Անգլիոյ «Փրեմիեր լիկ»-ի 6-րդ հանգրուանէն ետք, Լիվըրփուլ առանձին գրաւեց դասաւորման պարագլուխի դիրքը: Ասթոն Վիլա կրնար գրաւել Բ. դիրքը նոյնքան կէտերով (15 կէտ), սակայն չկրցաւ յաղթել Իփսուիչի դէմ մրցումին:
Ախոյեան Մանչեսթըր Սիթի Նիւքեսըլի դաշտին վրայ նշանակեց առաջին կոլը, սակայն Նիւքեսըլ կրցաւ հաւասարիլ Բ. կիսախաղին: Պէտք է ըսել, որ Սիթի դաշտին կեդրոնը բաւական դժուարութիւն կ՛ունենայ Ռոտրիի բացակայութեան` անոր ձգած բացը գոցելու: Ռոտրի ոչ միայն պաշտպանողական ու տեղին կը յառաջանար եւ հեռուէն կոլեր ալ կը նշանակէր: Աւելի՛ն, պելճիքացի Քեւին տը Պրունիէ իր կարգին վիրաւոր է եւ արդէն իսկ հասած հանգրուանի մը, ուր յաճախ կը վիրաւորուի:
Արսենալ շատ հանգիստ մրցում մը կ՛ունենար Լեսթըր Սիթիի դէմ եւ կիսախաղին 2-0 արդիւնքով յառաջացած էր, սակայն աջ կողմի պաշտպան Ճէյմզ Ճասթըն 2 կոլ նշանակեց, որոնցմէ ետք Արսենալ զարմանալիօրէն խուճապի մատնուեցաւ եւ բերդին դիմաց շատ աճապարեց` դիւրին առիթներ կորսնցնելով: Միայն 94-րդ եւ 99-րդ վայրկեաններուն է, որ Արսենալի մարզիկները կրցան 2 կոլ նշանակելով մօտ մնալ Լիվըրփուլին:
Չելսի շնորհիւ Քոլ Փալմըրի 4 կոլերուն յաղթեց Պրայթընի, մինչ Մանչեսթըր Եունայթըտ կը շարունակէ իր ձախող ելոյթները իր «Օլտ Թրաֆորտ» դաշտին վրայ, ուր 3-0 արդիւնքով ծանր պարտութիւն կրեց Թոթենհամէն: Եունայթըտ միայն 2 անգամ կրցաւ վտանգել Թոթենհամի բերդը` Զիրքզիի եւ Կառնաչոյի միջոցով, եւ ըստ երեւոյթին Էրիք Թեն Հակի պաշտօնանկ ըլլալու օրերը կը մօտենան:
Ստորեւ` 6-րդ հանգրուանի արդիւնքները.
Նիւքեսըլ – Մանչեսթըր Սիթի 1-1
Նոթինկհամ Ֆորեսթ – Ֆուլհամ 0-1
Էվըրթըն – Քրիսթըլ Փելես 2-1
Չելսի – Պրայթըն 4-2
Պրենթֆորտ – Ուեսթ համ 1-1
Արսենալ – Լեսթըր Սիթի 4-2
Վուլվզ – Լիվըրփուլ 1-2
Իփսուիչ – Ասթոն Վիլա 2-2
Մանչեսթըր Եունայթըտ – Թոթենհամ 0-3
ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ |
1.- Լիվըրփուլ | 15 (12-2) |
2.- Մանչեսթըր Սիթի | 14 (14-6) |
3.- Արսենալ | 14 (12-5) |
4.- Չելսի | 13 (15-7) |
5.- Ասթոն Վիլա | 13 (12-9) |
…………………… | …………………… |
18.- Քրիսթըլ Փելես | 3 (5-9) |
19.- Սաութհեմփթըն | 1 (2-9) |
20.- Վուլվզ | 1 (6-16) |
Գերմանիոյ «Պունտըսլիկա»-ի 5-րդ հանգրուանի ծիրին մէջ, հետաքրքրական մրցումի մը ընթացքին, Պայերն Միւնիխ տիրապետեց ախոյեան Պայեր Լեւերքուզընի դէմ մրցումին, սակայն բաւական անբախտ էր եւ 1-1 արդիւնքով հաւասարութիւն արձանագրեց:
Ռոպերթ Անտրիշ 31-րդ վայրկեանին նշանակեց Լեւերքուզընի եւ մրցումին առաջին կոլը` Լեւերքուզընի միակ առիթը օգտագործելով Ա. կիսախաղին: 8 վայրկեան ետք 20 տարեկան Ալեքսանտր Փաւլովիչ մօտ 20 մեթրէն ուժգին հարուածով մը նշանակեց գեղեցիկ կոլ մը` հաւասարեցնելով արդիւնքը:
Բ. կիսախաղը հազիւ սկսած, Սերժ Կնապրի պարտութեան մատնեց Լեւերքուզընի ֆինլանտացի բերդապահ Լուքաս Հրատեքը, սակայն բերդին ձախ սիւնը զսպեց Կնապրիի հարուածը: Գնդակը վերադարձաւ Կնապրիի, որ այս անգամ օդէն փորձեց գրաւել Լեւերքուզընի բերդը սակայն այս անգամ գնդակը զսպուեցաւ բերդին ձողին կողմէ:
Այնթրախթ Ֆրանքֆորթ 4-2 արդիւնքով յաղթեց Հոլշթին Քիլի դաշտին վրայ եւ գրաւեց Բ. դիրքը` օգտուելով Ֆրայպուրկի անակնկալ պարտութենէն Զանքթ Փաուլիի դէմ (3-0): Զարմանալի մրցում մըն էր Հոֆենհայմ – Վերտըր Պրեմըն մրցումը: Հոֆենհայմ շատ յաջող ձեւով սկսած էր այս մրցումին` նշանակելով 3 կոլ առաջին 12 վայրկեաններուն: 18-րդ վայրկեանին ամէն ինչ փոխուեցաւ, երբ ֆրանսացի պաշտպան Սթանլի Էնաքի վտարուեցաւ դաշտէն: Մինչեւ կիսախաղ արդէն իսկ «կանաչները» կրցած էին հաւասարիլ, եւ 49-րդ վայրկեանին դանիացի Ենս Սթակը ամբողջացուց իր հեթ թրիքը` նշանակելով Պրեմընի 4-րդ եւ յաղթանակի կոլը:
Ստորեւ` 5-րդ հանգրուանի արդիւնքները.
Տորթմունտ – Պոխում 4-2
Մէօնշընկլատպախ – Ունիոն Պերլին 1-0
Մայնց – Հայտընհայմ 0-2
Վոլֆսպուրկ – Շթութկարթ 2-2
Ֆրայպուրկ – Զանքթ Փաուլի 0-3
Ռետ Պուլ Լայփցիկ – Աուկզպուրկ 4-0
Պայերն Միւնիխ – Պայեր Լեւերքուզըն 1-1
Հոլշթին Քիլ – Այնթրախթ Ֆրանքֆորթ 2-4
Հոֆենհայմ – Վերտըր Պրեմըն 3-4
ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ |
1.- Պայերն Միւնիխ | 13 (17-4) |
2.- Այնթրախթ Ֆրանքֆորթ | 12 (11-6) |
3.- Լայփցիկ | 11 (8-2) |
4.- Պայեր Լեւերքուզըն | 10 (14-10) |
5.- Տորթմունտ | 10 (11-9) |
………….. | ………….. |
16.- Հոֆենհայմ | 3 (4-3) |
17.- Պոխում | 1 (8-11) |
18.- Հոլշթին Քիլ | 1 (6-8) |
Իտալիոյ «Սերի Ա.»-ի 6-րդ հանգրուանի մրցումներուն, Նափոլի գրաւեց պարագլուխի դիրքը` 2-0 արդիւնքով յաղթելէ ետք Մոնցայի, օգտուելով Թորինոյի պարտութենէն` Լացիօ Ռոմայէն (2-3):
Ստորեւ` 6-րդ հանգրուանի արդիւնքները.
Ա. Սէ. Միլան – Լեչէ 3-0
Ուտինեզէ – Ինթեր Միլան 2-3
Ճենովա – Եուվենթուս 0-3
Պոլոնիա – Աթալանթա 1-1
Թորինօ – Լացիօ Ռոմա 2-3
Ա. Էս. Ռոմա – Վենեցիա 2-1
Քոմօ – Վերոնա 3-2
Էմփոլի – Ֆիորենթինա 0-0
Նափոլի – Մոնցա 2-0
ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ |
1.- Նափոլի | 13 (11-4) |
2.- Եուվենթուս | 12 (9-0) |
3.- Ա. Սէ. Միլան | 11 (14-7) |
4.- Ինթեր Միլան | 11 (13-7) |
5.- Թորինօ | 11 (10-8) |
………………. | ………………. |
18.- Վենեցիա | 4 (4-10) |
19.- Մոնցա | 3 (4-8) |
20.- Քալիարի | 2 (1-8) |
Սպանիոյ «Լա լիկա»-ի 8-րդ հանգրուանի ծիրին մէջ, բաւական հաւասարակշռուած մրցումի մը ընթացքին Աթլեթիքօ Մատրիտ 1-1 արդիւնքով հաւասարութիւն մը խլեց Ռէալ Մատրիտէն: Միլիթաօ քառակուսիին մէջէն նշանակեց Ռէալ Մատրիտի կոլը` 64-րդ վայրկեանին, մինչ Աթլեթիքօ հաւասարեցաւ 95-րդ վայրկեանին, երբ իրաւարարը օֆ-սայտ նկատած էր կոլը, սակայն ՎԱՐ-ի ստուգումէն ետք կոլը վաւերացուեցաւ:
Օր մը առաջ, Պարսելոնա տարեշրջանի իր առաջին պարտութիւնը կրած էր Օսասունայէն, որ 7-րդ դիրքը կը գրաւէ: Պարսելոնա կը խաղար առանց իր ծայրի յառաջապահ զոյգին` Ռաիֆինայի եւ Եամալի, աւելի հանգիստ ձգելու «Չեմփիընզ լիկ»-ի մրցումին համար (Եանկ Պոյզի դէմ):
Ստորեւ` 8-րդ հանգրուանի արդիւնքները.
Վայատոլիտ – Մայորքա 1-2
Խեթաֆէ – Ալաւես 2-0
Ռայօ Վայեքանօ – Լեղանես 1-1
Ռէալ Սոսիետատ – Վալենսիա 3-0
Օսասունա – Պարսելոնա 4-2
Սելթա Վիկօ – Ժիրոնա 1-1
Աթլեթիքօ Պիլպաօ – Սեւիա 1-1
Պեթիս – Էսփանիոլ 1-0
Աթլեթիքօ Մատրիտ – Ռէալ Մատրիտ 1-1
ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ |
1.- Պարսելոնա | 21 (25-9) |
2.- Ռէալ Մատրիտ | 18 (17-6) |
3.- Աթլեթիքօ Մատրիտ | 16 (12-4) |
4.- Աթլեթիքօ Պիլպաօ | 14 (12-8) |
5.- Մայորքա | 14 (8-6) |
……………….. | ……………….. |
18.- Վալենսիա | 5 (5-13) |
19.- Վայատոլիտ | 5 (4-17) |
20.- Լաս Փալմաս | 3 (8-13) |
Ֆրանսայի «Լիկ 1»-ի 6-րդ հանգրուանի մրցումներուն արձանագրուեցան հետեւեալ արդիւնքները.
Օքսեռ – Պրեսթ 3-0
Փարիզ Սեն Ժերմեն – Ռենն 3-1
Լանս – Նիս 0-0
Լը Հաւր – Լիլ 0-3
Մոնաքօ – Մոնփելիէ 2-1
Թուլուզ – Լիոն 1-2
Անժէ – Ռենս 1-3
Նանթ – Սենթ Էթիեն 2-2
Սթրազպուրկ – Մարսէյ 1-0
ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ |
1.- Փարիզ Սեն Ժերմեն | 16 (20-5) |
2.- Մոնաքօ | 16 (12-3) |
3.- Մարսէյ | 13 (15-7) |
4.- Ռենս | 11 (10-8) |
5.- Լիլ | 10 (11-7) |
……………….. | ……………….. |
16.- Մոնփելիէ | 4 (6-17) |
17.- Սենթ Էթիեն | 4 (3-17) |
18.- Անժէ | 2 (4-12) |