Իտալիոյ ֆութպոլի ախոյեանութեան 36-րդ հանգրուանին «Սերի Ա.»-ի պարագլուխի դիրքը գրաւող Նափոլի իր դաշտին վրայ չկրցաւ յաղթել Ճենովային (13-րդ) եւ 2-2 արդիւնքով բաւականացաւ:
3 կէտի առաւելութիւնը` Բ. դիրքը գրաւող Ինթերի վրայ, 1-ի նուազեցաւ, հակառակ անոր որ Նափոլի գրեթէ ամբողջութեամբ տիրապետեց խաղին, բայց մեծ թիւով առիթներ կորսնցուց:
Լուքաքու եւ Ռասփատորի նշանակեցին Նափոլիի կոլերը, մինչ իտալացի բերդապահ Ալեքս Մերեթի սխալէն օգտուեցաւ Ճենովան իր առաջին կոլին, եւ Եոհան Վասքես նշանակեց Ճենովայի 2-րդ կոլը 84-րդ վայրկեանին` յոյս ներշնչելով անցեալ տարուան ախոյեան Ինթերին, որ քանի մը ժամ առաջ 2-0 արդիւնքով յաղթական վերադարձած էր Թորինոյի դաշտէն:
Լեհ Նիքոլա Զալեւսքի եւ ալպանացի Քրիսթիան Ասլանի (փենալթիով) նշանակեցին Ինթերի կոլերը: Ինթերէն կը բացակայէին Հենրիխ Մխիթարեան, Պենժամեն Փաւար, Լաութարօ Մարտինես, Տաւիտէ Ֆրաթեզի, որոնք բոլորն ալ թեթեւօրէն վիրաւոր են:
Յառաջիկայ շաբաթ Ինթեր պիտի հիւրընկալէ Լացիօ Ռոման, իսկ Նափոլի պիտի մեկնի Փարմայի դաշտը:
Ստորեւ` 36-րդ հանգրուանի արդիւնքները.
Նափոլի – Ճենովա 2-2
Թորինօ – Ինթեր Միլան 0-2
Վերոնա – Լեչէ 1-1
Ուտինեզէ – Մոնցա 1-2
Էմփոլի – Փարմա 2-1
Լացիօ Ռոմա – Եուվենթուս 1-1
Քոմօ – Քալիարի 3-1
Ա. Սէ. Միլան – Պոլոնիա 3-1
ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ |
1.- Նափոլի | 78 (57-27) |
2.- Ինթեր Միլան | 77 (75-33) |
3.- Աթալանթա | 68 (71-31) |
4.- Եուվենթուս | 64 (53-33) |
5.- Լացիօ Ռոմա | 64 (59-46) |
6.- Ա. Էս. Ռոմա | 63 (50-32) |
……………. | ……………. |
18.- Էմփոլի | 28 (29-56) |
19.- Վենեցիա | 26 (28-49) |
20.- Մոնցա | 18 (27-64) |