 Շաբաթավերջին շարունակուեցան Եուրօ 2024-ի զտումի մրցումները, ուր աւարտականի մրցաշարքի հասնող խումբերուն թիւը հասաւ 13-ի:
Շաբաթավերջին շարունակուեցան Եուրօ 2024-ի զտումի մրցումները, ուր աւարտականի մրցաշարքի հասնող խումբերուն թիւը հասաւ 13-ի:
Արդարեւ, Ալպանիա իր պատմութեան մէջ 2-րդ անգամը ըլլալով (առաջինը` 2016-ին) շահեցաւ իր տոմսը, երբ Մոլտովայի մէջ հաւասարութիւն մը արձանագրելով ապահովեց առաջին 2 դիրքերը գրաւելու իր իրաւունքը:
Ալպանիա այսօր առաջին դիրքը կրնայ գրաւել, եթէ յաղթէ Ֆեռօ կղզիներուն, որ Ե. խմբակի վերջին դիրքը կը գրաւէ:
Դանիա 2-1 արդիւնքով յաղթելէ ետք Սլովենիոյ, ապահովեց իր տոմսը` նկատի ունենալով, որ Սլովենիա 2-րդ դիրքը կը գրաւէ:
Հունգարիա, որ հաւասարութիւն մը արձանագրած էր Պուլկարիոյ հետ, կէտի մը պէտք ունէր հասնելու, մինչ Սլովաքիա իր տոմսը ապահովեց 4-2 արդիւնքով յաղթելէ ետք Իսլանտայի:
Նշենք, որ մնացեալ խումբերը, որոնք արդէն իսկ ապահոված են իրենց մասնակցութեան տոմսը Գերմանիոյ (հիւրընկալ) կողքին, Անգլիան, Ֆրանսան, Փորթուգալը, Աւստրիան, Թուրքիան, Սկովտիան, Սպանիան եւ Պելճիքան են:
Այսօր կը յստականայ նաեւ Իտալիոյ ճակատագիրը` Ուքրանիոյ դէմ մրցումին, իսկ Ե. խմբակին` Չեխիոյ եւ Մոլտովայի մրցումէն կը յայտնուի Բ. տոմսին տէրը:
Ե. խմբակին ալ պիտի յստականայ 2-րդ տոմսին տէրը` Սլովենիա – