Ռուսահայ թենիսմեն Կարէն Խաչանով Մատրիտի (Սպանիա) թենիսի մրցաշարքի 1/16-րդ հանգրուանին սեթ մը, յաղթելէ ետք թիւ 1 դասուած Եաննիք Սինըրի դէմ 7-5 արդիւնքով, 6-3 եւ 6-3 արդիւնքով 2 սեթ կորսնցուց եւ դուրս մնաց:
Թիւ 2 դասուած Քարլոս Ալխարաս (Սպանիա) 6-3, 6-7 եւ 7-6 արդիւնքով դժուար յաղթանակ մը տարաւ Եան-Լենարտ Սթարֆի (Գերմանիա) վրայ: Թիւ 4 դասուած Ալեքսանտր Զվերեւ 6-3 եւ 6-4 արդիւնքով պարտութիւն մը կրեց արժանթինցի Ֆրանսիսքօ Չերունտոլոյի դէմ մրցումին:
Ստորեւ` երէկուան արդիւնքները.
Տանիլ Մետվետեւ (Ռուսիա) – Ալեքսանտր Տուպլիք (Ղազախստան) 7-6, 6-4
Անտրէ Ռուպլեւ (Ռուսիա) – Թալոն Կրիքսփուր (Նետերլանտներ) 6-2, 6-4
Թէյլըր Ֆրից (Միացեալ Նահանգներ) – Հուպերթ Հուրքաչ (Լեհաստան) 7-6, 6-4
Ռաֆայել Նատալ (Սպանիա) – Փետրօ Քաչին (Արժանթին) 6-1, 6-7 եւ 6-3
ԱՂՋԻԿՆԵՐ
Մետիսըն Քիզ (Միացեալ Նահանգներ) – Քոքօ Կաֆ (Միացեալ Նահանգներ) 7-6, 6-6 եւ 6-4
Էլենա Ռիպաքինա (Ղազախստան) – Սարա Պեյլեք (Չեխիա) 6-1, 6-3
Իկա Շվիաթեք (Լեհաստան) – Պէաթրիս Հատտատ Մայա (Պրազիլ) 4-6, 6-0 եւ 6-2


