Այս կիրակի ժամը 16:00-ին, ՀՄԸՄ Պէյրութ Դ. դասակարգի ախոյեանութեան 7-րդ հանգրուանի գծով պիտի մրցի Նօ Լիմիթց ակումբին դէմ:
Նօ Լիմիթց կը գրաւէ 9-րդ եւ նախավերջին դիրքը եւ 1 կէտ ունի հաւասարելով Տինամօ Պէյրութի հետ, որ այս տարեշրջանի 6 հանգրուաններուն տեղի ունեցած 30 մրցումներուն միակ հաւասարութիւնն էր:
Մեր տղոցմէ կը սպասուին 3 կէտեր խումբէ մը, որ ամէնէն շատ կոլ ստացող խումբն է (30 կոլ):
Ասիկա չի նշանակեր, «առանց քրտնելու» կրնանք յաղթել: Ինչպէս միշտ կ՛ըսենք, դաշտին վրայ 11 մարզիկներ կը մրցին 11-ի դէմ, եւ աւելի լաւ պայքարողը, լաւ խաղցողը կրնայ յաղթել: Պէտք է 50 վայրկեան անընդհատ պայքարիլ, ճնշել մրցակիցին վրայ, որ սխալներ գործէ, եւ օգտուելով անոր սխալներէն` կոլ նշանակենք:
Ստորեւ` այս (7-րդ) հանգրուանի յայտագիրը.
ՇԱԲԱԹ ՕՐ
Ժամը 12:00-ին, Զամալեք Պէյրութ – Լիբանանեան բանակ (Անսարի դաշտին վրայ)
Ժամը 12:30-ին Պէյրութ Ֆ. Ք. – Անդրանիկ (Մապարրայի դաշտին վրայ)
ԿԻՐԱԿԻ ՕՐ
Ժամը 12:00-ին Նուժում – Սապիլ (Մապարրայի դաշտին վրայ)
Ժամը 14:00-ին Արզ – Տինամօ Պէյրութ (Անսարի դաշտին վրայ)
Ժամը 16:00-ին Նօ Լիմիթց – ՀՄԸՄ (Անսարի դաշտին վրայ)
Դասաւորում 7-րդ Հանգրուանէն Առաջ.
| ԿԷՏ | |
| 1.- Արզ | 15 (28-5) |
| 2.- Լիբանանեան բանակ | 15 (16-7) |
| 3.- Անդրանիկ | 12 (19-9) |
| 4.- Սապիլ | 12 (14-7) |
| 5.- Նուժում Պէյրութ | 12 (15-13) |
| 6.- Տինամօ Պէյրութ | 10 (10-9) |
| 7.- ՀՄԸՄ Պէյրութ | 6 (12-17) |
| 8.- Պէյրութ Ֆ. Ք. | 6 (15-21) |
| 9.- Նօ Լիմիթց | 1 (6-30) |
| 10.- Զամալեք | 0 (4-21) |


