Հայաստանի ազգային խումբի եւ Արարատ-Արմենիա ակումբի յետսապահ Կամօ Յովհաննիսեան բացառիկ նուաճումի հասաւ:
Ըստ Հայաստանի ֆութպոլի ֆետերասիոնի հաղորդագրութեան, 33 տարեկան ֆութպոլիստը իր ասպարէզի 600-րդ մրցումը կատարեց:
Կամօ 600 մրցումի սահմանը հասած 4-րդ հայ ֆութպոլիստն է: Հենրիխ Մխիթարեան 888 մրցում կատարած է եւ կը գրաւէ պարագլուխի դիրքը` գերազանցելով Սարգիս Յովսէփեանը (783 մրցում) եւ Հրայր Մկոյեանը (619 մրցում):


