Միացեալ Նահանգներու մէջ տեղի ունեցած «Սինքուեֆիլտ բաժակ 2025» ճատրակի 6-րդ հանգրուանին, հայազգի վարպետ Լեւոն Արոնեան սպիտակ քարերով հաւասարութիւն մը արձանագրեց Ուեզլի Սոյի հետ:
5-րդ հանգրուանին ալ Արոնեան հաւասարութիւն արձանագրած էր Ալիրեզա Ֆիրուժայի հետ (Ֆրանսա) սեւ քարերով: Ան այժմ կը գրաւէ Բ. դիրքը Ֆապիանօ Քարուանայի ետին, որ կէս կէտի առաւելութեամբ կը գրաւէ առաջին դիրքը:
Ստորեւ` դասաւորումը` 6 հանգրուաններէ ետք.
ԿԷՏ | |
1.- Ֆապիանօ Քարուանա (Միացեալ Նահանգներ) | 4 |
2.- Լեւոն Արոնեան (Միացեալ Նահանգներ) | 3,5 |
3.- Փրակնանանտա Ռամեշպապու (Հնդկաստան) | 3,5 |
4.- Ալիրեզա Ֆիրուժա (Ֆրանսա) | 3 |
5.- Կուքեշ Տի. (Հնդկաստան) | 3 |
6.- Ուեզլի Սօ (Միացեալ Նահանգներ) | 3 |
7.- Մաքսիմ Վաշիէ-Լակրաւ (Ֆրանսա) | 3 |
8.- Սամուէլ «Սամ» Սեւեան (Միացեալ Նահանգներ) | 3 |
9.- Եան-Քրիշթոֆ Տուտա (Լեհաստան) | 2,5 |
10.- Նոտիրպեք Ապտուսաթորով (Ուզպեքիստան) | 1,5 |
Նշենք, որ Արոնեանի յաջորդ մրցակիցներն են Ֆապիանօ Քարուանա, Կուքիշ Տի. եւ Փրակնանանտա Ռամեշպապու: