Վերջերս, ֆութպոլի աշխարհին մէջ մեծ հետաքրքրութեան առարկայ դարձած են ամէն տեսակի վիճակագրութիւնները: Ո՞վ նշանակած է որքան կոլ, որքա՞ն էսիսթ (կոլի փոխանցում) կատարուած է, որքա՛ն վազած են դաշտին վրայ, ամէնէն բարձր ցատկող մարզիկը, ամէնէն քիչ կոլ ստացած բերդապահը, ամէնէն շատ փենալթի նշանակած մարզիկը եւ այլն:
Այժմ կը ներկայացնենք ֆութպոլի պատմութեան ամէնէն շատ գլուխով կոլ նշանակած մարզիկներու տասնեակը` նշելով, որ ցանկին մէջ մարզիկներ կան, որոնք նոյնիսկ միջահասակ կամ կարճ ֆութպոլիստներ եղած են: Օրինակ` սկովտիացի Ճիմի Մաքկրորի 1,68 մեթր եղած է, մինչ գերմանացի Կերտ Միւլըր եւ սպանացի Սանթիյանա` 1,75 մեթր: Վստահաբար փորթուգալցի Քրիսթիանօ Ռոնալտօ 39 տարեկանին տակաւին կոլ նշանակելու «գործ»-ին վրայ է եւ 900-էն աւելի ալ կոլ նշանակած: Ան կը գրաւէ այս ցանկին ալ առաջին դիրքը` նշանակելով 152 կոլ` գլխու հարուածով:
Ստորեւ` տասնեակը.
ԿՈԼ | |
1.- Քրիսթիանօ Ռոնալտօ (Փորթուգալ) | 152 |
2.- Ճիմի Մաքկրորի (Սկովտիա) | 147 |
3.- Կերտ Միւլըր (Գերմանիա) | 144 |
4.- Քարլոս Սանթիյանա (Սպանիա) | 128 |
5.- Եարետ Պորկեթթի (Մեքսիքա) | 123 |
6.- Թելմօ Սարրա (Սպանիա) | 122 |
7.- Հաքան Շիւքիւր (Թուրքիա) | 115 |
8.- Լիւք Տը Եոնկ (Նետերլանտներ) | 109 |
9.- Շանտոր Քոչիշ (Հունգարիա) | 107 |
10.- Ռոպերթ Լեւանտովսքի (Լեհաստան) | 106 |