Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Սեռական բռնութիւն Կոտրել կարծրատիպերը եւ պաշտպանել կանանց

October 18, 2024
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter
Ժուլիեթ Դաւթեան

Յօդուածը պատրաստեց՝ ԺՈՒԼԻԵԹ ԴԱՒԹԵԱՆ
Ժուլիեթ Դաւթեանը ներկայիս պաշտօնավարում է ԱՄՆ Արդարադատութեան -ներգաղթեալների վերանայման գործադիր գրասենեակում, անցկացնելով իր թեկնածուական (PhD) հետազոտութիւնը հանրային/մշակութային հոգեբանութեան ոլորտում Խաչատուր Աբովեանի մանկավարժական համալսարանում

Սեռական ոտնձգութիւնները եւ բռնութիւնները միայն կանանց դէմ չեն կիրառւում։ Այն առկայ է չափահաս կանանց, տղամարդկանց եւ անչափահաս երեխաների, ինչպէս նաեւ տարեցների նկատմամբ եւ տեղի է ունենում ամէնուր՝ յառաջադէմ եւ մարդու ջատագով Եւրոպայից մինչեւ խոր ու հին Հնդկաստան։ Ահաւոր են ամէն տեսակի բռնութիւնները, եւ նրանք տեղաւորւում են անձի/մարդու իրաւունքների խախտման շրջանակներում։ Սեռական բռնութիւնը սահմանւում է որպէս բռնութիւն, որն ուղղուած է անձի դէմ` նրա սեռի պատճառով: Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութեան գնահատումների համաձայն,  աշխարհում գրեթէ իւրաքանչիւր երրորդ կին իր կեանքի ընթացքում ենթարկուել է մարմնական եւ/կամ սեռական բռնութեան:

Արդէն տեւական ժամանակ է, որ Ֆրանսայի հարաւային Աւինիոն քաղաքում բացայայտուել եւ իրաւական, արդարադատական ու հանրութեան ուշադրութեան եւ դատին է յանձնուել Ժիզել Փելիքոյի դէմ կատարուած երկարաժամկէտ սարսափազդու սեռական բռնութեան մասամբ իւրօրինակ դէպքը: Ներկայումս Ժիզել Փելիքոյի ամուսինը՝ Տոմինիք Փելիքոն, 50 այլ տղամարդկանց հետ դատւում  է նրան անգիտակից եւ դեղի ազդեցութեան տակ վիճակում բռնաբարելու համար: Ժիզելին դեղի ազդեցութեամբ անգիտակից վիճակի մատնողը, նրան 80-ի շուրջ տղամարդկանց տրամադրողը եւ նրա դէմ կիրառուած սեռական գործողութիւնները արձանագրողը եղել է հէնց Տոմինիքը։ Տոմինիքը նկարահանել է 200 միջադէպ, նկարներ, որոնք այժմ որպէս ապացոյց են ծառայում նրա եւ 50 այլ տղամարդկանց դէմ ընթացող դատավարութեանը: Ժիզել Փելիքոն մեծ խիզախութեամբ պահանջել է հրապարակային եւ բաց դատավարութիւն՝ «որպէսզի ամօթը փոխի կողմերը»:

Մեքսիկայում հարիւրաւոր կանայք ամէն տարի դառնում են «ֆեմիսիտների» զոհեր։ Կանայք սպանւում են սովորաբար իրենց ներկայիս կամ նախկին զուգընկերոջ կողմից պարզապէս այն պատճառով, որ նրանք իգական սեռի են պատկանում: Պաշտօնական տուեալներով 2023 թվականին գրանցուել է 827 ֆեմիսիտ, ընդ որում չհաղորդուած դէպքերի թիւը, ամենայն հաւանականութեամբ, զգալիօրէն աւելի մեծ կը լինի։

Փորձագէտները Մեքսիկայում ֆեմիսիտների բարձր մակարդակը կապում են խորը արմատացած մշակոյթային «մաչիզմոյի»՝ ուժեղ կամ կռուազան տղամարդկային հպարտութեան եւ խնդրայարոյց արդարադատութեան համակարգի հետ, որը բաւարար պաշտպանութիւն չի տրամադրում կանանց: Մահացու կնատեացութեան տագնապալի չափերը յանգեցրել է հասարակական ընդվզման:

Հասարակութեան բարձր ուշադրութիւնն ու ընդվզման մակարդակն աւելի ու աւելի է ստիպել դատական ​​համակարգին եւ քաղաքական գործիչներին՝ անդրադառնալ խնդրին, թէեւ առայժմ արդիւնաւետ միջոցներ չեն իրականանում:

Բժշկուհի կին օգնականի բռնաբարութիւնն ու սպանութիւնը վերջերս վրդովմունք է առաջացրել Հնդկաստանում։ Օգոստոսի սկզբին 31-ամեայ կնոջը մահացած էին գտել Արեւմտեան Բենգալիայի նահանգի մայրաքաղաք Կալկաթայի պետական ​​հիւանդանոցում։ Աշխարհի ամենաբազմամարդ երկրում բռնաբարութեան բազմաթիւ դէպքերից վերջինը զանգուածային բողոքի ցոյցեր է առաջացրել: Պետական ​​հիւանդանոցի աշխատակիցները գործադուլ են յայտարարել, իսկ Արեւմտեան Բենգալիան խստացրել է բռնաբարութեան համար նախատեսուած պատիժները:

Այս յանցագործութիւնը յիշողութիւններ է արթնացնում 2012 թուականին մայրաքաղաք Նիւ Տելհիում հանրակառքում ուսանողուհու դաժան խմբակային սեռական բռնաբարութեան դէպքի մասին: 23-ամեայ երիտասարդուհին մահացել էր ներքին ծանր վնասուածքների պատճառով: Սեռական այս բռնութիւններն արտացոլում են հնդկական հասարակութեան հայրապետական եւ կնատեաց կառոյցները, որոնցում հանրային սովորոյթների փոփոխութիւնը դանդաղ են։ Օրէնքների խստացումներն ու նոր ծրագրերի մեծ մասը մնում են տեսական։

Ժիզել Պելիքոն պարզել է, որ ինքը յանցագործութեան զոհ է դարձել, երբ ոստիկանութիւնը նրան ցոյց է տուել ապացոյցներ՝ լուսանկարներ եւ տեսանիւթեր, որոնք տեւել են մէկ տասնամեակ, որտեղ մի շարք տղամարդիկ բռնաբարել են նրա անգիտակից մարմինը՝ սեփական ննջասենեակում: Սակայն կան նաեւ տասնեակ զոհեր, որոնց իրենց դէմ կիրառուած յանցագործութիւնը բացայայտելու եւ դատելու առիթը երբեք չի ընծայուել։

Իսկ մեզ ի՞նչ է պետք։ Մեզ ամէնից շատ պէտք են պարկեշտ եւ խրոխտ տղամարդիկ, որոնք բաւականաչափ խիզախ եւ սկզբունքային կը լինեն, որպէսզի ձգտեն եւ բարեփոխեն հնացած, կնատեաց եւ վտանգաւոր մշակութային սովորոյթները, կարծրատիպերը, ստեղծեն արդարամիտ համակարգ եւ խօսեն իրենց սեռակից տղամարդկանց դէմ, որոնք բռնութիւն են գործադրում, բռնաբարում, թմրանիւթերի զոհ դարձնում եւ սպանում կանանց՝ պարզապէս նրանց կին լինելու պատճառով ու անկախ այն բանից, թէ ինչ գին կարող են վճարել դրա համար։ Ժիզել Պելիքոյի գործի բացայայտած ամենատխուր ճշմարտութիւնն այն է, որ բռնաբարողներն ընհանրապէս եւ կանանց բռնաբարողները անդէմ, անանուն հրէշներ չեն, որոնք թաքնուած են մութ ծառուղիներում: Նրանք գտնւում են հէնց մեր մէջ, կարող են լինել հենց մեր կողքին եւ մեր առօրեայում։

 

Նախորդը

Իսրայէլեան Զգուշացումներ, Ապա Օդային Յարձակումներ` Լիբանանեան Շարք Մը Գիւղերու Վրայ

Յաջորդը

Աշխարհին Մայրաքաղաքները

RelatedPosts

«Հոգեւոր Կեանքի Վերանորոգումի Տարի».  «Լեցուն Կեանք»
Անդրադարձ

«Հոգեւոր Կեանքի Վերանորոգումի Տարի». «Լեցուն Կեանք»

February 2, 2026
Եւրոպական Միութեան Տարածաշրջանային Քաղաքականութիւնը Եւ Հայաստանը (Ա. Մաս)
Անդրադարձ

Եւրոպական Միութեան Տարածաշրջանային Քաղաքականութիւնը Եւ Հայաստանը (Ա. Մաս)

February 2, 2026
Վազգէն Ա. Վեհափառ (ԽԴ.) «Է»-ն Իբրեւ Ազգային Խորհրդանշան
Անդրադարձ

Վազգէն Ա. Վեհափառ (ԽԴ.) «Է»-ն Իբրեւ Ազգային Խորհրդանշան

February 2, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.