Շաբաթավերջին սկսան Փարիզի Ողիմպիականի 33-րդ խաղերը:
Լիբանանը ներկայացնող թենիսմեն Պենճամին Հասսան 6-4 եւ 6-2 արդիւնքով պարտութեան մատնեց Միացեալ Նահանգներու Քրիս Եուպէնքսը եւ անցաւ յաջորդ հանգրուան: Հասսան 170-րդ դասուած թենիսմենն է եւ 58 վայրկեաններու ընթացքին կրցաւ պարտութեան մատնել 105-րդ դասուած ամերիկացի մրցակիցը:
Քարլոս Ալքարաս (թիւ 3) 6-3 եւ 6-1 արդիւնքով պարտութեան մատնեց թիւ 275 դասուած Հատի Հապիպը (Լիբանան), որ աւելի ծանօթ է իբրեւ զոյգի մարզիկ: Հատի փոխարինած էր թիւ 1 թենիսմեն Եաննիք Սինըրը:
Այս օրէնքը արդար չէր` ըստ Ալքարասի եւ սերպ Նովաք Ճոքովիչի, որ ըսաւ. «Հանդիսատեսներուն համար լաւ բան չէ անմակարդակ մրցում դիտելը: Երբ մարզիկ մը քաշուի մրցաշարքէն (այս պարագային Ողիմպիականէն), կը դիմուի լաւագոյն դասուած զոյգի մարզիկներէն մէկուն, մինչ բազմաթիւ աւելի լաւ դասուած անհատական մարզիկներու երազն է մասնակցիլ Ողիմպիականին»:
37 տարեկան Ճոքովիչ հազիւ յոգնեցաւ իր մրցումին` Մէթիու Էպրենի դէմ, որ տեւեց 54 վայրկեան: 36 տարեկան Էպտեն 1 կէտ կրցաւ շահիլ (6-0,6-1): Էպտեն փոխարինած էր դանիացի Հոլկըր Ռունէն: Անտի Մարէյ իր կարգին քաշուած էր Ողիմպիականէն եւ փոխարինուած Նետերլանտներու Ռոպին Հաասով (թիւ 1196):
Փինկ փոնկի մրցումներուն Լիբանանի ներկայացուցիչ Մարիանա Սահակեան 4-1 արդիւնքով պարտութեան մատնեց չիլիչի Ժիյինկ Զենկը (4-11, 14-12, 11-5, 11-3 եւ 11-8 արդիւնքով):
Սահակեան այժմ պիտի մրցի ամերիկացի Լիլի Ժանկի դէմ: Աղջկանց օդամղիչ ատրճանակի 10 մեթրի մրցումներուն Հայաստանի ներկայացուցիչ Էլմիրա Կարապետեան 1 կէտով դուրս մնաց` վերջին հանգրուան հասնելու յոյսերը կորսնցնելով:
Էլմիրա գրաւեց 9-րդ դիրքը, լուղորդ Վարսենիկ Մանուչարեան ազատ ոճի 100 մեթրի մրցումներուն գրաւեց 3-րդ դիրքը իր խմբակին մէջ, սակայն անոր արդիւնքը 26-րդն էր ընդհանուր դասաւորման մէջ եւ դուրս մնաց կիսաւարտականի հանգրուանէն, որուն ընթացքին կը մրցէին լաւագոյն 16 լուղորդները:
Ստորեւ առաջին երկու օրերու արդիւնքները.
Տղոց 4×100 մեթր ազատ լող.
Ոսկի մետալ – Միացեալ Նահանգներ
Արծաթ մետալ – Աւստրալիա
Պրոնզ մետալ – Իտալիա
Աղջկանց 4×100 մեթր ազատ լող.
Ոսկի մետալ – Աւստրալիա
Արծաթ մետալ – Միացեալ Նահանգներ
Պրոնզ մետալ – Չինաստան
Տղոց 400 մեթր ազատ լող.
Ոսկի մետալ – Լուքաս Մերթենս (Գերմանիա)
Արծաթ մետալ – Էլայճա Ուինինկթըն (Աւստրալիա)
Պրոնզ մետալ – Քիմ Ուու-մին (Հարաւային Քորէա)
Աղջկանց 400 մեթր ազատ լող.
Ոսկի մետալ – Արիարն Թիմըս (Աւստրալիա)
Արծաթ մետալ – Սամըր Մաքինթոշ (Քանատա)
Պրոնզ մետալ – Քէյթի Լետեքի (Միացեալ Նահանգներ)
Նշանառութիւն
10 մեթր օդամղիչ ատրճանակ խառն խումբ.
Ոսկի մետալ – Հուանկ Եութինկ եւ Շենկ Լիհաս (Չինաստան)
Արծաթ մետալ – Քեում Ճի-Հիոն եւ Փարք Հա-յուն (Հարաւային Քորէա)
Պրոնզ մետալ – Ալեքսանտրա Լը եւ Իսլամ Սաթփայեւ (Ղազախստան)
Ռակպի (7 մարզիկներով).
Ոսկի մետալ – Ֆրանսա
Արծաթ մետալ – Ֆիճի
Պրոնզ մետալ – Հարաւային Ափրիկէ
Ճիւտօ
Աղջիկներ 48 քկ
Ոսկի մետալ – Նաթսումի Ցունոտա (Ճափոն)
Արծաթ մետալ – Պաա Սանխու Պավուուտորի (Մոնկոլիա)
Պրոնզ մետալ – Շիրին Պուքլի (Ֆրանսա) եւ Թարա Պապուլֆաթ (Շուէտ)
Տղաք 60 քկ
Ոսկի մետալ – Ելտոս Սմեթով (Ղազախստան)
Արծաթ մետալ – Լուքա Մխէյտծէ (Ֆրանսա)
Պրոնզ մետալ – Ռիուժու Նակայամա (Ճափոն) եւ Ֆրաչիսքօ Կարրիկոս (Սպանիա)
Նշանառութիւն
Տղոց 10 մեթր օդամղիչ ատրճանակ
Ոսկի մետալ – Ժիէ Եու (Չինաստան)
Արծաթ մետալ – Ֆետերիքօ Նիլօ Մալտինի (Իտալիա)
Պրոնզ մետալ – Փաուլօ Մոննա (Իտալիա)
Աղջիկներու 10 մեթր օդամղիչ ատրճանակ
Ոսկի մետալ – Օհ Յէ Ժին (Հարաւային Քորէա)
Արծաթ մետալ – Քիմ Եժի (Հարաւային Քորէա)
Պրոնզ մետալ – Մանու Պախէր (Հադկաստան)
Հեծելարշաւ
Տղոց անհատական ժամացոյցի դէմ մրցում.
Ոսկի մետալ – Ռեմքօ Էվենեփուլ (Պելճիքա)
Արծաթ մետալ – Ֆիլիփօ Կաննա (Իտալիա)
Պրոնզ մետալ – Վաութ Վան Աերթ (Պելճիքա)
Աղջկանց անհատական ժամացոյցի դէմ մրցում.
Ոսկի մետալ – Կրէյս Պրաուն (Աւստրալիա)
Արծաթ մետալ – Աննա Հենտերսոն (Բրիտանիա)
Պրոնզ մետալ – Քլոէ Տայկերթ (Միացեալ Նահանգներ)
Սուզուիլ
Աղջկանց 3 մեթր բարձրութենէն սուզուելու միօրինակ (զոյգ) մրցում.
Ոսկի մետալ – Չանկ Եանի եւ Չեն Յիուեն (Չինաստան)
Արծաթ մետալ – Սարա Պէյքըն եւ Քեսիտի Քուք (Միացեալ Նահանգներ)
Պրոնզ մետալ – Եասմին Հարփըր եւ Սքարլէթ Ենսըն (Բրիտանիա)
Ստորեւ մետալներու դասաւորումը.
ՈՍԿԻ | ՈՍԿԻ | ՈՍԿԻ | |
1.- Աւստրալիա | 3 | 2 | 0 |
2.- Չինաստան | 3 | 0 | 1 |
3.- Ֆրանսա | 2 | 2 | 1 |
4.- Հար. Քորէա | 2 | 2 | 1 |
5.- Մ. Ն. | 1 | 3 | 2 |
6.- Ղազախստան | 1 | 0 | 2 |
7.- Պելճիքա | 1 | 0 | 1 |
եւ Ճափոն | 1 | 0 | 1 |
9.- Գերմանիա | 1 | 0 | 0 |
եւ Հոնկ Քոնկ | 1 | 0 | 0 |