Շաբաթավերջին տեղի ունեցան Փարիզի 33-րդ Ողիմպիականի խաղերու վերջին մրցումները:
Ծանրաբարձութեան 102 քկ կշիռի մրցումներուն, Հայաստանի Ողիմպիական խումբի անդամ, 2024-ի Եւրոպայի ախոյեան աշխարհի բաժակակիր Վարազդատ Լալայեան 487 քկ արդիւնքով շահեցաւ արծաթ մետալ:
Պրոնզ մետալ շահեցաւ Պահրէյնը ներկայացնող հայազգի Գոռ Մինասեան` 461 արդիւնքով:
Ոսկի մետալ շահեցաւ վրացի Լաշա Թալախածէն` 470 քկ արդիւնքով:
89 քկ կշիռի մրցումներուն Անդրանիկ Կարապետեան 7-րդ դիրքը գրաւեց:
Այսպիսով, 33-րդ ամառնային Ողիմպիական խաղերուն, Հայաստան իր մետալներու հաշիւը աւարտեց 4 մետալով: Աւելի կանուխ արծաթ մետալներ շահած էին մարմնամարզիկ Արթուր Դաւիթեան եւ ըմբիշ Արթուր Ալեքսանեան, իսկ պրոնզէ մետալ` ըմբիշ Մալխաս Ամոյեան:
Խմբային խաղերու մրցումներուն ֆութպոլի տղոց աւարտական մրցում մը իրար դէմ հանած էր Սպանիան եւ Ֆրանսան:
Ֆրանսա բացած էր մրցումին հաշիւը 11-րդ վայրկեանին, շնորհիւ Շթութկարթի միջնապահ Էնզօ Միյոթի, որմէ 7 վայրկեան ետք եւ յաջորդ 10 վայրկեաններուն, Սպանիա 3 անգամ փոխադարձեց Ֆերմին Լոփեսի (2) եւ Ալեքս Պայենայի շնորհիւ:
79-րդ վայրկեանին Մայքըլ Օլիսի հարուածէն օգտուելով Մանս Աքլիուշ կրցաւ ուղղութիւնը փոխելով նշանակել Ֆրանսայի 2-րդ կոլը, մինչ Ժան Ֆիլիփ Մաթիթա փենալթիով 93-րդ վայրկեանին նշանակեց Ֆրանսայի հաւասարութեան կոլը:
Երկարաձգման դիմուեցաւ, եւ Ռայo Վայեքանոյի յառաջապահ Սերխիօ Քամեյօ 100-րդ եւ 121-րդ վայրկեաններուն նշանակեց 2 կոլ, եւ ոսկի մետալը շահեցաւ Սպանիա:
Նշենք, որ պրոնզ մետալը շահած էր Մարք, որ 6-0 արդիւնքով ծանր պարտութեան մատնած էր Եգիպտոսը:
Աղջկանց ֆութպոլի աւարտական մրցումը իրար դէմ հանած էր Միացեալ Նահանգներ եւ Պրազիլ:
Չնչին առաւելութիւն ունենալով Միացեալ Նահանգներ կրցան 1 կոլ նշանակել շնորհիւ Մալոթի Սուանսընի (որ նշանակեց Ողիմպիականի իր 4-րդ կոլը)` ոսկի մետալը նուիրելով Միացեալ Նահանգներուն:
Պրոնզ մետալի մրցումին, Գերմանիա կրցաւ 1-0 արդիւնքով յաղթել Սպանիոյ:
Պասքեթպոլի մրցումներուն, տղոց Միացեալ Նահանգներու խումբը, որ աստղերէ կը բաղկանայ, 98-87 արդիւնքով պարտութեան մատնեց Ֆրանսան:
Միացեալ Նահանգներ գրեթէ ամբողջութեամբ տիրապետեց մրցումին վրայ: Սթեֆըն Քըի 24 կէտ նշանակեց, Տելըն Պուքըր (15 կէտ), Քեւըն Տիւրենթ (15 կէտ) եւ Լըպրոն Ճէյմս (14 կէտ եւ 10 էսիսթ) եղան Միացեալ Նահանգներու լաւագոյնները, մինչ երիտասարդ «հսկան»` Վիքթոր Ուեմպանեաման 26 կէտ եւ 7 ռիպաունտ ձեռք ձգեց: Ռէալ Մատրիտի մարզիկ Կիւրշոն Եապուսելէ 20 կէտ աւելցուց ի նպաստ Ֆրանսայի, որ հազիւ կը մօտենար Միացեալ Նահանգներու, Սթեֆ Քըրիի 3 կէտնոց կողովները կրցան ոսկի մետալը ձեռք ձերել հանգստութեամբ:
Մրցումի աւարտին, Լըպրոն Ճէյմս Ողիմպիականի «Էմ.Վի.Փի.»-ն ընտրուեցաւ: Ան եղաւ պասքեթպոլի Ողիմպիական խաղերու պատմութեան միակ մարզիկը, որ 2 անգամ թրիփըլ տապըլ իրագործած է:
Ողիմպիական խաղերու պատմութեան մէջ չորս անգամ միայն իրագործուած է թրիփըլ տապըլ: Լըպրոնի 2 թրիփըլ տապըլներէն բացի, 1976-ին Ալեքսանտր Պելով (Խորհրդային Միութիւն) եւ 2020-ին Լուքա Տոնչիչ (Սլովենիա) իրագործած են թրիփըլ տապըլ:
Միւս կողմէ, Ճէյմսի խմբակից Քեւըն Տիւրենթ խմբային մարզաձեւերու պատմութեան առաջին անձն է, որ 4 անգամ Ողիմպիական ոսկի մետալ շահած է:
Տիւրենթ Միացեալ Նահանգներու հետ նախապէս 2012-ին, 2016-ին եւ 2020-ին շահած էր ոսկի մետալ: Միացեալ Նահանգներ պատմութեան մէջ 17-րդ անգամ ըլլալով շահեցան Ողիմպիական խաղերը, որոնց վերջին 5-ը` յաջորդական խաղերու:
Վոլիպոլի տղոց ախոյեան դարձաւ Ֆրանսա, որ 3-0 արդիւնքով յաղթեց Լեհաստանի:
Պրոնզ մետալ շահեցան Միացեալ Նահանգներ, որոնք 3-0 արդիւնքով յաղթեցին Իտալիոյ:
Աղջկանց վոլիպոլի ոսկի մետալը շահեցաւ Իտալիա, որ 3-0 արդիւնքով պարտութեան մատնեց Միացեալ Նահանգները:
Պրոնզ մետալ շահեցաւ Պրազիլ, որ 39-26 արդիւնքով յաղթեց Գերմանիոյ:
Սպանիա շահեցաւ պրոնզ մետալը` պարտութեան մատնելէ ետք Սլովենիան` 23-22 արդիւնքով:
Աղջկանց հենտպոլի ախոյեան դարձաւ Նորվեկիա, որ 29-21 արդիւնքով պարտութեան մատնեց Ֆրանսան: Դանիա շահեցաւ պրոնզ մետալը` պարտութեան մատնելով Շուէտը:
Նշենք, որ Միացեալ Նահանգներու պասքեթպոլի աղջկանց խումբը Ողիմպիականի վերջին ոսկի մետալը շահեցաւ, երբ 1 կէտի առաւելութեամբ երէկ յաղթեց Ֆրանսային եւ գրաւեց մետալներու դասաւորման առաջին դիրքը` շնորհիւ այդ մետալին:
Ստորեւ վերջնական դասաւորումը.
Ոսկի | Արծաթ | Պրոնզ | |
1 – Միացեալ | 40 | 44 | 44 |
2 – Չինաստան | 40 | 27 | 24 |
3 – Ճափոն | 20 | 12 | 13 |
4 – Աւստրալիա | 18 | 19 | 16 |
5 – Ֆրանսա | 16 | 26 | 22 |
6 – Նետերլանտներ | 15 | 7 | 12 |
7 – Բրիտանիա | 14 | 22 | 29 |
8 – Հարաւային Քորէա | 13 | 9 | 10 |
9 – Իտալիա | 12 | 13 | 15 |
10 – Գերմանիա | 12 | 13 | 8 |
11 – Նոր Զելանտա | 10 | 7 | 3 |
12 – Քանատա | 9 | 7 | 11 |
13 – Ուզպեքիստան | 8 | 2 | 3 |
14 – Հունգարիա | 6 | 7 | 6 |
15 – Սպանիա | 5 | 4 | 9 |
16 – Շուէտ | 4 | 4 | 3 |
17 – Քենիա | 4 | 2 | 5 |
18 – Նորվեկիա | 4 | 1 | 3 |
19 – Այիր | 4 | 0 | 3 |
20 – Պրազիլ | 3 | 7 | 10 |
21 – Իրան | 3 | 6 | 3 |
22 – Ուքրանիա | 3 | 5 | 4 |
23 – Ռումանիա | 3 | 4 | 2 |
24 – Վրաստան | 3 | 3 | 1 |
25 – Պելճիքա | 3 | 1 | 6 |
26 – Պուլկարիա | 3 | 1 | 3 |
27 – Սերպիա | 3 | 1 | 1 |
28 – Չեխիա | 3 | 0 | 2 |
29 – Դանիա | 2 | 2 | 5 |
30 – Խրուաթիա | 2 | 2 | 3 |
31 – Ազրպէյճան | 2 | 2 | 3 |
32 – Քուպա | 2 | 1 | 6 |
33 – Պահրէյն | 2 | 1 | 1 |
34 – Սլովենիա | 2 | 1 | 0 |
——————————
66 – Հայաստան |
——— 0 |
——– 3 |
– 1 |