30 մարտին ժամը 19:00-ին «Տինամօ» մարզադահլիճին մէջ տեղի պիտի ունենայ «Միքս Ֆայթ 57» խառն մենամարտերու մրցաշարքը, ուր Հայաստան պիտի մրցի Յունաստանի դէմ: 13 արհեստավարժ մենամարտեր, «Էմ. Էմ. Էյ.», Քիք պոքսինկ եւ Մուայ-թայ:
Կը սպասուի, որ շատ հետաքրքրական մրցումներ տեղի ունենան` ներկայութեամբ մեծ թիւով միջազգային հիւրերու:
Այս հանդիսութիւնը պիտի պատկերասփռուի 75 երկիրներու մէջ:
Ստորեւ կը ներկայացնենք հայ մարտիկներու ելոյթները.
61 քկ կշիռի մրցում. Հրաչ Սուքիասեան – Չարալամփոս Քորքիս (Յունաստան)
63 քկ Մելքոն Մելքոնեան – Լուքա Պածկարածէ (Վրաստան)
65 քկ Էրիք Մեհրապեան – Փեթրոս Սաչօ (Յունաստան)
66 քկ Մաքսիմ Խաչատրեան – Մոհամետ Զանկիապատի (Իրան)
71 քկ Արմէն Օհանեան – Մոհամետրեզա Միզզայ (Իրան)
70 քկ Սէյրան Ասատրեան – Մոհամետ Չերազի (Իրան)
73 քկ Արտեոմ Խամալեան – Զիսիս Փանկուրաս (Յունաստան)
74 քկ Քարլեն Թեւոյեան – Արսալան Ժամալփոր (Իրան)
75 քկ Հրաչ Ազիզեան – Ալի Մոխթարի (Իրան)
75 քկ Հայկ Վիրապեան – Մեհրապան Ֆարհատի (Իրան)
77 քկ Արգամ Կալոյեան – Մարիոս Քոնթաքսաքիս (Յունաստան)
77 քկ Վազգէն Քոչարեան – Արմին Մոհամետ Փուր (Իրան)
82 քկ Գագիկ Հայրապետեան – Մազահեր Ժապարի (Իրան)
93 քկ եւ վեր Արման Աւանէսեան – Նիքնամ Հազփարասթ (Իրան)


