Այսօր կէսօրուան ժամը 12:30-ին, Սին Էլ Ֆիլի դաշտին վրայ, ՀՄԸՄ Պուրճ Համուտի տղաքը պիտի մրցին Ահլի Սարպայի դէմ, Լիբանանի Դ. դասակարգի Լեռնալիբանանի ախոյեանութեան Բ. հանգրուանի 7-րդ շաբթուան մրցումներուն գծով:
Ինչպէս միշտ, ՀՄԸՄ-ի տղաքը դաշտ պիտի ներկայանան մէկ նպատակով` յաղթելու եւ 3 կէտերը շահելով սպասելու 8-րդ եւ նախավերջին մրցակիցին:
ՀՄԸՄ Պուրճ Համուտի տղաքը մարզիչ Յակոբ Տեմիրճեանի ցուցմունքներով իրենց կարելին պիտի ընեն լաւ ֆութպոլ ներկայացնելու եւ 3 կէտեր շահելու առանց վիրաւորներ ունենալու, կամ դեղին քարտեր ստանալու` նկատի ունենալով, որ մեր վերջին 2 մրցակիցները պիտի ըլլան` Հիլալ Նասր, որ կը պայքարի անցնելու վերջին հանգրուան, այժմ 4-րդ դիրքի վրայ, եւ Ռապիթաթ Ուարտանիէ, որ Հիլալի նման 13 կէտ հաւաքած է` 3-րդ դիրքի վրայ:
Տեղին է նշել, թէ այս երկու խումբերը իրար դէմ պիտի մրցին վաղը` կէսօրէ ետք ժամը 13:30-ին, Ահտի դաշտին վրայ:
Համակիրներէն կը սպասուի մեկնիլ Սին Էլ Ֆիլի դաշտ` քաջալերելու համար մեր տղաքը, Ահլի Սարպայի դէմ մրցումին:
Ստորեւ` 7-րդ հանգրուանի յայտագիրը.
ԱՅՍՕՐ
Ժամը 12:30-ին Ահլի Սարպա – ՀՄԸՄ Պուրճ Համուտ (Սին Էլ Ֆիլի դաշտ)
Ժամը 15:00-ին Ուահտէ Շուֆ – Տապըլ Քիք (Պհամտունի դաշտ)
ՎԱՂԸ
Ժամը 11:00-ին Սաֆա Շուիթ – Ռիատի Սեպլին (Ահտի դաշտ)
Ժամը 13:30-ին Հիլալ Նասր – Ռապիթաթ Ուարտանիէ (Ահտ դաշտ)
Ժամը 14:30-ին Ռիատի Արամուն – Ռաուտա Տըքուանէ (Պհամտունի դաշտ)
| ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ |
| 1.- ՀՄԸՄ Պուրճ Համուտ | 18 (24-4) |
| 2.- Տապըլ Քիք | 15 (21-3) |
| 3.- Ռապիթաթ Ուարտանիէ | 13 (18-11) |
| 4.- Հիլալ Նասր | 13 (11-4) |
| 5.- Ռիատի Արամուն | 7 (13-13) |
| 6.- Սեպլին | 7 (7-14) |
| 7.- Սաֆա Շուիթ | 6 (12-13) |
| 8.- Ռաուտա Տըքուանէ | 6 (7-15) |
| 9.- Ահլի Սարպա | 3 (7-23) |
| 10.- Ուահտէ Շուֆ | 0 (1-21) |


