Լիվըրփուլ «Փրեմիեր լիկ»-ի հանգրուանի մրցումներուն շատ կարեւոր այցելութիւն մը ունէր Լոնտոնի մէջ` Թոթենհամի դէմ:
Մրցումը սկսաւ «Կարմիրներ»-ու արագ յարձակումներով. եգիպտացի Սալահ քանի մը առիթով վտանգեց Թոթենհամի բերդը, որուն ձողը 18-րդ վայրկեանին զսպեց հարուած մըն ալ:
23-րդ վայրկեանին Թրենթ Ալեքսանտր-Առնոլտի օդէն փոխանցումէն ետք, Լուիս Տիաս գլխու հարուածով նշանակեց մրցումի առաջին կոլը: Թոթենհամ աւելի ճնշելու սկսաւ, բայց Լիվըրփուլ, որ «Փրեմիեր լիկ»-ի լաւագոյն հակայարձակումները կատարող խումբերէն մէկն է, 36-րդ վայրկեանին քոռնըրէ մը ետք նշանակեց իր երկրորդ կոլը` Ալեքսիս Մաքալիսթըրի միջոցով:
41-րդ վայրկեանին նոյնինքն Մաքալիսթըրէն գնդակը խլելէ ետք, Ճէյմս Մետիսըն նշանակեց Թոթենհամի առաջին կոլը:
Կիսախաղ չեղած, հունգարացի Տոմինիք Սոպուլայ նշանակեց Լիվըրփուլի 3-րդ կոլը, Սալահի փոխանցումէն օգտուելով:
54-րդ վայրկեանին կարգը եկաւ Սալահի, որ գնդակը զետեղեց Թոթենհամի բերդին մէջ, քանի մը անգամ զսպուելէ ետք լոնտոնեան կազմի պաշտպաններուն կողմէ:
Թոթենհամ կը շարունակէր ճնշել, սակայն Լիվըրփուլ նոյնպէս կը շարունակէր իր շատ արագ հակայարձակումները, եւ Սոպոսլայի փոխանցումէն օգտուելով, Սալահ նշանակեց Լիվըրփուլի 5-րդ կոլը, 61-րդ վայրկեանին:
72-րդ վայրկեանին Սոլանքէի փոխանցումէն ետք, Տէյան Քուլուշեւսքի նշանակեց Թոթենհամի 2-րդ կոլը, եւ մօտ 10 վայրկեան ետք, Սոլանքէ նշանակեց Թոթենհամի 3-րդ կոլը: 85-րդ վայրկեանին, Մոհամետ Սալահի լաւ խաղարկութենէն ետք, փոխանցում մը դէպի Տիաս, որ նեղ անկիւնէն նշանակեց Լիվըրփուլի 6-րդ եւ մրցումին վերջին կոլը: Պէտք է ըսել, որ Սալահ երկու ձեւի մրցանիշ ձեռք ձգեց այս մրցումին: 32 տարեկան եգիպտացին այս կոլերէն եւ էսիսթներէն ետք եղաւ «Փրեմիեր լիկ»-ի պատմութեան առաջին մարզիկը, որ 10-է աւելի կոլ եւ էսիսթ կատարած է Ս. Ծննդեան տօնէն առաջ: Ան 16 մրցումներու ընթացքին 15 կոլ եւ 11 էսիսթ կատարած է: Ան բարելաւեց նաեւ Արսենալի նախկին ֆրանսացի յառաջապահ Թիերի Հանրիի մրցանիշը կոլերու եւ էսիսթներու գծով:
Հանրի 249 արդիւնաւէտ գործողութիւն կատարած էր (175 կոլ եւ 74 էսիսթ), մինչ Սալահ այս մրցումէն ետք 252 արդիւնաւէտ գործողութեան մաս կազմած է` նշանակելով 172 կոլ եւ 80 էսիսթ:
Նշենք, որ Սալահ «Փրեմիեր լիկ»-ի պատմութեան կոլ-սքորըրներու 7-րդ դիրքը կը գրաւէ, մինչ առաջին դիրքը կը գրաւէ Ալեն Շիրըր, որ 260 կոլ եւ 68 էսիսթ կատարած է:
Լիվըրփուլ քաղաքի Էվըրթըն խումբը «օգտակար» արդիւնք մը արձանագրեց, երբ 0-0 արդիւնքով հաւասարութեամբ աւարտեց Չելսիի հետ մրցումը:
Չելսի, որ 8 յաջորդական յաղթանակներ արձանագրած էր եւ մօտեցած Լիվըրփուլին, չկրցաւ գրաւել Էվըրթընի բերդը, որ անառիկ մնաց յաջորդական 3-րդ մրցումը ըլլալով:
Մանչեսթըր Եունայթըտ Օլտ Թրաֆորտի մէջ 3-0 արդիւնքով ծանր պարտութիւն կրեց Պորնմաութէն, որ 5-րդ դիրքը գրաւեց: Եունայթըտ 13-րդ դիրքի վրայ կը գտնուի, բայց կիրակի օրուան իր ելոյթին մեծ թիւով առիթներ կորսնցուց մրցումի մը, որ զարմանալի արդիւնքով վերջ գտաւ: Եունայթըտ ինք էր, որ առիթ կը ստեղծէր, բայց մրցակից Պորնմաութ ինք էր, որ կը նշանակէր:
Ստորեւ` 17-րդ հանգրուանի կիրակի օրուան մրցումներուն արդիւնքները.
