Արժանթին իր միակ կոլը նշանակեց շնորհիւ Լիոնի յառաջապահ Թիակօ Ալմատայի, որ օգտուեցաւ Խուլիան Ալվարեսի փոխանցումէն, խմբապետ Լիոնել Մեսսիի (վիրաւոր) բացակայութեան:
Արժանթին պահեց իր 6 կէտերու առաւելութիւնը Բ. դիրքը գրաւող Էքուատորին վրայ, որ 2-1 արդիւնքով պարտութեան մատնած էր Վենեզուելան: Պրազիլ 2-1 արդիւնքով շատ դժուար յաղթանակ մը արձանագրած էր Քոլոմպիոյ դէմ մրցումին, ուր Ռէալ Մատրիտի յառաջապահ Վինիսիուս Ճունիոր 99-րդ վայրկեանին նշանակած էր յաղթանակի կոլը:
Ռաֆինիա 6-րդ վայրկեանին նշանակած էր Պրազիլի առաջին կոլը, որմէ ետք 41-րդ վայրկեանին Լիվըրփուլի յառաջապահ Լուիս Տիաս նշանակած էր Քոլոմպիոյ հաւասարութեան կոլը:
Ստորեւ` 13-րդ հանգրուանի արդիւնքները: Նշենք, որ 14-րդ հանգրուանին Արժանթին պիտի հիւրընկալէ Պրազիլը, չորեքշաբթի առաւօտեան ժամերուն (Պէյրութի ժամանակացոյցով ժամը 2:00-ին).
Ուրուկուէյ – Արժանթին 0-1
Էքուատոր – Վենեզուելա 2-1
Փերու – Պոլիվիա 3-1
Պրազիլ – Քոլոմպիա 2-1
Փարակուէյ – Չիլի 1-0
Դասաւորում (առաջին 6 խումբերը ուղղակիօրէն կը հասնին Մոնտիալին, մինչ 2-րդ խումբը փլէյ-օֆ կը խաղայ).
Կէտ | |
1.- Արժանթին | 28 (22-7) |
2.- Էքուատոր | 22 (13-5) |
3.- Պրազիլ | 21 (19-12) |
4.- Ուրուկուէյ | 20 (17-10) |
5.- Փարակուէյ | 20 (9-7) |
6.- Քոլոմպիա | 19 (16-12) |
7.- Պոլիվիա | 13 (14-30) |
8.- Վենեզուելա | 12 (12-17) |
9.- Փերու | 10 (6-16) |
10.- Չիլի | 9 (9-21) |
14-րդ հանգրուան
Պոլիվիա – Ուրուկուէյ
Քոլոմպիա – Փարակուէյ
Վենեզուելա – Փերու
Արժանթին – Պրազիլ
Չիլի – Էքուատոր