Վաղը Պարանքիյյայի մէջ Քոլոմպիա կը սկսի 2026-ի մոնտիալի զտումի դարձի մրցումները` հիւրընկալելով Չիլին:
Երթի 9 մրցումներէ ետք, Քոլոմպիա 2-րդ դիրքը կը գրաւէ 16 կէտերով, մինչ Չիլի 10-րդ եւ վերջին դիրքը կը գրաւէ 5 կէտերով:
Քանի մը օր առաջ տեղի ունեցած էին 9-րդ հանգրուանի մրցումները:
Աշխարհի ախոյեան Արժանթին դժուար մրցումէ մը ետք 1-1 արդիւնքով հեռացաւ Վենեզուելայէն: 36 տարեկան յետսապահ Օթամենտի նշանակեց Արժանթինի կոլը, իսկ 35 տարեկան յառաջապահ Սալոմոն Ռոնտօ` Վենեզուելայի կոլը:
Պրազիլ Սանթիակոյի մէջ վերջին վայրկեանին կոլ մը նշանակեց եւ կրցաւ յաղթել Չիլիին:
Էտուարտօ Վարկաս 2-րդ վայրկեանին նշանակած էր Չիլիի կոլը, մինչ Իկոր տա Քրուս` Պրազիլի հաւասարութեան կոլը առաջին կիսախաղի վերջին վայրկեանին: Պոթաֆոկոյի յառաջապահ Լուիս Հենրիքէ նշանակեց Պրազիլի յաղթանակի կոլը` 89-րդ վայրկեանին:
Ստորեւ` արդիւնքները.
Չիլի – Պրազիլ 1-2
Վենեզուելա – Արժանթին 1-1
Էքուատոր – Փարակուէյ 0-0
Պոլիվիա – Քոլոմպիա 1-0
Փերու – Ուրուկուէյ 1-0
| ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ |
| 1.- Արժանթին | 19 (13-5) |
| 2.- Քոլոմպիա | 16 (9-6) |
| 3.- Ուրուկուէյ | 15 (13-5) |
| 4.- Պրազիլ | 13 (11-9) |
| 5.- Էքուատոր | 12 (6-4) |
| 6.- Պոլիվիա | 12 (11-15) |
| 7.- Վենեզուելա | 11 (7-8) |
| 8.- Փարակուէյ | 10 (2-3) |
| 9.- Չիլի | 5 (5-14) |
| 10.- Փերու | 3 (2-10) |


