Իտալիոյ «Սերի Ա.»-ի 11-րդ հանգրուանին Նափոլի, որ առաջին դիրքը կը գրաւէր եւ հանգիստ ձեւով կը յառաջանար, անակնկալի մատնուեցաւ եւ իր «Տիեկօ Մարատոնա»-ի անուան մարզադաշտին վրայ 3-0 արդիւնքով ծանր պարտութիւն մը կրեց «Եուրոփա լիկ»-ի տիտղոսակիր Աթալանթայէն:
Մրցումին արդիւնքը չ՛արտացոլացներ մրցումին իսկական պատկերը, մանաւանդ որ Նափոլի այնքան ալ վատ ելոյթ չէր ունենար, սակայն Աթալանթա առիթներէն օգտուեցաւ, եւ նիկերիացի յառաջապահ Ատեմոլա Լուքման 2 արագ կոլեր նշանակեց առաջին կիսախաղին, մինչ 90 վայրկեանները անցնելէ ետք Մաթէօ Ռեթեկի աւելցուց 3-րդ կոլ մը` անակնկալի բերելով Անթոնիօ Քոնթէի մարզած Նափոլին (25 կէտ), որ այժմ 1 կէտի առաւելութիւն ունի ախոյեան Ինթերի վրայ, որ 1-0 արդիւնքով պարտութեան մատնեց Վենեցիան: Ինթեր տարեշրջանի սկիզբէն կոլ նշանակելու դժուարութիւն կ՛ունենայ, եւ այս մրցումը, օրինակ, փոխանակ հանգիստ յաղթանակով աւարտելու, 1 կոլով աւարտեցաւ, այդ ալ շնորհիւ Լաութարօ Մարթինեսի նշանակած կոլին: Կորսուած վերջին վայրկեաններուն Վենեցիա կրցաւ հաւասարիլ, սակայն 2 վայրկեան ետք ՎԱՐ-ի կրկնութիւնները դիտելէ ետք կոլը չվաւերացուեցաւ:
Ստորեւ` 11-րդ հանգրուանի արդիւնքները.
Ինթեր Միլան – Վենեցիա 1-0
Վերոնա – Ա. Էս. Ռոմա 3-2
Թորինօ – Ֆիորենթինա 0-1
Նափոլի – Աթալանթա 0-3
Մոնցա – Ա. Սէ. Միլան 0-1
Ուտինեզէ – Եուվենթուս 0-2
Պոլոնիա – Լեչէ 1-0
ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ |
1.- Նափոլի | 25 (18-8) |
2.- Ինթեր Միլան | 24 (25-13) |
3.- Աթալանթա | 22 (29-14) |
4.- Ֆիորենթինա | 22 (22-9) |
5.- Եուվենթուս | 21 (19-7) |
…………… | …………… |
18.- Վենեցիա | 8 (10-19) |
19.- Լեչէ | 8 (4-20) |
20.- Ճենովա | 6 (7-21) |
Սպանիոյ «Լա լիկա»-ի 12-րդ հանգրուանի մրցումներուն, Պարսելոնա, Քաթալոնիոյ տերպիի 3-1 արդիւնքով պարտութեան մատնեց Էսփանիոլը:
Տանի Օլմօ (2) եւ Ռաֆինիա նշանակեցին Պարսելոնայի 3 կոլերը, մինչ նշանակելէ ետք 2 կոլեր, որոնք չվաւերացուեցան ՎԱՐ-ի կողմէ, Խաւի Փուատօ նշանակեց Էսփանիոլի միակ կոլը:
Վալենսիայի ջրհեղեղի արկածին պատճառով յետաձգուած էին Վալենսիա – Ռէալ Մատրիտ, ինչպէս նաեւ Վիարէալ – Ռայօ Վայեքանօ մրցումները: Աթլեթիքօ Մատրիտ 2-0 արդիւնքով պարտութեան մատնեց Լաս Փալմասը` շնորհիւ Ճիուլիանօ Սիմէոնէի եւ Ալեքսանտր Սորլոթի կոլերուն բարձրանալով 3-րդ դիրք:
Ստորեւ` 12-րդ հանգրուանի մրցումներուն արդիւնքները.
