Տիգրան Պետրոսեանի անուան ճատրակի տուն-մարզադպրոցին մէջ տեղի ունեցաւ ճատրակի 2025-ի ախոյեանութիւնը, որ թիւ 85-ը կը կրէր տղոց պարագային եւ 80-ը` աղջկանց մօտ:
Տղոց ախոյեան դարձաւ մեծ վարպետ Ռոպերթ Յովհաննիսեան, որ վերջին հանգրուանին պարտութեան մատնեց Մամիկոն Ղարիպեանը 6,5 կէտով:
Բ. դիրքը գրաւեց Արթուր Դաւթեան, որ 5,5 կէտ ձեռք ձգեց` չնչին առաւելութիւն ունենալով Սարգիս Սարգսեանի վրայ:
Ստորեւ` 10 վարպետներու վերջնական դասաւորումը.
| ԿԷՏ | |
| 1.- Ռոպերթ Յովհաննիսեան | 6,5 (2626 ՖԻՏԷ-ի կէտեր) |
| 2.- Արթուր Դաւթեան | 5,5 (2458) |
| 3.- Սարգիս Սարգիսեան | 5,5 (2370) |
| 4.- Զաւէն Անդրէասեան | 4,5 (2554) |
| 5.- Մանուէլ Պետրոսեան | 4,5 (2590) |
| 6.- Բենիկ Աղասարով | 4,5 (2387) |
| 7.- Տիգրան Յարութիւնեան | 4,5 (2513) |
| 8.- Կարէն Գրիգորեան | 4,5 (2572) |
| 9.- Մամիկոն Ղարիպեան | 3 (2486) |
| 10.- Յովիկ Հայրապետեան | 2 (2462) |
Աղջկանց ախոյեան դարձաւ Սուսանա Կապոյեան, որ կէս կէտի առաւելութիւն ունեցաւ Աննա Խաչատրեանի վրայ` 9 հանգրուաններէ ետք:
Ստորեւ` վերջնական դասաւորումը.
| ԿԷՏ | |
| 1.- Սուսանա Կապոյեան | 7 (2202 ՖԻՏԷ-ի կէտեր) |
| 2.- Աննա Խաչատրեան | 6,5 (2076) |
| 3.- Մարիամ Աւետիսեան | 6 (2067) |
| 4.- Միլենա Գասպարեան | 6 (1949) |
| 5.- Նուարդ Հայրապետեան | 6 (2014) |
| 6.- Փոլինա Քոպաք | 4 (2071) |
| 7.- Լիլիա Տանիէլեան | 3 (1712) |
| 8.- Մելինէ Յարութիւնեան | 2,5 (1919) |
| 9.- Սուսանա Առաքելեան | 2,5 (1903) |
| 10.- Մարիամ Խաչատրեան | 1,5 (1842) |


