Լիբանանի ֆութպոլի ազգային խումբը 2026-ի մոնտիալի զտումի մրցումներուն գծով 4-0 արդիւնքով պարտութեան մատնեց Պենկլատեշը, Քաթարի մայրաքաղաք Տոհայի մէջ:
Այս մրցումը, որ Բ. հանգրուանի մրցումներու 9-րդ խմբակին գծով էր, եղաւ Լիբանանի ազգային խումբի վերջին մրցումը (խմբակին մէջ), որմէ ետք մոնտիալի զտումի մրցումներէն դուրս մնաց` գրաւելէ ետք խմբակին 3-րդ դիրքը:
Այս մրցումը եղաւ նաեւ խմբապետ Հասան Մաաթուքի 123-րդ եւ վերջին մրցումը ազգային խումբի շապիկով: Մաաթուք, որ յառաջիկայ օգոստոսին 37 տարեկանը կը բոլորէ, նշանակեց հեթ-թրիք (3 կոլեր) մը` կոլերու իր հաշիւը հասցնելով 26-ի (ազգային խումբին հետ):
Լիբանանի ազգային խումբը այժմ այլ զտումի մրցումներու պիտի մասնակցի` Ասիոյ բաժակի մրցաշարքին հասնելու համար:
Այս խմբակէն Աւստրալիա եւ Պաղեստին հասան 3-րդ հանգրուան, որմէ ետք զտուած խումբերը կրնան մոնտիալին մասնակցիլ:
Լիբանան երկու պարտութիւններ կրած էր Աւստրալիայէն (5-0 եւ 2-0) եւ երեք հաւասարութիւններ` Պաղեստինի (2 մրցում) եւ Պանկլատեշի հետ:
Ստորեւ վերջնական դասաւորումը.
| ԿԷՏ | |
| 1.- Աւստրալիա | 18 (22-0) |
| 2.- Պաղեստին | 8 (6-6) |
| 3.- Լիբանան | 6 (5-8) |
| 4.- Պանկլատեշ | 1 (1-20) |


