը լուծի ի յայտ եկած բոլոր խնդիրները: Այսօր ոչ միայն կեղծիքի այս հերթական փուչիկը պայթեց, այլեւ բացայայտւում է այն սուտը, թէ Արեւմուտքը շուկաները դռները բացած սպասում է հայ արտադրողներին: Միւս կողմից` Արեւմուտքը պահանջում է արագացնել Ռուսաստանի հետ եղած տնտեսական, ուժանիւթի, հաղորդակցական եւ ռազմական կապերի խզումը, ի դէպ` քաղաքական, տնտեսական եւ ֆինանսական «փոխհատուցման» առումով չարդարացնելով Հայաստանի իշխանութիւնների ակնկալիքները: Մէկ այլ կողմից Ազրպէյճանն ու Թուրքիան, որոնք նոյնպէս երգում էին այնքան ցանկալի խաղաղութեան յանկերգը` Նիկոլի վերարտադրութեանը օգնելու համար, այժմ օր օրի մեծացնում են ճնշումը` պահանջելով գործնական քայլեր խոստացված զիջումների հարցում: Իր իսկ սարքած աջափսանտալի (խառն ապուր) մէջ եփուող, քաղաքականօրէն թուլացած եւ բարոյապէս սպառուած Նիկոլը պէտք է փորձի լուծում տալ այդ բոլոր հարցերին, մինչդեռ իւրաքանչիւր լուծում ինքնին հակասում եւ հակադրւում է մէկ այլ պահանջի:

Իր վաղուայ զիջումների դիմաց ներքին ընդվզումները կանխելու համար Փաշինեանն այսօր փորձում է` գլխատել ընդդիմութեանը, ջլատել հաւանական ընդվզման ներուժը, սերմանել համատարած վախ եւ հանրութեանը մղել խուլ կրաւորականութեան: Այս ուղղութեամբ այսօրուայ նրա քայլերը յիշեցնում են անկանոն ջղաձգումներ: Լայն ճակատով իրաւական անիշխանութեան շրջագծի մէջ առնելով ողջ ընդդիմադիր դաշտը, վերջինիս համակիրներին եւ աջակիցներին` Փաշինեանը կարծես փորձում է սրանով հասկացնել ողջ հանրութեանը, որ այս հետապնդումները սպասւում են բոլոր նրանց, որոնք կը փորձեն դժգոհութիւն արտայայտել չսպառուած արտադրանքի, կորցրած վարկերի, աշխատատեղերի, շուկաների, աճող գների,  ինչպէս եւ կենսապայմանների սողացող անկման համար: Ոտքի վրայ յանպատրաստի թխուող քրէական գործերը յօդս են ցնդում` բախուելով իրաւական, փաստական իրողութիւնների հետ, բայց Նիկոլն անկիւն քշուած գազանի պէս պատրաստ է յարձակուել իւրաքանչիւրի վրայ` այլեւս թէկուզ ձեւականօրէն չպահպանելով օրինականութիւնը եւ հրապարակայնացնելով իշխանութեան բոլոր թեւերը անխնայ շահագործողի իր բռնապետական վարքագիծը:

Այնպիսի տպաւորութիւն է, կարծես,  Սահմանադրական դատարանի խայտառակ որոշումից յետոյ եւ նոր խորհրդարանի գործունէութիւնից առաջ Փաշինեանն ինքն է ձեռնարկել իրեն վարկաբեկելու եւ ըմբոստացող զանգուածներին ոտքի հանելու նախնական քայլերը: Այո՛, իրականում այլեւս նիկոլական պայքարի թիրախը ոչ այնքան ընդդիմութիւնն է, որքան` իր կողմից ընդդիմադիր ճակատ մղուած ժողովուրդը: Եւ եթէ անգամ ազգային ուժերը թոյլ տան իրենց ժամանակաւորապէս մի կողմ քաշուելու, Փաշինեանի բռնաճնշումներով ինքնապաշտպանութիւնը շարունակուելու է: Անշուշտ, ստեղծուած ճգնաժամային ժամանակահատուածում իրական ազգանուէր ուժերն իրաւունք չունեն ձեռնծալ մնալու եւ չիրականացնելու ժողովրդի ճակատագրի համար պատասխանատուութիւնից բխող գործունէութիւն: Յուսանք, որ այդ գործընթացը կազմակերպուած ընթացք կ՛առնի նոր գումարման խորհրդարանի գործունէութեան հետ եւ ներդաշնակ ժողովրդական հասունացող ըմբոստացմանը:

Թիւ 7 – յուլիս 2026

Նախորդը

Լոյս Տեսաւ «Դրօշակ»-ի 2026-ի 7-րդ Թիւը

Յաջորդը

Տոմս. «Զոքաք» Թատրոնին Փակումը

RelatedPosts

Լիովին Ու Ամբողջական Կեանք Մը Ապրած Անհատի Մը Համեստ, Բայց Միաժամանակ Հարուստ Վկայարանն Է Այս Հատորը*
Անդրադարձ

Լիովին Ու Ամբողջական Կեանք Մը Ապրած Անհատի Մը Համեստ, Բայց Միաժամանակ Հարուստ Վկայարանն Է Այս Հատորը*

September 25, 2026
Պիտի Պահե՛նք Այնճարը, Պիտի Պահե՛նք Մեզի Ժառանգուած Մեր Հողը, Պիտի Պահե՛նք Մեր Հայեցի Դիմագիծը*
Անդրադարձ

Պիտի Պահե՛նք Այնճարը, Պիտի Պահե՛նք Մեզի Ժառանգուած Մեր Հողը, Պիտի Պահե՛նք Մեր Հայեցի Դիմագիծը*

September 25, 2026
Մուսա Լերան Անմար Կրակը`  Անցեալէն Դէպի Մերօրեայ Ապրումներ
Անդրադարձ

Մեր Ընթերցողները Կը Գրեն. Սեպտեմբեր 21-ը՝ Յիշատակի, Խոնարհումի Եւ Ազգային Ուխտի Օր

September 24, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.