2026-ի Մոնտիալի զտումի մրցումներ տեղի ունեցան Հարաւային Ամերիկայի գօտիին մէջ, ուր աշխարհի ախոյեան Արժանթին անակնկալ պարտութիւն մը կրեց Փարակուէյի մէջ` 2-1 արդիւնքով:
Ճիշդ է, որ Արժանթին գրեթէ ամբողջ մրցումին տիրապետեց, բայց մրցակիցի բերդին վրայ մասնաւոր վտանգ չըրաւ: Լաութարօ Մարթինես 11-րդ վայրկեանին կոլ նշանակեց, մինչ 8 վայրկեան ետք Փարակուէյ հաւասարեցաւ Սանապրիայի շնորհիւ, ապա 47-րդ վայրկեանին կոլ մը եւս նշանակեց շնորհիւ Ալտերեթէի:
Պրազիլ հետաքրքրական մրցումի մը ընթացքին 1-1 արդիւնքով հաւասարութիւն մը արձանագրեց Վենեզուելայի մէջ:
43-րդ վայրկեանին Ռաֆինիա գեղեցիկ ազատ հարուածով մը նշանակեց Պրազիլի կոլը, մինչ 46-րդ վայրկեանին Սեկովիա նշանակեց Վենեզուելայի հաւասարութեան կոլը: 62-րդ վայրկեանին Վինիսիուս Ճունիորի փենալթին զսպեց Վենեզուելայի բերդապահ Ռոմոն… գնդակը վերադարձաւ Վինիսիուսին, որ չկրցաւ նշանակել դիւրին կոլ մը:
Ստորեւ` 11-րդ հանգրուանի արդիւնքները եւ դասաւորումը.
Էքուատոր – Պոլիվիա 4-0
Փարակուէյ – Արժանթին 2-1
Վենեզուելա – Պրազիլ 1-1
| ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ |
| 1.- Արժանթին | 22 (20-7) |
| 2.- Քոլոմպիա | 19 (13-6) |
| 3.- Պրազիլ | 17 (16-10) |
| 4.- Ուրուկուէյ | 16 (13-6) |
| 5.- Էքուատոր | 16 (10-4) |
| 6.- Փարակուէյ | 16 (6-5) |
| 7.- Վենեզուելա | 12 (9-11) |
| 8.- Պոլիվիա | 12 (11-25) |
| 9.- Փերու | 6 (3-14) |
| 10.- Չիլի | 5 (5-18) |


