Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Թուրքիայի Հետ Յարաբերութիւնների Կարգաւորումը Չի՛ Կարող Լինել Ուրացման Եւ Ինքնութիւնից Հրաժարման Ճանապարհով

December 18, 2024
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ՀՅԴ ԳՄ Հայաստանի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանի ելոյթը` Հայաստան-Թուրքիա յարաբերութիւններ. սպառնալիք, թէ՞ հնարաւորութիւն» խորագրով միջազգային խորհրդաժողովին:

Այսօր մենք քննարկում ենք մեր օրերի ամենաարդիական ու կարեւոր թեմաներից մէկը` Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնների մարտահրաւէրները: Սա միայն քաղաքական կամ դիւանագիտական խնդիր չէ. սա մեր ազգային-պետական գոյութեան եւ ինքնութեան հարցն է:

Նախ ցանկանում եմ երախտագիտութիւնս յայտնել այս խորհրդաժողովի զեկուցողներին, որոնք անգնահատելի աշխատանք են կատարել այս հարցերի տարբեր երեսները ներկայացնելու եւ վերլուծելու ուղղութեամբ:

Թուրքիայի հետ յարաբերութիւնների ընդհանուր պարունակում այսօր անհրաժեշտ է անդրադառնալ մեր ժողովրդի կեանքում էական ազդեցութիւն ունեցող հարցերին, փորձել իրապէս գնահատել իրավիճակը` մի կողմ դնելով խնդրի զուտ իրավիճակային եւ զգայական մասը:

Նախ եւ առաջ պէտք է անդրադառնալ այն նոր իրավիճակին, որը ստեղծուել է մեր տարածաշրջանում 2020 թ. պատերազմից յետոյ:

2020 թուականի պատերազմը ոչ միայն հարուած հասցրեց Արցախին եւ Հայաստանին, այլեւ խաթարեց տարածաշրջանում ուժերի հաւասարակշռութիւնը:

Հիմա արդէն կարող ենք վստահօրէն ասել` Արցախի բռնագրաւոմով Ազրպէյճանն ու Թուրքիան ոչ միայն ամրապնդեցին իրենց

դիրքերը տարածաշրջանում, այլեւ մեկնարկեց ողջ տարածաշրջանը տոմինոյի շղթայական հակազդեցութեամբ ապակայունացնելու, հակամարտութիւնները ուժի կիրառման միջոցով լուծելու նոր փուլ: Արցախը տոմինոյի շղթայի առաջին օղակն էր:

Ուժերի հաւասարակշռութեան բացակայութեան պայմաններում Թուրքիան այսօր բացարձակ անպատժելիօրէն է գործում ողջ տարածաշրջանում, եւ դրա վկայութիւնն են վերջին զարգացումները:

Կարծում եմ` արդէն բոլորի համար պարզ դարձաւ, որ հայկական Արցախը զրահաբաճկոնի դեր էր կատարում ոչ միայն Հայաստանի, այլ ամբողջ տարածաշրջանի համար` պահպանելով ուժային հաւասարակշռութիւն եւ տարածաշրջանային կայունութիւն:

Ի վերջոյ, պէտք է գիտակցենք, որ Ազրպէյճան-Թուրքիա դաշինքի նպատակը միայն տարածքների զաւթումը կամ տնտեսական շահերը չեն: Նրանց վերջնական նպատակը մեր ազգային ինքնութեան ոչնչացումն է` ապազգայնացումը:

Դատենք փաստերով:

պատերազմի արդիւնքներն անդրադարձան նաեւ տասնամեակներ տեւած Մինսքի համանախագահ երկրների գլխաւորութեամբ ընթացող բանակցային գործընթացի եւ տարածաշրջանում նրանց դերակատարութեան վրայ:

Բաւական արագ, եւ առաջին հերթին Հայաստանի գործող իշխանութեան համաձայնութեամբ ու թոյլտուութեամբ, Մինսքի խմբի համանախագահ երկրներին ըստ էութեան փոխարինեց Թուրքիան:

Ակնյայտ է, որ մեր ժողովրդի թիկունքում Հայաստանի գործող իշխանութիւնները թէ՛ Թուրքիայի, թէ՛ Ազրպէյճանի հետ ձեռք են բերում պայմանաւորուածութիւններ, որոնք մեր ողջ հանրութեանը պարբերաբար կանգնեցնում են կայացած փաստի առջեւ:

Եւ հէնց այս շրջագծի մէջ մենք արձանագրում ենք իրողութիւններ, որոնք մեզ թոյլ են տալիս եզրակացնելու` այդ բանակցութիւններին քննարկւում եւ իրականում մեր նկատմամբ գործադրւում է ապազգայնացման ծրագիր:

Ապազգայնացման կամ ցեղային ինքնութեան ոչնչացումը ներառում է մի շարք գործողութիւններ, որոնք ուղղուած են որեւէ ազգի կամ ցեղային խմբի ազգային ինքնութեան, մշակոյթի եւ ազգային դիմագծի վերացմանը:

Ապազգայնացումը կարող է իրականացուել տարբեր ձեւերով`

  • Լեզուի եւ կրթական համակարգի փոփոխութեամբ,
  • Մշակութային ժառանգութեան ոչնչացմամբ կամ իւրացմամբ,
  • Պատմական փաստերի կեղծումով,
  • Բնակչութեան բռնի տեղահանումով կամ ձուլման քաղաքականութեան գործադրմամբ,
  • Ազգային արժէքների եւ աւանդոյթների նսեմացմամբ կամ արգելքով:

Հէնց այս ծրագրի շրջանակներում է սեփական հայրենիքում ցեղասպանուած ժողովուրդը ներկայացւում որպէս յարձակողապաշտ, իսկ ցեղասպանը` որպէս խաղաղարար:

Այս շղթայի մաս են կազմում Անկախութեան հռչակագրի նկատմամբ ոտնձգութիւնները, հայկական բանակի վրայ յարձակումները:

Այս երեւոյթի դրսեւորումներն են ՀՀ պետական խորհրդանիշների, զինանշանի եւ օրհներգի դէմ յարձակումները, դրանք փոփոխելու առաջին հայեացքից անտրամաբանական ցանկութիւնները, բայց խորքում` հայկականութեան դէմ պայքարը:

Այս գործընթացի դրսեւորումն է նաեւ իշխանութեան կողմից դաշտ նետուող` իրակա՞ն, թէ՞ պատմական Հայաստան, Արագա՞ծ, թէ՞ Արարարտ արհեստական քննարկումները:

Այս ծիրին մէջ է նաեւ Արցախի ժողովրդի հաւաքական իրաւունքների պաշտպանութիւնից եւ Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչման գործընթացից հրաժարումը:

Այսպիսով, միակ իրական առաջարկը, որն արւում է մեզ, հետեւեալն է. հրաժարուել հնարաւոր բոլոր գործիքակազմերով սեփական իրաւունքների պաշտպանութիւնից եւ ապաւինել Թուրքիայի ու Ազրպէյճանի բարեգթութեանը: Սա ոչ թէ խաղաղութեան հասնելու բանաձեւ է, այլ` ինքնաոչնչացման ուղի: Մենք մերժու՛մ ենք այդ ճանապարհը:

Սիրելի՛ հայրենակիցներ, ՀՅԴ-ին յաճախ մեղադրում են Թուրքիայի հետ յարաբերութիւնների կարգաւորմանը դէմ լինելու մէջ: Իրականում, սակայն, մենք երբեք հանդէս չենք եկել նման դիրքորոշումներով, սակայն մեզ միշտ հետաքրքրել է այն գինը, որը մենք վճարելու ենք որեւէ պայմանաւորուածութեան դէպքում:

Թուրքիայի հետ յարաբերութիւնների կարգաւորումը չի՛ կարող լինել ուրացման եւ ինքնութիւնից հրաժարման ճանապարհով: Այդ փաստը պէտք է ընդունի նաեւ Թուրքիան:

Հրաժարուելով մեր իրաւունքներից` մենք հրաժարւում ենք մեր ապագայից: Սա պարզ ընտրութիւն է` դառնալ ազգային պետութիւն, որոշել սեփական ճակատագիրը՞, թէ՞ անվտանգութիւն մուրալ թշնամիներից:

Հետեւաբար մենք չենք կարող հրաժարուել մեր պաշտպանութիւնից` «խաղաղութիւն» բառը վերնագրում պարունակող ինչ-որ թղթերի դիմաց:

Հայաստանի ապագան կարող է կառուցուել միայն ուժի, ազգային արժանապատուութեան եւ մեր անժամանցելի իրաւունքների պաշտպանութեան վրայ:

Լիայոյս եմ, որ այսօր հրաւիրուած խորհրդաժողովի զեկուցողները կ՛անդրադառնան բոլոր այս խնդիրներին` մեր հայրենակիցներին ներկայացնելով իրականութիւնը:

Յաջողութիւն եմ մաղթում խորհրդաժողովի աշխատանքներին

Նախորդը

Ազրպէյճանի «Ժողովրդավարութիւնը»

Յաջորդը

Մուտրիք Կրնայ Կախակայուիլ

RelatedPosts

Սթափելու Ժամանակը
Անդրադարձ

Խորհրդարանական Հարցապնդում Եւ Խաղաղութեան Խոստում

September 16, 2026
Հետաքրքրական Եւ Արժէքաւոր Յուշագրութիւն Մը.  Մովսէս Ա. Քհնյ. Շրիգեանի «Յուշեր»-ու Հրատարակութեան Առիթով
Անդրադարձ

Հետաքրքրական Եւ Արժէքաւոր Յուշագրութիւն Մը. Մովսէս Ա. Քհնյ. Շրիգեանի «Յուշեր»-ու Հրատարակութեան Առիթով

September 16, 2026
Ազգային Արժէքներու Եւ Հայ Եկեղեցւոյ Կարեւորութիւնը` Սփիւռքի Մէջ Հայկական Ինքնութեան Պահպանման Համար. Նոր Իրավիճակի Մարտահրաւէրներ
Անդրադարձ

Ազգային Արժէքներու Եւ Հայ Եկեղեցւոյ Կարեւորութիւնը` Սփիւռքի Մէջ Հայկական Ինքնութեան Պահպանման Համար. Նոր Իրավիճակի Մարտահրաւէրներ

September 16, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.