Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Մինչեւ Ե՞րբ…

Յուլիս 5, 2025
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ԴՈԿՏ. ՄԱՐԻ ՌՈԶ ԱԲՈՒՍԷՖԵԱՆ

Չգիտեմ` ո՛վ, ինչպէ՛ս, բայց ես արդէն խեղդւում եմ իմ երկրի եւ աշխարհի քաղաքական այս հեղձուցիչ, անբարոյ մթնոլորտում: Շնչելն այլեւս անհնարին է դարձել համատարած շինծու մեղադրանքների, բացայայտ սուտի քարոզարշաւի այս խելայեղ վազքում: Իրենց ամենակալ հռչակածների կողմից երկրների ու ժողովուրդների անխնայ ոչնչացումը արդէն հասել է այնպիսի չափերի, որ իւրաքանչիւր մտածող անձ անկարող է ընդունել, համակերպուել, շնչել:

Մեծ երկրների արհամարհանքը իրենց առջեւ չխոնարհուող, չստրկացող, ինքնաբաւ երկրների, յատկապէս Իսրայէլի ցեղասպանութիւնը բացայայտող, նրա զաւթողական ծրագիրն ու ոճրագործութիւնները բարձրաձայնող երկրների հանդէպ հասել է այն ծայրայեղութեան, որ ցանկացած պահին, ստորագոյն մեղադրանքներով վարկաբեկելով այդ երկրներին, նրանց յայտարարելով մարդկութեան սպառնալիք, արդարացնում են երկրներ եւ ժողովուրդներ կործանող իրենց ռազմական նենգ գործողութիւնները:

Իրենց գերադաս համարող այս երկրների համար կոտորուող ժողովուրդներն ու երկրները արժէք, պատմութիւն ու քաղաքակրթութիւն չեն ներկայացնում, ուստի նրանք արժանի են ոչնչացման: Դրա համար յօրինուած պատերազմներից զատ` նրանք մշակել են վերացման տարբեր ձեւեր, որոնցից մէկն  էլ այդ երկրներին պարտադրում են իրենց ջերմոցներում աճեցրած անհայրենիք, ամենաստորագոյն բնաւորութեամբ աչքի ընկնող թափթփուկների` նիկոլների, զելենիսկիների, ահմեդ ալ-շարահ-ների, թալիբաններ, այսիսներ, ալքայդաներ, թուարկումը ինքներդ լրացրէք, որոնց առանց պատերազմների կարգում են սեփական երկրների ղեկավարներ` նրանց ձեռքով հիմնայատակ ոչնչացնելու տուեալ երկրները, ի շահ իրենց` այդ հզօրագոյնների ընդարձակման:

Ու մտածում եմ, թէ որքա՛ն միամիտ ենք եղել` հաւատալով, որ մէկ այլ երկրում աւելի օրէնքն ու արդարութիւնն է տիրում, որ` քարոզը չի ներգործում մարդկային գիտակցութեան վրայ`, որ ոչ թէ պատերազմ հրահրած, այլ կործանուող երկիրն է մեղաւոր:

Չգիտեմ` մե՞նք ենք փորձառութեամբ թրծուել, չենք հաւատում այլեւս իշխանութիւններից մեզ հրամցուող տեղեկատուութեանը, թէ՞ իշխանութիւններն են աւելի սանձարձակ դարձել` անպատժելիութեան օրէնքը որպէս պատմուճան հագած, նոյն սուտը, նոյն մեթոդը, նոյն քարոզն են օգտագործում`, ատելութիւնը աւելի շեշտակի դարձնելու, իբր թէ սպասուող «վտանգ»-ով ահաբեկելով` արդարացնելու իրենց կոտորածները, ցեղասպանութիւնը, աւերներն ու ժողովուրդների սովամահութիւնը:

Իւրաքանչիւր մտածող ու վերլուծող անձ, տեսնելով Ուքրանիայի կործանուած վիճակը, առանց աւելորդ միջամտութեան, արդէն կարող է իր եզրակացութեանը յանգել: Մէկ ամբողջ հսկայ Ամերիկա, Եւրոպան էլ` վրադիր, միլիարդներ ծախսելուց, նոյնչափ զէնք մատակարարելուց եւ նոյնչափ էլ ռուսատեաց թոյն ներարկելով ողջ երկրագնդին` դարձեալ չկարողացաւ յաղթանակ ապահովել իր մանկլաւիկին, որին ընդունում էին հոտընկայս ծափահարութիւններով ու կարմիր գորգերով: Աւելի՛ն. նոյնիսկ ամերիկեան ամենաթունդ ռուսատեացներն այսօր զզուանքով են արտաբերում Ուկրանիան կործանած այդ խեղկատակի անունը:

Տարիներ Ռուսաստանին վարկաբեկածները այսօր փառաբանում են նրա հզօրութիւնն ու անընկճելիութիւնը` շնորհիւ համարձակ, իրականութիւնը բացայայտող եւ բարձրաձայնող բարձրաստիճան մարդկանց` զօրավարների, մտաւորականների, պատմաբանների, քաղաքական համարձակ վերլուծաբանների, տնտեսագէտների, թղթակիցների, իրենց կեանքը վտանգելով ճշմարտութիւնը բացայայտող լրագրողների:

Մինչդեռ մենք, մի ողորմելի, ցնցոտի իշխանութեան ճանկերում սահմռկած, մեր երկիրն ենք վերջնականապէս կործանում եւ դեռ  հանդուրժում ենք մեր թշնամու հրամանները իրագործող այս անբարոյ, բռնակալ իշխանութեան ներկայութիւնը եւ մեր յոյսը դնում, որ` նրանք չեն վերընտրուի:

Մեր ժողովուրդը այսքան բացայայտումներից յետոյ էլ դեռ չի հասկացել, որ ներկայ իշխանութիւնը մեզ պարտադրուել է, որ հսկայական դրամ է ծախսուել ու ծախսւում, այս ոչնչութիւններին բռնակալներ դարձնելով երկիրը վերջնականապէս կործանելու համար,  եւ դեռ այդ ծրագիրը շարունակւում է:

Մեր ժողովուրդը դեռ իր գինետօներով տարուած, վերացած` չի նկատում  արթնացած աշխարհի ուղղութիւնը: Նա այդպէս էլ չըմբռնեց քաղաքական գործիչների բառապաշարի եւ իրականութեան տարբերութիւնը: Իրական եղելութիւնը չտարբերեց յօրինուած, շինծու, թշնամանք ու պառակտում առաջացնող սուտից: Կերակրուելով տեսակաւոր զրպարտութիւններով` կորցրեց իր ուղին:

Այսօր աշխարհում փոխուել է ոչ միայն մարդկանց կենցաղը, մտածելակերպը, այլ նոյնիսկ` պատերազմների կառոյցը, օգտագործուող զէնքի տարբերակներից մինչեւ լրտեսական հանգոյցները: Ժողովուրդներն այլեւս քայքայուած, յոգնած` հզօրների շահերին ծառայելուց, իրականութիւնը բացայայտողներին են հետեւում, ձայնակցում, միասնանում, եւ այլեւս անհնար է նրանց լռեցնելը:

Մենք, սակայն, վախից կուչ եկած մի ոչնչութեան, ողջ էութեամբ անբարոյ ղեկավարի բռունցքի տակ շարունակում ենք վերջնականապէս քայքայուել, բարոյազրկուած ապրել, եթէ անշուշտ թոյլ տան: Մեր երկրում միայն մի ձայն ու հրաման է տիրում, դա էլ` մի ողորմելի, դաւաճան իշխանախմբի կողմից:

Ինքս ապրել, հասակ եմ առել ստալինեան շրջանում, երբ ողջ հասարակարգով եւ ընտանեօք ձերբակալման վախի եւ սարսափի մէջ ենք ապրել: Ընտանեօք սարսափով սպասում էինք հօրս տուն վերադարձին եւ շունչ քաշում, երբ նա ներս էր մտնում, թէկուզ` գունատուած ու ծեծուած: Այսօր իմ երկրում տիրող իրավիճակի մէջ տարբերութիւն չեմ տեսնում:

Իմ երկրում կրկին ստալինեան ոգին ու օրէնքն են յարութիւն առել:

Մէկ կիսախելագար անձի պաշտամունք, նրա հրամանի իրագործում` սա է այսօրուայ մեր երկրի վիճակը, որը ներառում է` անակնկալ, զանգուածային ձերբակալութիւններ, մեղաւորութիւնը չհաստատած դատական վճիռներ, ունեցուածքի բռնագրաւում ու պետականացում: Այդպէս վարուել են դեռ պոլշեւիկեան կոլեկտիւացման, կուլակաթափման տարիներից սկսած:

Քաղաքացիների իրաւունքների` ազատ խօսքի սահմանափակում, նախկին Չեկային, (որը ստեղծուել էր 1917թ` իբր թէ երկիրը հակայեղափոխականներից եւ չարաշահումներից պաշտպանելու), կամ` նոյն ՔէյՃիՊին, այսօր նոր բառապաշարով փոխարինում է ԱԱԾ-ն, իշխանութիւնը յեղաշրջողներից պաշտպանելու համար եւ այս անգամ նոյնպէս սկսում են հոգեւորականների թիրախաւորումից, քանզի երկրի համար իրենց կեանքը զոհողներին վերացրին, նրանք հանգչում են Եռաբլուրում` նոյն այս նիկոլ-ստալինիկի դաւադիր կարգադրութեամբ: Երկիրը զրկուած է իր հայրենանուէր որդիներից:

Նախկինում Ստալին-Բերիա, համագործակցութիւնն այսօր իր անուանացանկում ներառում է ողջ ՔՊ-ականներին:

Ինչպէս տեսնում էք, ամէն ինչ կրկնւում է:  Նախկին սեւ մոյկաւոր ստալինեան մարդակեր պաշտօնեաներին, որոնց զոհը դարձան հազարաւոր լուսաւոր հայեր, այսօր փոխարինում են սեւ համազգեստով, մոյկերի փոխարէն` գօտկատեղից կախուած զէնքերով ու դիմակներով նիկոլ-ստալինիկ հայակերի պաշտպանները, նոյն վայրագութեամբ ու ատելութեամբ իրենց հայրենակիցների հանդէպ: Միայն այն տարբերութեամբ, որ ստալինեան հայակերները չեն վախեցել իրենց դէմքերը ցուցադրելու, Ստալինին բաւարարելու համար մարդ որսալն ու ոչնչացնելը հպարտութիւն է եղել. ըստ իրենց, դա արել են «հայրենիքի ապահովութեան» համար, իսկ այսօր ԱԱԾ կոչուած մարդակերները իրենց դիմակներով, վայրագ յարձակումներով խուսափում են ճանաչուելուց, հաւանաբար` նաեւ ամաչելով, որ մի ոչնչութեան են ծառայում:

Մինչ մեր երկրի խամաճիկ բռնակալը Թուրքիոյ իր վերակացուների առջեւ երկտակուած մեր երկրի վերջին իրաւունքներն էր յանձնում թշնամուն, որը թաքցնում է իր այս նոր բռնութիւններով, բայց որը շատ շուտով բացայայտուելու է, մեր հարեւան, մեզ պաշտպան երկրի` Իրանի ղեկավարութիւնը, իր ժողովրդի հետ միասնացած, լրիւ միայնակ մնացած պատերազմում, աշխարհին եւ հզօր Ամերիկային պարտադրեց յարգել եւ ընդունել իր երկրի անընկճելիութիւնը:

Ինչպէս տեսնում էք, երբ երկրի ղեկավարը ոչ թէ թշնամու, այլ իր ազգի ու երկրի շահերն է պաշտպանում, միշտ էլ յաղթում է:

Ցաւօք, մենք այս հարցում նուաստացած ենք, քանզի հայութեան ղեկավարը յօգուտ թուրքերի է իշխանութեան տիրացել եւ բնականաբար մեզ ոչնչացնելով, մեր սերունդների ապագան խորտակելով` թշնամուն է հզօրացնում, նրանց սերունդներին անկրկնելի երկիր տրամադրում: Իսկ մենք հանգիստ սպասում ենք մեր վախճանին:

Մինչեւ ե՞րբ…

28 յունիս 2025

 

 

Նախորդը

Ամառ Է. Տաքէն Պաշտպանուինք

Յաջորդը

Երուսաղէ՛մն Ալ Հայրենիք Է, Թորոնթոն Ալ…

RelatedPosts

Հօտին Եւ Կղերին Սէրն Ու Համակրանքը Նուաճած Ս. Իգնատիոս Մալոյեան
Անդրադարձ

Հօտին Եւ Կղերին Սէրն Ու Համակրանքը Նուաճած Ս. Իգնատիոս Մալոյեան

Հոկտեմբեր 17, 2025
Արցախը Մեր Տեսակն Է (Անկախութեան Տօնի 28-ամեակ)
Անդրադարձ

Իմ Սիւնակը – Ձեր Աշխարհը. Ի Զուր Կը Հնչեն Ահազանգերը Մեր… (Կրթական Վերամուտ Եւ Թարգմանչաց)

Հոկտեմբեր 17, 2025
Սլաք.  Դատարկ Աթոռներու Առջեւ` Մշակոյթի Ամսուն  Մէջ  Նուիրեալներու Աշխատանքին Լռակեաց Վկան
Անդրադարձ

Սլաք. Դատարկ Աթոռներու Առջեւ` Մշակոյթի Ամսուն Մէջ Նուիրեալներու Աշխատանքին Լռակեաց Վկան

Հոկտեմբեր 17, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?