Ա. Էս. Ռոմայի եւ Իտալիոյ ազգային խումբի նախկին միջնապահ-յառաջապահ Ֆրանչեսքօ Թոթթի կրնայ վերադառնալ կանաչ դաշտ, ըստ «Լա Ռեփիւպլիքա»-ի:
Իտալիոյ Քոմօ ակումբը պայմանագիր առաջարկած է Թոթթիին` մինչեւ տարեշրջանի աւարտը ձեռք ձգելու զայն: Քոմոյի մարզիչն է սպանացի Սեսք Ֆապրեկաս:
Նախապէս 48 տարեկան Թոթթի խոստովանած էր, որ կը ցանկայ վերադառնալ դաշտ: Ան 2017-էն 2019 աշխատած է իբրեւ Ռոմայի տնօրէն:
Նշենք, որ Թոթթի 1992-էն 2018 մաս կազմած էր Ռոմային: Այդ ժամանակաշրջանին ան 783 մրցում կատարած էր Ռոմայի շապիկով` նշանակելով 307 կոլ եւ կատարելով 209 էսիսթ: