Անգլիոյ «Փրեմիեր լիկ»-ի 3-րդ հանգրուանի մրցումներուն գծով, ժամանակին «գագաթի մրցում» կոչուած ելոյթը «կարմիր սատանաներ»-ուն Մանչեսթըր Եունայթըտի եւ Լիվըրփուլի միջեւ, առաջինին «Օլտ Թրաֆորտ» դաշտին վրայ, վերջ գտաւ ի նպաստ «կարմիրներուն»` 3-0 արդիւնքով:
Լուիս Տիաս երկու կոլ նշանակեց` օգտուելով Մոհամետ Սալահի փոխանցումներէն, մինչ երկրորդ կիսախաղին Սալահ նշանակեց Լիվըրփուլի 3-րդ կոլը, որ իր ալ այս տարեշրջանի 3-րդ կոլն էր:
Բայց Սալահը չէ, որ կը գրաւէ կոլ-սքորըրներու պարագլուխի դիրքը` 3 հանգրուաններէ ետք, այլ Մանչեսթըր քաղաքի այլ խումբի մը` Սիթիի նորվեկիացի յառաջապահ Էրլինկ Հաալանտ 7 կոլեր կրցած է նշանակել երեք մրցումներէ ետք:
Ան անցեալ շաբաթավերջին նման հեթ-թրիք մը իրագործեց (3 կոլ)` նշանակելով Ուեսթ Համի դէմ երեք կոլերն ալ (3-1): Անզսպելի Հաալանտ անցեալ շաբաթ Իփսուիչի դէմ ալ հեթ-թրիք իրագործած էր (4-1):
Այս շաբթուան սպասուած մրցումը սակայն տեղի ունեցաւ Արսենալի «Էմիրէյթս» դաշտին վրայ, ուր Սիթիի եւ Լիվըրփուլի նման 2 յաջորդական մրցումներ յաղթած Արսենալ կը մրցէր այլ անյաղթ խումբի` Պրայթընի դէմ:
Արսենալ առաջին կիսախաղին շատ առիթներ կորսնցնելէ ետք կրցաւ կոլ մը նշանակել գերմանացի Քայ Հավերցի շնորհիւ, սակայն Տեքլըն Ռայսի վտարումէն ետք (49-րդ վայրկեանին) Արսենալ մրցումին ղեկը կորսնցուց եւ անմիջապէս կոլ մը ստացաւ Ժոաօ Փետրոյի կողմէ: Մրցումին արդիւնքը մնաց անփոփոխ, հակառակ Պրայթընի տիրապետելուն, եւ խումբերը մէկական կէտերով հեռացան դաշտէն:
Ստորեւ` 3-րդ հանգրուանի մրցումներուն արդիւնքները.
Արսենալ – Պրայթըն 1-1
Նոթինկհամ Ֆորեսթ – Վուլվզ 1-1
Լայսթըր – Ասթոն Վիլա 1-2
Իփսուիչ Թաուն – Ֆուլհամ 1-1
Էվըրթըն – Պորնմաութ 2-3
Պրենթֆորտ – Սաութհեմփթըն 3-1
Ուեսթ Համ – Մանչեսթըր Սիթի 1-3
Նիւքեսըլ – Թոթենհամ 2-1
Չելսի – Քրիսթըլ Փելես 1-1
Մանչեսթըր Եունայթըտ – Լիվըրփուլ 0-3
ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ |
1.- Մանչեսթըր Սիթի | 9 (9-2) |
2.- Լիվըրփուլ | 9 (7-0) |
3.- Պրայթըն | 7 (6-2) |
4.- Արսենալ | 7 (5-1) |
5.- Նիւքեսըլ | 7 (4-2) |
6.- Պրենթֆորտ | 6 (5-4) |
7.- Ասթոն Վիլա | 6 (4-4) |
…………………. | …….. |
18.- Վուլվզ | 1 (3-9) |
19.- Սաութհեմփթըն | 0 (1-5) |
20.- Էվըրթըն | 0 (2-10) |
Սպանիոյ 4-րդ հանգրուանի մրցումներուն, Պարսելոնա իր յաղթական երթը շարունակեց եւ յաջորդական 4-րդ յաղթանակը արձանագրեց Ռէալ Վայատոլիտի դէմ` 7-0 արդիւնքով ջախջախիչ արդիւնքով:
Պրազիլցի Ռաֆինիա 3 կոլ նշանակեց, մինչ մնացեալ կոլերը նշանակեցին Ռոպերթ Լեվանտովսքի, Ժիւլ Քունտէ, Տանի Էլմօ եւ Ֆեռան Թորես:
Պարսելոնա 4 կէտի առաւելութիւն ունի Ռէալ Մատրիտի վրայ, որ կրցաւ 2-0 արդիւնքով պարտութեան մատնել Ռէալ Պեթիսը: Քիլիան Էմպափէ նշանակեց երկու կոլերը 67-րդ եւ 75-րդ վայրկեանին:
Յատկանշական էր 2-րդ կոլը, երբ պրազիլցի Վինիսիուս Ճունիոր, որ Ռէալի փենալթիները ինք կը հարուածէր, գնդակը յանձնեց ֆրանսացի իր խմբակիցին, որ Սանթիակօ Պեռնապէօ դաշտին վրայ տակաւին կոլ չէր նշանակած: Ան առիթ ունեցաւ, 2-րդ կոլ մըն ալ նշանակելու փենալթիով:
Էմպափէ մրցումէն ետք յայտնեց, որ մեծ պատիւ էր կոլ նշանակել աշխարհի ամէնէն լաւ ակումբին տարազով, իր բազմահազար համակիրներուն եւ դաշտին մէջ:
Աթլեթիքօ Մատրիտ գրաւեց 3-րդ դիրքը` 1-0 արդիւնքով դժուար յաղթանակ մը արձանագրելէ ետք Աթլեթիք Պիլպաոյի դաշտին վրայ, շնորհիւ Անխել Քորէայի կոլին` 92-րդ վայրկեանին: Քորէա 88-րդ վայրկեանին դաշտ ներկայացած էր` փոխարինելով խմբապետ Քոքէն:
Վիարէալ, որ երկրորդ դիրքը կը գրաւէր, դժուար մրցում մը ունեցաւ Վալենսիայի դաշտին վրայ, եւ 1-1 արդիւնքով հաւասարութիւն կրցաւ ձեռք ձգել:
Պէտք է ըսել, որ Վալենսիա 4 մրցումներէ ետք իր առաջին կէտը շահեցաւ` շատ ձախող տարեշրջան մը սկսելէ ետք:
Ստորեւ` 4-րդ հանգրուանի մրցումներուն արդիւնքները.
Ռէալ Մատրիտ – Պեթիս 2-0
Խեթաֆէ – Ռէալ Սոսիետատ 0-0
Սեւիա – Ժիորնա 0-2
Ալավես – Լաս Փալմաս 2-0
Օսասունա – Սելթա Վիկօ 3-2
Վալենսիա – Վիրարէալ 1-1
Լեղանես – Մայյորքա 0-1
Էսփանիոլ – Ռայօ Վայեքանօ 2-1
Աթլեթիք Պիլպաօ – Աթլեթիքօ Մատրիտ 0-1
Պարսելոնա – Վայատոլիտ 7-0
ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ |
1.- Պարսելոնա | 12 (13-3) |
2.- Ռէալ Մատրիտ | 8 (7-2) |
3.- Աթլեթիքօ Մատրիտ | 8 (6-2) |
4.- Վիարէալ | 8 (9-7) |
5- Ժերոնա | 7 (7-4) |
6.- Ալավես | 7 (5-3) |
7.- Օսասունա | 7 (5-7) |
……………………. | …….. |
17.- Պեթիս | 2 (1-3) |
18.- Լաս Փալմաս | 2 (4-7) |
19.- Սեւիա | 2 (3-6) |
20.- Վալենսիա | 1 (3-7) |
Գերմանիոյ «Պունտըսլիկա»-ի երկրորդ հանգրուանի մրցումներուն երեք խումբեր յաջողած են 2 յաջորդական յաղթանակներ արձանագրել:
Առաջին դիրքը կը գրաւէ Հայտընհայմ, որ 6 կոլ նշանակած է եւ կոլ չէ ստացած:
Հայտընհայմի 18 տարեկան միջնապահ Փոլ Վաներ եղաւ «Պունտըսլիկա»-ի պատմութեան ամէնէն երիտասարդ ֆութպոլիստը, որ փենալթիով կոլ կը նշանակէր:
Վաներ Հայտընհայմի հետ 2 կոլ նշանակեց այս շաբաթավերջին, երբ իր խումբը 4-0 արդիւնքով պարտութեան մատնեց Աուկզպուրկը: Վաներ անցեալ շաբաթ ալ կոլ նշանակած էր, եւ ան պարզապէս Պայերն Միւնիխէն փոխ տրուած է մէկ եղանակի համար:
Պայերն Միւնիխի մարզիկ Վաներ «Պունտըսլիկա»-ի ամէնէն երիտասարդ ֆութպոլիստն է, որ առաջին երկու հանգրուաններուն կոլեր նշանակած է:
Վաների հիմնական խումբը` Պայերն Միւնիխ, իր դաշտին վրայ 2-0 արդիւնքով պարտութեան մատնեց Ֆրայպուրկը:
Առաջին կոլը նշանակեց անգլիացի Հերի Քէյն փենալթիով, իսկ երկրորդ կոլը` Թոմաս Միւլըր:
Հերի Քէյն, որ տակաւին կոլ չէր նշանակած Ֆրայպուրկի դէմ, այժմ 17 տարբեր ակումբներու բերդին մէջ նշանակած է կոլեր: Միակ ֆութպոլիստը, որ մեծ թիւով խումբերու բերդին մէջ կոլ նշանակած է, Միրոսլաւ Քլոզէն է, որ 28 տարբեր գերմանական ակումբներու դէմ կրցած է նշանակել:
Միւլըր, որ անցեալ շաբաթ հաւասարած էր բերդապահ Սեփ Մայըրի մրցանիշին, 59-րդ վայրկեանին դաշտ ներկայացաւ եւ կատարեց իր ասպարէզի 474-րդ «Պունտըսլիկա»-ի մրցումը (մրցանիշ) Պայերնի շապիկով, մինչ Պայերնի շապիկով իր 709-րդ մրցումը կատարեց բոլոր մրցաշարքերուն գծով` հաւասարելով Մայըրի մրցանիշին:
Ախոյեան Պայեր Լեւերքուզըն շատ լաւ ձեւով սկսած էր իր մրցումը Լայփցիկի դէմ, եւ Ֆրիփոնկ ու Կրիմալտօ երկու կոլեր նշանակած էին մինչեւ 45-րդ վայրկեան:
Սլովենիացի Քեւըն Քամփլ 52-րդ վայրկեանին, երբ իրաւարարը տակաւին չէր սուլած առաջին կիսախաղի աւարտը, կրցաւ կոլ մը նշանակել ի նպաստ Լայփցիկի:
Բ. կիսախաղին, Լեւերքուզըն մեծ թիւով առիթներ ստեղծեց, սակայն Լայփցիկ 57-րդ վայրկեանին եւ 80-րդ վայրկեանին կրցաւ 2 կոլ նշանակել շնորհիւ պելճիքացի Լուիս Օփենտայի եւ պարտութեան մատնեց Պայեր Լեւերքուզընը 35 մրցումներ անյաղթ մնալէ ետք «Պունտըսլիկա»-ի մէջ:
Ստորեւ` 2-րդ հանգրուանի մրցումներուն արդիւնքները.
Պայերն Միւնիխ – Ֆրայպուրկ 2-0
Հայտընհայմ – Աուկզպուրկ 4-0
Պայեր Լեւերքուզըն – Լայփցիկ 2-3
Շթութկարթ – Մայնց 3-3
Այնթրախթ Ֆրանքֆորթ – Հոֆենհայմ 3-1
Վերտըր Պրեմըն – Տորթմունտ 0-0
Պոխում – Մէօնշընկլատպախ 0-2
Հոլշթին Քիլ – Վոլֆսպուրկ 0-2
Ունիոն Պերլին – Զանեքթ Փաուլի 1-0
ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ |
1.- Հայտընհայմ | 6 (6-0) |
2.- Պայեր Լեւերքուզըն | 6 (5-2) |
3.- Լայփցիկ | 6 (4-2) |
4.- Տորթմունտ | 4 (2-0) |
5.- Ունիոն Պերլին | 4 (2-1) |
…………………. | ……. |
16.- Հոլշթին Քիլ | 0 (2-5) |
17.- Պոխում | 0 (0-3) |
18.- Զանքթ Փաուլի | 0 (0-3) |
Իտալիոյ «Սերի Ա.»-ի մրցումներուն 4 խումբ 7-ական կէտով կը գրաւեն առաջին 4 դիրքերը:
Ախոյեան Ինթեր Միլան 4-0 արդիւնքով ծանր պարտութեան մատնեց Աթալանթան` շնորհիւ Մարքուս Թիւրամի (2), Նիքոլօ Պարսելլայի եւ Ճիմսիթիի (սխալմամբ` իր բերդին մէջ) կոլերուն:
Թորինօ քաղաքի երկու խումբերը` Եուվենթուս եւ Էֆ. Սէ. Թորինօ 7 կէտ ունին: Եուվէ իր դաշտին վրայ չկրցաւ կոլ նշանակել Ա. Էս. Ռոմայի դէմ մրցումին եւ ճերմակ հաւասարութեամբ աւարտեց զայն, մինչ Թորինօ 1-0 արդիւնքով յաղթական վերադարձաւ Վենեցիայի դաշտէն: Սաուլ Քոքօ նշանակեց մրցումին միակ կոլը:
Ուտինեզէ պրազիլցի յառաջապահ Պրեների կոլին շնորհիւ կրցաւ յաղթել Քոմոյի:
Առաջին կիսախաղին տիրապետելէ ետք, Ա. Սէ. Միլան 1-0 արդիւնքով կը յաղթէր Լացիօ Ռոմայի դաշտին վրայ, սակայն Լացիօ երկրորդ կիսախաղին շատ լաւ կիսախաղ մը ունեցաւ եւ 2 յաջորդական կոլեր նշանակեց: 72-րդ վայրկեանին Ռաֆայէլ Լէաօ կրցաւ նշանակել Միլանի հաւասարութեան կոլը:
Միլանի 2-րդ կէտն էր այս` 3 մրցումներէ ետք:
Ստորեւ 3-րդ հանգրուանի մրցումներուն արդիւնքները.
Եուվենթուս – Ա. Էս. Ռոմա 0-0
Ուտինեզէ – Քոմօ 1-0
Ֆիորենթինա – Մոնցա 2-2
Ճենովա – Վերոնա 0-2
Լացիօ – Ա. Սէ. Միլան 2-2
Նափոլի – Փարմա 2-1
Պոլոնիա – Էմփոլի 1-1
Լեչէ – Քալիարի 1-0
Ինթեր Միլան – Աթալանթա 4-0
Վենեցիա – Թորինօ 0-1
ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ |
1.- Ինթեր Միլան | 7 (8-2) |
2.- Եուվենթուս | 7 (6-0) |
3.- Թորինօ | 7 (5-3) |
4.- Ուտինեզէ | 7 (4-2) |
5.- Վերոնա | 6 (5-3) |
6.- Նափոլի | 6 (5-4) |
………………….. | ……. |
18.- Պոլոնիա | 2 (2-5) |
19.- Վենեցիա | 1 (1-4) |
20.- Քոմօ | 1 (1-5) |
Ֆրանսայի «Լիկ 1»-ի 3-րդ հանգրուանին արձանագրուեցան հետեւեալ արդիւնքները.
Լիլ – Փարիզ Սեն Ժերմեն 1-3
Անժէ – Նիս 1-4
Լը Հաւր – Օքսեռ 3-1
Ռենս – Ռենն 2-1
Մոնաքօ – Լանս 1-1
Թուլուզ – Մարսէյ 1-3
Մոնփելիէ – Նանթ 1-3
Պրեսթ – Սենթ Էթիեն 4-0
Լիոն – Սթրազպուրկ 4-3
ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ |
1.- Փարիզ Սեն Ժերմեն | 9 (13-2) |
2.- Մարսէյ | 7 (10-4) |
3.- Նանթ | 7 (5-1) |
4.- Լանս | 7 (4-1) |
5.- Մոնաքօ | 7 (4-1) |
………………… | ……. |
16.- Մոնփելիէ | 1 (2-10) |
17.- Անժէ | 0 (1-7) |
18.- Սենթ Էթիեն | 0 (0-7) |