Իտալիոյ ախոյեանութեան «Սերի Ա.»-ի 18-րդ հանգրուանի մրցումներուն, անցեալ տարեշրջանի ախոյեան Ինթեր Միլան 3-0 արդիւնքով յաղթական վերադարձաւ Քալիարիի դաշտէն` ժամանակաւոր ձեւով գրաւելով պարագլուխի դիրքը: Ալեսանտրօ Պասթոնի, Լաութարօ Մարթինես եւ Հաքան Չալհանօղլու նշանակեցին Ինթերի 3 կոլերը: Լաութարօ Մարթինես 3 նոյեմբերէն ի վեր կոլ չէր նշանակած Ինթերի շապիկով:
Օր մը մտք, Աթալանթա քիչ մնաց պարտութիւն կրէր Ռոմայի մէջ Լացիոյի դէմ մրցումին, բայց միջնապահ Մարքօ Պրեշիանինի 88-րդ վայրկեանին փրկեց Աթալանթան, որ 11 յաջորդական յաղթանակներ արձանագրած էր «Սերի Ա.»-ի գծով: Տելէ-Պաշիրու 27-րդ վայրկեանին նշանակած էր Լացիոյի կոլը:
Աթալանթա վերագրաւեց առաջին դիրքը` 1 կէտով գերազանցելով Ինթերը, որ սակայն 1 մրցում պակաս կատարած է:
Ստորեւ 18-րդ հանգրուանի մրցումներուն արդիւնքները.
Ուտինեզէ – Թորինօ 2-2
Լացիօ Ռոմա – Աթալանթա 1-1
Քալիարի – Ինթեր Միլան 0-3
Էմփոլի – Ճենովա 1-2
Փարմա – Մոնցա 2-1
| ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ |
| 1.- Աթալանթա | 41 (43-20) |
| 2.- Ինթեր Միլան | 40 (45-15) |
| 3.- Նափոլի | 38 (26-12) |
| 4.- Լացիօ Ռոմա | 35 (33-25) |
| 5.- Ֆիորենթինա | 31 (29-13) |
| 6.- Եուվենթուս | 31 (28-13) |
| …………………. | …………………. |
| 18.- Քալիարի | 14 (16-31) |
| 19.- Վենեցիա | 13 (17-30) |
| 20.- Մոնցա | 10 (16-25) |
– ԱՆԳԼԻՈՅ «Փրեմիեր լիկ»-ի 18-րդ հանգրուանէն մնացած երկու մրցումներ տեղի ունեցան, ուր Արսենալ 1-0 արդիւնքով դժուար յաղթանակ մը արձանագրեց Իփսուիչի վրայ, շնորհիւ Քայ Հավերցի կոլին, 23-րդ վայրկեանին:
Արսենալ այս յաղթանակէն ետք գրաւեց Բ. դիրքը` 1 կէտով գերազանցելով Լոնտոնի իր դրացի-թշնամի Չելսին` Լիվըրփուլէն 6 կէտով ետ մնալով:
Այլ մրցումի մը, Պրայթըն ճերմակ հաւասարութիւն արձանագրեց Պրենթֆորտի հետ:
Նշենք, որ այսօր Ասթոն Վիլա պիտի հիւրընկալէ Պրայթընը, Իփսուիչ պիտի հիւրընկալէ Չելսին, իսկ Մանչեսթըր Եունայթըտ` Նիւքեսըլը:


