Անգլիոյ «Փրեմիեր լիկ»-ի ախոյեան Լիվըրփուլ 36-րդ հանգրուանին գծով հիւրընկալեց Բ. դիրքը գրաւող Արսենալը եւ 2-2 արդիւնքով հաւասարութիւն արձանագրեց երթի մրցումին նման:
Երթին Արսենալ իր դաշտին վրայ առաջին կիսախաղին տիրապետած էր եւ 2-1 արդիւնքով աւարտած զայն, մինչ Լիվըրփուլ Բ. կիսախաղին տիրապետած եւ նշանակած էր հաւասարութեան կոլը:
Կիրակի օր Էնֆիլտի մէջ Լիվըրփուլ տիրապետեց առաջին կիսախաղին եւ 2 կոլ նշանակեց Կաքփոյի եւ Լուիս Տիասի շնորհիւ 1 վայրկեանի ընթացքին, մինչ Արսենալ Բ. կիսախաղին սկսաւ տիրապետել եւ 2 կոլ նշանակեց Մորթինելիի եւ Մերինոյի միջոցով: 79-րդ վայրկեանին Միրինօ իր 2-րդ դեղին քարտը ստանալով վտարուեցաւ դաշտէն եւ 97-րդ վայրկեանին Էնտրու Ռոպերթսըն քոռնըրէ մը ետք նշանակեց յաղթանակի կոլը, բայց… անիկա ՎԱՐ-ի կողմէ չվաւերացուեցաւ, որովհետեւ ֆաուլ մը եղած էր կոլը նշանակուած պահուն:
Բ. դասակարգ փոխադրուած Սաութհեմփթըն իր դաշտին վրայ հիւրընկալեց անցեալ տարիներու ախոյեան Մանչեսթըր Սիթին եւ ճերմակ հաւասարութիւն պարտադրեց: Սիթի մնաց 4-րդ դիրքին վրայ, մանաւանդ որ Չելսի 2-0 արդիւնքով պարտուեցաւ Նիւքասըլէն, մինչ Ասթոն Վիլա կոլերով միայն ետ կը մնայ Չելսիէն (5-րդ):
Ստորեւ` մրցումներուն արդիւնքները.
Լիվըրփուլ – Արսենալ 2-2
Մանչեսթըր Եունայթըտ – Ուեսթ Համ 0-2
Նոթինկհամ Ֆորեսթ – Լեսթըր Սիթի 2-2
Թոթենհամ – Քրիսթըլ Փելես 0-2
Նիւքեսըլ – Չելսի 2-0
Պորնմաութ – Ասթոն Վիլա 0-1
Ֆուլհամ – Էվըրթըն 1-3
Իփսուիչ – Պրենթֆորտ 0-1
Սաութհեմփթըն – Մանչեսթըր Սիթի 0-0
Վուլվզ – Պրայթըն 0-2
ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ |
1- Լիվըրփուլ | 83 (83-37) |
2.- Արսենալ | 68 (66-33) |
3.- Նիւքեսըլ | 66 (68-45) |
4.- Մանչեսթըր Սիթի | 65 (67-43) |
5.- Չելսի | 63 (62-43) |
6.- Ասթոն Վիլա | 63 (56-49) |
7.- Նոթինկհամ Ֆորեսթ | 62 (56-44) |
…………………. | …………………. |
16.- Մանչեսթըր Եունայթըտ | 39 (42-53) |
17.- Թոթենհամ | 38 (63-59) |
18.- Իփսուիչ | 22 (35-77) |
19.- Լեսթըր Սիթի | 22 (31-78) |
20.- Սաութհեմփթըն | 12 (25-82) |