Աթլեթիք Պիլպաօ – Պեթիս 1-1
Սեւիա – Էսփանիոլ 0-2
Պարսելոնա – Էսփանիոլ 3-1
Աթլեթիքօ Մատրիտ – Լաս Փալմաս 2-0
Ժիրոնա – Լեղանես 4-3
Օսասունա – Վայատոլիտ 1-0
Ալաւես – Մայորքա 1-0
ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ |
1.- Պարսելոնա | 33 (40-11) |
2.- Ռէալ Մատրիտ | 24 (21-11) |
3.- Աթլեթիքօ Մատրիտ | 23 (18-7) |
4.- Վիարէալ | 21 (20-19) |
5.- Օսասունա | 21 (17-16) |
…………… | …………… |
18.- Լաս Փալմաս | 9 (13-21) |
19.- Վայատոլիտ | 8 (9-24) |
20.- Վալենսիա | 7 (8-17) |
Անգլիոյ «Փրեմիեր լիկ»-ի 10-րդ հանգրուանէն կային երկու մրցումներ, որոնք տեղի ունեցան կիրակի երեկոյեան, ուր Մանչեսթըր Եունայթըտ 1-1 արդիւնքով հաւասարութիւն մը արձանագրեց Չելսիի դէմ մրցումին:
Պրունօ Ֆեռնանտեշ 70-րդ վայրկեանին փենալթիով նշանակեց Եունայթըտի կոլը, եւ մանաւանդ Բ. կիսախաղին Եունայթըտ աւելի լաւ ըլլալով կը կարծուէր, թէ 3 կէտ եւս պիտի աւելնայ իր հաշուոյն, սակայն էքուատորցի միջնապահ Մոյսես Քայսետօ Եունայթըտի մեծ քառակուսիի ծայրէն անզսպելի հարուածով մը կրցաւ նշանակել Չելսիի հաւասարութեան կոլը: Վերջին վայրկեաններուն Ալեխանտրօ Կառնաչօ առիթ ունէր յաղթանակի կոլը նշանակելու, սակայն անոր վոլէն քիչ մը բարձր անցաւ Չելսիի բերդին վրայէն:
Օրուան երկրորդ մրցումին, Թոթենհամ 4-1 արդիւնքով ծանր պարտութեան մատնած էր Ասթոն Վիլան:
Ճոնսըն, Սոլանքէ (2) եւ Մետիսըն նշանակեցին լոնտոնեան կազմին կոլերը, մինչ Ասթոն Վիլա առաջին կիսախաղին նշանակած էր իր միակ կոլը` շնորհիւ Մորկըն Ռոճըրզի:
Ֆրանսայի «Լիկ 1-»-ի 10-րդ հանգրուանին արձանագրուեցան հետեւեալ արդիւնքները.
Նանթ- Մարսէյ 1-2
Օքսեռ – Ռենն 4-0
Քը Հաւր – Մոնփելիէ 1-0
Թուլուզ – Ռենս 1-0
Սենթ Էթիեն – Սթրազպուրկ 2-0
Պրեսթ – Նիս 0-1
Փարիզ Սեն Ժերմեն – Լանս 1-0
Լիլ – Լիոն 1-1
Մոնաքօ – Անժէ 0-1
ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ |
1.- Փարիզ Սեն Ժերմեն | 26 (29-8) |
2.- Մարսէյ | 20 (23-12) |
3.- Մոնաքօ | 20 (15-7) |
4.- Լիլ | 18 (16-9) |
5.- Նիս | 16 (19-9) |
…………… | …………… |
16.- Սենթ Էթիեն | 10 (10-24) |
17.- Լը Հաւր | 9 (8-20) |
18.- Մոնփելիէ | 4 (8-30) |