Կիրակի գիշեր, Մոնրէալի «Ժիլ Վիլնէօվ»-ի անուան շրջավազքին վրայ տեղի ունեցաւ «Ֆորմիւլա 1»-ի այս տարուան 10-րդ կրան փրին:
Ճորճ Ռասըլ կրցաւ շահիլ տարեշրջանի իր առաջին կրան փրին` ետին ձգելով ախոյեան Մաքս Վերշթափընը:
Ռասըլի ասպարէզի 4-րդ տիտղոսն էր, եւ մրցումը վերջ գտաւ դեղին դրօշի տակ, երբ աւարտէն 3 շրջան առաջ «Մաքլարեն»-ի վարորդ Լանտօ Նորիս չկրցաւ ինքզինք զսպել եւ փորձեց անցնիլ իր խմբակից Օսքար Փիասթրիի` իրմէ արագ ըլլալով եւ… իրար զարնուեցան:
Փիասթրիի ինքնաշարժը այդքան չվնասուեցաւ, բայց «տաք» Նորիս դուրս մնաց վնասելով ինքնաշարժը:
Անտրէա Քիմի Անթոնելլի իր Մերսետեսով գրաւեց 3-րդ դիրքը եւ խմբակից Ռասըլի հետ բարձրացաւ փոտիում:
Փիասթրի մնաց 4-րդ դիրքի վրայ, մինչ շատ աւելի «դանդաղ» «Ֆեռարի»-ները գրաւեցին 5-րդ եւ 6-րդ դիրքերը` Լըքլերի եւ Համիլթընի հետ:
Ռասըլ յաջորդական երկրորդ տարին ըլլալով փոլ-փոզիշընէն սկսաւ Քանատայի կրան փրին եւ իր առաւելութիւնը պահեց մրցումի սկիզբէն մինչեւ աւարտ: Բրիտանացի վարորդը եղաւ այս տարուան 4-րդ կրան փրի շահողը Փիասթրիի, Նորիսի եւ Վերշթափընի հետ:
Ստորեւ` Քանատայի կրան փրիի արդիւնքները.
| ԿԷՏ | |
| 1.- Ճորճ Ռասըլ («Մերսետես») | 25 |
| 2.- Մաքս Վերշթափըն («Ռետ Պուլ») | 18 |
| 3.- Քիմի Անթոնելլի («Մերսետես») | 15 |
| 4.- Օսքար Փիասթրի («Մաքլարեն») | 12 |
| 5.- Շարլ Լըքլեր («Ֆեռարի») | 10 |
| 6.- Լուիս Համիլթըն («Ֆեռարի») | 8 |
| 7.- Ֆեռնանտօ Ալոնսօ («Ասթոն Մարթին») | 6 |
| 8.- Նիքօ Հուլքենպերկ («Քիք Սաուպըր») | 4 |
| 9.- Էսթեպան Օքոն («Հաաս») | 2 |
| 10.- Քարլոս Սայնց («Ուիլիամս») | 1 |
| ՎԱՐՈՐԴՆԵՐՈՒ ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | |||||||||||||
| ԿԷՏ | |||||||||||||
| 1.- Փիասթրի (Աւստրալիա) | 198 | ||||||||||||
| 2.- Նորիս (Բրիտանիա) | 176 | ||||||||||||
| 3.- Վերշթափըն (Նետերլանտներ) | 155 | ||||||||||||
| 4.- Ռասըլ (Բրիտանիա) | 136 | ||||||||||||
| 5.- Լըքլեր (Մոնաքօ) | 104 | ||||||||||||
| 6.- Համիլթըն (Բրիտանիա) | 79 | ||||||||||||
| 7.- Անթոնելլի (Իտալիա) | 63 | ||||||||||||
| 8.- Ալպոն (Թայլանտ) | 42 | ||||||||||||
| 9.- Օքոն (Ֆրանսա) | 22 | ||||||||||||
| 10.- Հաժժար (Ֆրանսա) | 21 | ||||||||||||
| |||||||||||||


