«Կոլ» պարբերականը ներկայացուցած է 2024 տարուան «ոսկի գնդակ»»-ի հաւանական մարզիկներու ցուցակը, որ որոշ փոփոխութիւններ կրած է:
Առաջին դիրքին վրայ մնացած է Ռէալ Մատրիտի պրազիլցի յառաջապահ Վինիսիուս Ճունիոր: Առաջին 4 դիրքերը գրաւող մարզիկները մնացին անփոփոխ, ուր Ճուտ Պելինկհամ (Անգլիա), Թոնի Քրուս (Գերմանիա) եւ Քիլիան Էմպափէ (Ֆրանսա) մնացած են իրենց դիրքերուն վրայ` 2-րդէն 4-րդ: Պայերն Լեւերքուզընի միջնապահ Ֆլորիան Վիրց բարձրացած է 5-րդ դիրք: Առաջին 10-ին մէջ կը գտնուին նաեւ Հերի Քէյն (Անգլիա), Ֆիլ Ֆոտըն (Անգլիա), Ռոտրի (Սպանիա), Ժամալ Մուսիալա (Գերմանիա), եւ Ռոտրիկօ (Պրազիլ): Էրլինկ Հաալանտ (Նորվեկիա) նահանջած է 12-րդ դիրք, մինչ Լիոնել Մեսսի մնաց 15-րդ եւ 16 տարեկան Լամին Եամալ (Սպանիա)` 20-րդ դիրքին վրայ:


