Անցեալ շաբաթ շահելէ ետք Մոնթէ Քարլոյի թենիսի տղոց մրցաշարքը, սպանացի Քարլոս Ալքարաս գրաւած էր տղոց դասաւորման 2-րդ դիրքը:
Սակայն շաբաթավերջին պարտուելէ ետք Պարսելոնայի մրցաշարքի աւարտականին Հոլկըր Ռունէէն, նահանջեց 3-րդ դիրք:
Գերմանացի Ալեքսանտր Զվերեւ վերագրաւեց իր 2-րդ դիրքը: Ռունէ այժմ կը գրաւէ 9-րդ դիրքը, մինչ Ռուսիոյ դրօշին տակ ներկայացնող Կարէն Խաչանով 27-րդ դիրքէն 25-րդ դիրք բարձրացաւ: Իտալացի Եաննիք Սինըր, որ յառաջիկայ շաբաթ պիտի վերադառնայ ամբողջացնելէ ետք իր 3 ամսուան կախակայումը, կը մնայ պարագլուխի դիրքին վրայ:
Ստորեւ` տղոց լաւագոյն 10 թենիսմեններու դասաւորումը (փակագիծերուն մէջ` տարիքները).
| ԿԷՏ | |
| 1.- Եաննիք Սինըր | 9.930 (23 տարեկան) |
| 2.- Ալեքսանտր Զվերեւ | 8.085 (28) |
| 3.- Քարլոս Ալքարաս | 8.050 (21) |
| 4.- Թէյլըր Ֆրից | 5.115 (27) |
| 5.- Նովաք Ճոքովիչ | 4.120 (37) |
| 6.- Ճեք Տրէյփըր | 3.820 (23) |
| 7.- Ալեքս Տը Մինաոր | 3.585 (27) |
| 8.- Անտրէ Ռուպլեւ | 3.530 (27) |
| 9.- Հոլկըր Ռունէ | 3.480 (21) |
| 10.- Տանիլ Մետվետեւ | 3.290 (29) |