Թոթենհամ – Լիվըրփուլ 3-6
Էվըրթըն – Չելսի 0-0
Ֆուլհամ – Սաութհեմփթըն 0-0
Լեսթըր Սիթի – Վուլվզ 0-3
Մանչեսթըր Եունայթըտ – Պորնմաութ 0-3
ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ |
1.- Լիվըրփուլ | 39 (37-16) |
2.- Չելսի | 35 (37-19) |
3.- Արսենալ | 33 (34-16) |
4.- Նոթինկհամ | 31 (23-19) |
5.- Պորնմաութ | 28 (27-21) |
………………. | ………………. |
18.- Վուլվզ | 12 (27-40) |
19.- Իփսուիչ | 12 (16-23) |
20.- Սաութհեմփթըն | 6 (11-36) |
18-րդ հանգրուանը տեղի պիտի ունենայ հինգշաբթի եւ ուրբաթ` հետեւեալ յայտագիրով.
Մանչեսթըր Սիթի – Էվըրթըն
Պորնմաութ – Քրիսթըլ Փելես
Չելսի – Ֆուլհամ
Նիւքեսըլ – Ասթոն Վիլա
Նոթինկհամ Ֆորեսթ – Թոթենհամ
Սաութհեմփթըն – Ուեսթ Համ
Վուլվզ – Մանչեսթըր Եունայթըտ
Լիվըրփուլ – Լէյսթըր Սիթի
ՈՒՐԲԱԹ
Պրայթըն – Պրենթֆորտ
Արսենալ – Իփուսիչ
Սպանիոյ «Լա լիկա»-ի 18-րդ հանգրուանին, Ռէալ Մատրիտ 4-2 արդիւնքով պարտութեան մատնեց Սեւիան:
Մրցումին արդիւնքը քիչ մը տխուր եղաւ սպանացի պատմական մարզիկներէն Խեսուս Նաւասի համար, որ 39 տարեկանին կատարեց իր վերջին ելոյթը` կանաչ դաշտերու վրայ:
Նաւաս 703 ելոյթ կատարեց Սեւիայի հետ (ակումբի մրցանիշ), ուր արձանագրած է 39 կոլ եւ 119 էսիսթ:
Ռէալ Մատրիտ 4-2 արդիւնքով կրցաւ յաղթել եւ գրաւել 2-րդ դիրքը` օգտուելով իր քաղաքակից Աթլեթիքոյի յաղթանակէն` Պարսելոնայի դէմ, մինչ այս վերջինը 3-րդ դիրք իջաւ:
Քիլիան Էմպափէ, Ֆետերիքօ Վալվերտէ, Ռոտրիկօ եւ Պրահիմ Տիաս նշանակեցին Ռէալի 4 կոլերը, մինչ Իսաք Ռոմերօ եւ Տոտի Լուքեպաքիօ` Սեւիայի կոլերը:
Ստորեւ` 18-րդ հանգրուանի մրցումներուն արդիւնքները.
Պեթիս – Ռայօ Վայեքանօ 1-1
Լեղանես – Վիյարէալ 2-5
Լաս Փալմաս – Էսփանիոլ 1-0
Ռէալ Մատրիտ – Սեիա 4-2
Վալենսիա – Ալավէս 2-2
Պարսելոնա – Աթլեթիքօ Մատրիտ 1-2
Օսասունա – Աթլեթիք Պիլպաօ 1-2
Սելթա Վիկօ – Ռէալ Սոսիետատ 2-0
Խեթաֆէ – Մայորքա 0-1
Ժերոնա – Վայատոլիտ 3-0
ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ |
1.- Աթլեթիքօ Մատրիտ | 41 (33-12) |
2.- Ռէալ Մատրիտ | 40 (41-18) |
3.- Պարսելոնա | 38 (51-22) |
4.- Աթլեթիքօ Պիլպաօ | 36 (29-17) |
5.- Վիարէալ | 30 (34-30) |
……………………. | ……………………. |
18.- Էսփանիոլ | 15 (16-30) |
19.- Վալենսիա | 12 (16-26) |
20.- Վայատոլիտ | 12 (12-37) |
Իտալիոյ «Սերի Ա.»-ի 17-րդ հանգրուանին, Աթալանթա 3-2 արդիւնքով դժուար յաղթանակ մը տարաւ Էմփոլիի վրայ:
Լորենցօ Քոլոմպօ 13-րդ վայրկեանին նշանակեց Էմփոլիի կոլը: Կիսախաղէն առաջ Շարլ Տը Քեթելայրէ եւ Ատեմոլա Լուքման նշանակեցին Աթալանթայի 2 կոլերը:
57-րդ վայրկեանին, Սեպասթիանօ Էսփոսիթօ փենալթիով նշանակեց Էմփոլիի հաւասարութեան կոլը: Մրցումը կ՛աւարտէր հաւասարութեամբ, երբ Տը Քեթելայրէ 86-րդ վայրկեանին «փրկեց» Աթալանթան` նշանակելով յաղթանակի կոլը:
Ստորեւ` 17-րդ հանգրուանի արդիւնքները.
Մոնցա – Եուվենթուս 1-2
Աթալանթա – Էմփոլի 3-2
Վենեցիա – Քալիարի 2-1
Ա. Էս. Ռոմա – Փարմա 5-0
Լեչէ – Լացիօ Ռոմա 1-2
Ճենովա – Նափոլի 1-2
Թորինօ – Պոլոնիա 0-2
Վերոնա – Ա. Սէ. Միլան 0-1
ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ |
1.- Աթալանթա | 40 (42-19) |
2.- Նափոլի | 38 (26-12) |
3.- Ինթեր Միլան | 34 (40-15) |
4.- Լացիօ Ռոմա | 34 (32-24) |
5.- Ֆիորենթինա | 31 (28-11) |
……………………. | ……………………. |
18.- Քալիարի | 14 (16-28) |
19.- Վենեցիա | 13 (17-30) |
20.- Մոնցա | 10 (15-23) |
Գերմանիոյ «Պունտըսլիկա»-ի 15-րդ հանգրուանին արձանագրուեցան հետեւեալ արդիւնքները.
Վոլֆսպուրկ – Տորթմունտ 1-3
Պոխում – Հայտընհայմ 2-0
ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ |
1.- Պայերն Միւնիխ | 36 (47-13) |
2.- Պայեր Լեւերքուզըն | 32 (37-21) |
3.- Այնթրախթ Ֆրանքֆորթ | 27 (35-23) |
4.- Ռետ Պուլ Լայփցիկ | 27 (24-20) |
5.- Մայնց | 25 (28-20) |
……………………. | ……………………. |
16.- Հայտընհայմ | 10 (18-33) |
17.- Հոլշթայն Քիլ | 8 (19-38) |
18.- Պոխում | 6 (13-35) |
Ֆրանսայի բաժակի մրցաշարքի 1/32-րդ հանգրուանին արձանագրուեցան հետեւեալ արդիւնքները.
Լանս – Փարիզ Սեն Ժերմեն 1-1 (3-4 փենալթիներով)
Սոշօ – Քլերմոն 0-0 (5-3 փենալթիներով)
Օքսեռ – Տիւնքերք 0-1
Սեն Ժան – Մոնաքօ 1-4
Միւցիկ – Ռենս 1-3
Սենթ Էթիեն – Մարսէյ 0-4
Պորտօ – Ռենն 1-4
Քանն – Կրընոպլը 3-2
Ռուեն – Լիլ 0-1
Թրուա – Մեձ 3-0