Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Վրաստանի Խորհրդարանին Ազրպէյճանի Իրականացրած Ցեղասպանութիւնների Մասին Գիրք Են Նուիրաբերել

December 9, 2024
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ՀԱՅԿԱՅ ԱԼՈՅԵԱՆ

Վրաստանի խորհրդարանի եւ պետական ու ոչ պետական համալսարանների գրադարանները համալրուել են Ազրպէյճանի կողմից հայերի դէմ իրականացուած ցեղասպանութիւնների մասին պատմող գրքերով: Նախաձեռնութեան հեղինակն է «Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպութիւնը: Կազմակերութեան ղեկավար Արթուր Միրզոյանը «Հրապարակ»-ի հետ զրոյցում պատմեց, որ 21 համալսարանի, ներառեալ` Քութայիսիի համալսարանին, յանձնուել է յատկապէս վերջին գրքոյկը, որի մէջ ներառել են վերջին հարիւրամեակում Ազրպէյճանի կողմից  հայերի նկատմամբ իրագործուած բոլոր ցեղասպանական դրուագները. գրքոյկի անուանումն է` «Ազրպէյճանի ցեղասպանական քաղաքականութիւնը հայերի նկատմամբ` 1918-2023 թուականներին»: Գիրքը տպագրուել է վրացերէնով, այն տպագրուել է Վրաստանի հայ եւ վրացի քաղաքացիներին ֆինանսական աջակցութեան շնորհիւ: Գրքի առաջին եօթը օրինակները նուիրել են Վրաստանի խորհրդարանի գրադարանին:

«Երկար աշխատանք ենք տարել, որ անգլերէնով էլ թարգմանենք գիրքը, մի քանի օր առաջ ենք վերցրել հրատարակչութիւնից, անգլերէն տարբերակն էլ ենք պատրաստւում բաժանել համալսարաններին: Վրաց լեզուով էլ պատրաստել ենք, որպէսզի վրաց հասարակութեան համար այս գիրքը լինի հնարաւորինս հասանելի», ասաց Միրզոյեանը:

«Վրաստանի հայ համայնք» ՀԿ ղեկավար Արթուր Միրզոյեանը նշեց, որ գրքոյկում տեղ գտած բոլոր աղբիւրները յատուկ քոտերով են նշուած, որպէսզի ցանկութեան դէպքում կարողանան միանգամից աղբիւր-կայքերը բացել ու տեղում աւելի մանրամասն ծանօթանալ փաստական նիւթերին:

«Բազմաթիւ աղբիւրներ արդէն չեն գործում, որովհետեւ Արցախի պետական աղբիւրներն էին, կամ նախագահի կայքից էր եւ այլն, որոնք հիմա չեն գործում, բայց  այն կայքերը, որոնք գործում են, նշուած են աղբիւրների ցանկում, թէ ո՛ր թուականին է այդ աղբիւրը գործել, որովհետեւ երբ գրքի վրայ աշխատում էինք, արդէն սկսել էին արցախեան պետական կայքերը փակուել ու դրա համար ամէն տեղ սկսեցինք նշել, որ այդ օրուայ դրութեամբ այդ կայքերը գործում էին», ասաց Միրզոյեանը:

Նա յաւելեց, որ գրքերի հետ բաժանուել են նաեւ դեռեւս 2011-ին հրատարակուած եւ 1914-1918 թուականներին հայերի դէմ իրագործուած ցեղասպանութիւնների մասին վրացական պարբերականներում անդրադարձների մասին գիրքը:

 

 

Նախորդը

«Ազդակ»-ի Ֆոնտին

Յաջորդը

Լեւոն Փաշա Շաղոյեանի Մահուան 50-Ամեակին Նուիրուած Յարգանքի Եւ Երախտագիտութեան Երեկոյ

RelatedPosts

Խմբագրական «Հայրենիք»-ի.  Կրինլանտ` Անտերսընեան Հեքիա՞թ, Թէ՞ Ողբերգութիւն
Անդրադարձ

Խմբագրական «Հայրենիք»-ի. Կրինլանտ` Անտերսընեան Հեքիա՞թ, Թէ՞ Ողբերգութիւն

January 31, 2026
Տօն Սուրբ Սարգիս Զօրավարի
Անդրադարձ

Տօն Սուրբ Սարգիս Զօրավարի

January 31, 2026
1920 Թուականի Գաղտնի Փաստաթուղթը Կը Բացայայտէ Թուրքիոյ Ծրագիրները, Ինչպէս Այսօր, Այնպէս Ալ Այն Ժամանակ` Վերացնել Հայաստանը
Անդրադարձ

1920 Թուականի Գաղտնի Փաստաթուղթը Կը Բացայայտէ Թուրքիոյ Ծրագիրները, Ինչպէս Այսօր, Այնպէս Ալ Այն Ժամանակ` Վերացնել Հայաստանը

January 31, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.