«Եու. Է. Էֆ. Ա.»-ի մամլոյ ծառայութիւնը 2025-2026 տարեշրջանի մեկնարկէն առաջ իր պաշտօնական կայքին մէջ հրապարակեց եւրոպական ակումբներու բարեփոխուած կէտերու դասաւորումը:
Դասաւորումը կը գլխաւորէ Ռէալ Մատրիտը 117.500 կէտով, մինչ Գերմանիոյ Պայերն Միւնիխը 108.250 կէտով կը գրաւէ երկրորդ դիրքը: Լաւագոյն եռեակը կ՛ամբողջացնէ Ինթեր Միլանը 107.250 կէտով:
5-րդ դիրքը կը գրաւէ Անգլիոյ ախոյեան Լիվըրփուլ (101.500 կէտ) մինչ անցեալ եղանակի տիտղոսակիր Փարիզ Սեն Ժերմեն կը գրաւէ 6-րդ դիրքը (94.500 կէտ):
Ստորեւ լաւագոյն 10 դասուած խումբերը.
| ԿԷՏ | |
| 1.- Ռէալ Մատրիտ (Սպանիա) | 117.500 |
| 2.- Պայերն Միւնիխ (Գերմանիա) | 108.250 |
| 3.- Ինթեր Միլան (Իտալիա) | 107.250 |
| 4.- Մանչեսթըր Սիթի (Անգլիա) | 102.750 |
| 5.- Լիվըրփուլ (Անգլիա) | 101.500 |
| 6.- Փարիզ Սեն Ժերմեն (Ֆրանսա) | 94.500 |
| 7.- Պայեր Լեւերքուզըն (Գերմանիա) | 85.250 |
| 8.- Պորուսիա Տորթմունտ (Գերմանիա) | 84.750 |
| 9.- Պարսելոնա (Սպանիա) | 83.250 |
| 10.- Ա. Էս. Ռոմա (Իտալիա) | 80.500 |


