Ճատրակի մեծ վարպետ Լեւոն Արոնեան երէկ «Սինքուեֆիլտ բաժակ 2025» ճատրակի մրցաշարքի 4-րդ փուլին, հաւասարութիւն մը արձանագրեց լեհ վարպետ Եան-Քրիշթոֆ Տուտայի եւ նահանջեց երկրորդ դիրքի:
Այս փուլին 5 ճակատումներէն միայն մէկը յաղթանակով աւարտեցաւ, երբ Ֆապիանօ Քարուանա կրցաւ յաղթել Իւզպէքիստանի Նոտերպէք Ապտուսաթորովի:
Սամուէլ Սեւեան իր կարգին հաւասարութիւն արձանագրեց հնդիկ Փրակնանատա Ռամեշպապուի հետ, մինչ աշխարհի ախոյեան Կուքեշ Տի. հաւասարեցաւ ֆրանսացի Մաքսիմ Վաշիէ-Լակրաւի հետ:
Ստորեւ դասաւորումը.
ԿԷՏ | |
1.- Ֆապիանօ Քարուանա (Մ. Ն.) | 3 |
2.- Լեւոն Արոնեան (Մ. Ն.) | 2.5 |
3.- Փրակնանատա Ռամեշպապու | 2.5 |
4.- Ալիրեզա Ֆիրուժա | 2 |
5.- Կուքեշ Տի. | 2 |
6.- Ուեզլի Սօ | 2 |
7.- Սամուէլ Սեւեան | 2 |
8.- Մաքսիմ Վաշիէ-Լակրաւ | 2 |
9.- Եան-Քրիշթոֆ Տուտա | 1.5 |
10.- Նոտիրպեք Ապտուսաթորով | 0.5 |