Ափրիկէի ֆութպոլի ֆետերասիոնը չորեքշաբթի օր ընտրեց տարուան լաւագոյն ֆութպոլիստը:
Այս տարի Փարիզ Սեն Ժերմենի եւ Մարոքի ազգային խումբի աջ կողմի յետսապահ Աշրաֆ Հաքիմի վերջապէս շահեցաւ տիտղոսը` վերջին երկու տարիներուն 2-րդ դիրքը գրաւելէ ետք:
Ռապաթի (Մարոք) մէջ տեղի ունեցած հանդիսութեան, Հաքիմի գրաւեց առաջին դիրքը` իր ետին ձգելով եգիպտացի Մոհամետ Սալահը, որ 2017-ին եւ 2018-ին շահած էր տիտղոսը եւ նիկերիացի Վիքթոր Օսիմենը, որ 2023-ի տիտղոսակիրն էր:
Մարոքի խմբապետը դարձաւ պատմութեան 5-րդ մարոքցին, որ կը շահի այս տիտղոսը` Ահմետ Ֆարաէն (1975), Մոհամետ Թայմումիէն (1985), Պատօ Զաքիէն (1986) եւ Մուսթաֆա Հաժժիէն (1998) ետք:


