Լիբանանի պասքեթպոլի ֆետերասիոնը այս շաբթուան իր ժողովին խիստ որոշումներ տուաւ եւ շատ անխնայ ձեւով պիտի պատժէ բոլոր անոնք, որոնք պատճառ կրնան ըլլալ որեւէ հարցի, պասքեթպոլի մրցումի ժամանակ, թէ մրցումէն ետք, ըլլան անոնք մարզիկներ, մարզիչներ կամ համակիրներ:
Ուրբաթ օր կը շարունակուին մրցումները, որոնց ծիրին մէջ կը սկսին 11-րդ հանգրուանի մրցումները Էն. Էս. Էյ. – Մէյրուպա ճակատումով:
ՀՄԸՄ պիտի մրցի Հուփսի դէմ շաբաթ երեկոյեան ժամը 9:00-ին, «Միշել Մըր» դաշտին վրայ:
Ստորեւ` 11-րդ հանգրուանի յայտագիրը եւ դասաւորումը 10-րդ հանգրուանէն ետք.
Ուրբաթ, 12 յունուարին, ժամը 16:45-ին
Էն. Էս. Էյ. – Մէյրուպա («Ֆուատ Շեհապ» դաշտին վրայ)
Շաբաթ, 13 յունուարին, ժամը 16:45-ին
Շանվիլ – Պէյրութ Ֆըրսթ (Շանվիլի դաշտ)
Ժամը 21:00-ին
Հուփս – ՀՄԸՄ («Միշել Մըր» դաշտ)
Կիրակի, 14 յունուարին, ժամը 16:45-ին
Անթունիէ – Ռիատի (Անթունիէի դաշտ)
Չորեքշաբթի, 17 յունուարին, ժամը 21:45-ին
Սաժես – Անդրանիկ (Ղազիրի դաշտ)
ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ | |
1.- Ռիատի | 18 | 8 յաղթանակ 2 պարտութիւն |
2.- Սաժես | 18 | 8 յաղթանակ 2 պարտութիւն |
3.- Պէյրութ | 18 | 8 յաղթանակ 2 պարտութիւն |
4.- Շանվիլ | 16 | 6 յաղթանակ 4 պարտութիւն |
5.- ՀՄԸՄ | 15 | 5 յաղթանակ 5 պարտութիւն |
6.- Անդրանիկ | 15 | 5 յաղթանակ 5 պարտութիւն |
7.- Անթունիէ | 15 | 5 յաղթանակ 5 պարտութիւն |
8.- Էն. Էս. Էյ. | 12 | 2 յաղթանակ 8 պարտութիւն |
9.- Հուփս | 12 | 2 յաղթանակ 8 պարտութիւն |
10.- Մէյրուպա | 11 | 1 յաղթանակ 9 պարտութիւն |
Նշենք, որ Ուասլի (Ուեսթ Ասիա Սուփըր Լիկ) մրցաշարքին գծով այսօր Սաժես ժամը 17:45-ին պիտի մրցի Հահրտարի Կորկանի դէմ, Իրանի մէջ: Լիբանանի մէջ 74-86 արդիւնքով պարտութիւն կրած Սաժես պիտի փորձէ յաղթական վերադառնալ Թեհրանէն: