Աշխարհի թիւ 1 թենիսմեն Եաննիք Սինըր (Իտալիա) դուրս մնաց Ուիմպըլտընի թենիսի մրցաշարքէն, պարտութիւն մը կրելէ ետք ռուս Տանի Մետվետեւէն` 6-7, 6-4, 7-6, 2-6 եւ 6-3 արդիւնքով:
Կիսաւարտականին, Մետվետեւ պիտի մրցի Քարլոս Ալքարասի դէմ (անցեալ տարուան ախոյեան), որ դուրս ձգեց Թոմի Փոլը (թիւ 12)` 5-7, 6-4, 6-2 եւ 6-2 արդիւնքով:
Աւստրալիացի Ալեքս Տը Մինաուր, որ ֆրանսացի Արթիւր Ֆիսի դէմ մրցումին ցաւ մը անցուցած էր, երէկ քաշուեցաւ մրցաշարքէն` առիթ տալով Նովաք Ճոքովիչին հասնելու կիսաւարտական` առանց քրտնելու:
Ստորեւ` արդիւնքները.
ՏՂԱՔ
Տանիլ Մետվետեւ (Ռուսիա) – Եաննիք Սինըր (Իտալիա) 6-7, 6-4, 7-6, 2-6 եւ 6-3
Քարլոս Ալքարաս (Սպանիա) – Թոմի Փոլ (Միացեալ Նահանգներ) 5-7, 6-4, 6-2 եւ 6-2
Նովաք Ճոքովիչ (Սերպիա) – Ալեքս Տը Մինաուր (Աւստրալիա) 3-0
ԱՂՋԻԿՆԵՐ
Պարպորա Քրէյչիքովա (Չեխիա) – Ելենա Օսթափենքօ (Լաթվիա) 6-4, 7-6
Էլենա Ռիպաքինա (Ղազախստան) – Էլինա Սվիթոլինա (Ուքրանիա) 6-3, 6-2
Տոնա Վեքիչ (Խրուաթիա) – Լուլու Սուն (Նոր Զելանտա) 5-7, 6-4 եւ 6-1
Ճասմին Փաուլինի (Իտալիա) – Էմմա Նաւարրօ (Միացեալ Նահանգներ) 6-2, 6-1