Երէկ Սփա-Ֆրանքորշանի շրջավազքին վրայ տեղի ունեցաւ Պելճիքայի կրան փրին:
Շատ հետաքրքրական այս մրցումին, Մերսետեսի վարորդ Ճորճ Ռասըլ 1 անգամ անիւ փոխելով կրցաւ մնալ առաջին դիրքին վրայ` չնչին առաւելութիւն մը ունենալով իր խմբակից եւ 7 անգամ աշխարհի ախոյեան Լուիս Համիլթընի վրայ:
Առաջին եռեակը ամբողջացուց Մաքլարէնի Օսքար Փիասթրին որ իր կարգին 1 երկվայրկեանէն նուազ տարբերութեամբ ետ կը մնար Մերսետեսի զոյգէն:
Հետաքրքրական էր նաեւ 4-րդ, 5-րդ եւ 6-րդ դիրքերը գրաւող Շարլ Լըքլերի (Ֆեռարի) Մաքս Վերշթափընի (Ռետ Պուլ) եւ Լանտօ Նորիսի (Մաքլարէն) տարբերութիւնը: Առաջին եռեակին տարբերութիւնը 1.173 երկվայրկեան էր, մինչ 4-րդէն 6-րդ դիրքերը 1.3 երկվայրկեան տարբերութիւն կար:
Մերսետես 60-րդ անգամ ըլլալով 1-2 դիրքերը գրաւելով սատարեց մրցումը, բայց պէտք է ըսել, որ վերջին 4 տարիներուն ասիկա միայն 2-րդն էր, (վերջինը 2022-ի Սան Փաուլոյի կրան փրին էր):
Ռասըլ այս տարուան իր 2-րդ կրան փրին շահեցաւ` դառնալով միակ վարորդը, բացի Մաքս Վերշթափընէն, որ մէկէ աւելի կրան փրիներ շահած է:
Լըքլեր եւ Վերշթափըն յաջորդաբար 2-րդ կրան փրին ըլլալով 4-րդ եւ 5-րդ դիրքերը գրաւեցին: Յայտնենք, որ ախոյեան Վերշթափըն վերջին 4 կրան փրիներուն երեքին` գրաւած է 5-րդ դիրքը:
Յաջորդ կրան փրին տեղի պիտի ունենայ ամառնային դադարէն ետք, 25 օգոստոսին` Զանտվորթ շրջավազքին վրայ, Նետերլանտներ:
Ստորեւ` երէկուան արդիւնքը.
1.- Ճ. Ռասըլ (Մերսետես)
2.- Լ. Համիլթըն (Մերսետես)
3.- Օ. Փիասթրի (Մաքլարէն)
4.- Շ. Լըքլեր (Ֆեռարի)
5.- Մ. Վերշթափըն (Ռետ Պուլ)
6.- Լ. Նորիս (Մաքլարէն)
7.- Ք. Սայնց (Ֆեռարի)
8.- Ս. Փերէս (Ռետ Պուլ)
9.- Ֆ. Ալոնսօ (Ասթոն Մարթին)
10.- Է. Օքոն (Ալփին)
Ընդհանուր դասաւորում | ԿԷՏ |
1.- Մ. Վերշթափըն | 275 |
2.- Լ. Նորիս | 197 |
3.- Շ. Լըքլեր | 174 |
4.- Օ. Փիասթրի | 164 |
5.- Ք. Սայնց | 160 |
6.- Լ. Համիլթըն | 143 |
7.- Ճ. Ռասըլ | 141 |
8.- Ս. Փերէս | 129 |
Ինքնաշարժներ | |
1.- Ռետ Պուլ | 404 |
2.- Մաքլարէն | 361 |
3.- Ֆեռարի | 340 |
4.- Մերսետես | 284 |