«Էն. Պի. Էյ.»-ի անցեալ տարուան ախոյեան Պոսթըն Սելթիքս երէկ պարտութիւն մը կրեց Ինտիանա Փէյսըրզէն` 123-114 արդիւնքով:
Ճէյլըն Պրաուն 31 կէտ նշանակեց ի նպաստ Պոսթընի, սակայն Թայրիս Հալիպըրթըն (31 կէտ) եւ ընկերներ աւելի կազմակերպուած խաղով կրցան Պոսթընի մէջ յաղթանակ ապահովել:
Թրէյ Եանկ 34 կէտ նշանակեց ի նպաստ Աթլանթա Հոքսի, որ 136-107 արդիւնքով պարտութեան մատնեց Թորոնթօ Ռեփթըրզը` Քանատայի մէջ:
Թրէյ 10 էսիսթ ալ կատարեց իր խմբակիցներուն, որոնցմէ լաւ ելոյթներ ունեցան Տէ՛Անտրէ Հանթըր (22 կէտ), Ճէյլըն Ճոնսըն (15 կէտ) եւ Օնիեքա Օքոնկու (15 կէտ): Սքոթի Պարնզ (19 կէտ), Ար. Ճէյ. Պարեթ (17 կէտ) եւ աւստրիացի Եաքոպ Փէօլթլ (13 կէտ) եղան Թորոնթոյի լաւագոյնները: Սա Թորոնթոյի 25-րդ պարտութիւնն էր այս եղանակին:
Թայլըր Հերրօ անգամ մը եւս փայլեցաւ եւ Մայեմի Հիթը առաջնորդեց յաղթանակի` Հիւսթընի մէջ տեղւոյն Ռոքեթցի վրայ (104-100):
Սա Հիւսթընի երկրորդ յաջորդական պարտութիւնն էր եւ եղանակի 11-րդը, 32 մրցումներու ընթացքին:
Օքլահոմա Սիթի Թանտըր 130-106 արդիւնքով պարտութեան մատնեց Մեմֆիս Կրիզլիզը:
Շէյ Կիլճիըս-Ալեքսանտր 35 կէտ նշանակեց ի նպաստ Օքլահոմայի, որ 6-րդ յաջորդական յաղթանակը արձանագրեց` գլխաւորելով Արեւմտեան շրջանի պարագլուխի դիրքը` 26 յաղթանակով եւ 5 պարտութեամբ: Միայն Քլիվլենտ Քեվելիրզ աւելի նուազ (4) պարտութիւն կրած է այս եղանակին:
Հետաքրքրական մրցումի մը ընթացքին, Մինեսոթա Թիմպըրվուլվզ իր դաշտին վրայ 112-110 արդիւնքով պարտութեան մատնեց Սան Անթոնիօ Սփըրզը:
Տոնթէ Տիվինսենցօ 26 կէտ նշանակեց ի նպաստ Մինեսոթայի, որմէ 6 մարզիկներ 10-էն աւելի կէտեր նշանակեցին: Ռուտի Կոպեր (17 կէտ եւ 15 ռիպաունտ), Ճուլիըս Ռենտըլ (16 կէտ), Անթոնի Էտուըրտծ (14 կէտ), Ճէյտըն Մըքտենիըլզ (12 կէտ եւ 10 ռիպաունտ) եւ Նեզ Ռիտ (11 կէտ) եղան Մինեսոթայի լաւագոյնները:
Սփըրզի ֆրանսացի «հսկան»` Վիքթոր Ուեմպանեամա, 34 կէտ եւ 8 ռիպաունտ ձեռք ձգեց:
Ստորեւ` երէկուան մրցումներուն արդիւնքները.
Թորոնթօ Ռեփթըրզ – Աթլանթա Հոքս 107-136
Պոսթըն Սելթիքս – Ինտիանա Փէյսըրզ 114-123
Օքլահոմա Սիթի Թանտըր – Մեմֆիս Կրիզլիզ 130-106
Հիւսթըն Ռոքեթց – Մայեմի Հիթ 100-104
Մինեսոթա Թիմպըրվուլվզ – Սան Անթոնիօ Սփըրզ 112-110
| ԴԱՍԱՒՈՐՈՒՄ ԱՐԵՒԵԼԵԱՆ ՇՐՋԱՆ | |||
| ՄՐՑՈՒՄ | ՅԱՂԹ. | ՊԱՐՏ. | |
| 1.- Քլիվլենտ Քեվելիրզ | 31 | 27 | 4 |
| 2.- Պոսթըն Սելթիքս | 32 | 23 | 9 |
| 3.- Նիւ Եորք Նիքս | 32 | 22 | 10 |
| 4.- Օրլանտօ Մեճիք | 34 | 20 | 14 |
| 5.- Աթլանթա Հոքս | 33 | 18 | 15 |
| 6.- Մայեմի Հիթ | 30 | 16 | 14 |
| 7.- Միլուոքի Պաքս | 30 | 16 | 14 |
| 8.- Ինտիանա Փէյսըրզ | 33 | 16 | 17 |
| 9.- Տիթրոյիթ Փիսթընզ | 32 | 14 | 18 |
| 10.- Շիքակօ Պուլզ | 32 | 14 | 18 |
| ԱՐԵՒՄՏԵԱՆ ՇՐՋԱՆ | |||
| 1.- Օքլահոմա Սիթի Թանտըր | 31 | 26 | 5 |
| 2.- Մեմֆիս Կրիզլիզ | 33 | 22 | 11 |
| 3.- Հիւսթըն Ռոքեթց | 32 | 21 | 11 |
| 4.- Տալաս Մեւրիքս | 32 | 20 | 12 |
| 5.- Լոս Անճելըս Քլիփըրզ | 31 | 18 | 13 |
| 6.- Լոս Անճելըս Լէյքըրզ | 31 | 18 | 13 |
| 7.- Տենվըր Նակեթց | 30 | 17 | 13 |
| 8.- Մինեսոթա Թիմպըրվուլվզ | 31 | 17 | 14 |
| 9.- Կոլտըն Սթէյթ Ուորիըրզ | 31 | 16 | 15 |
| 10.- Սան Անթոնիօ Սփըրզ | 32 | 16 | 16 |


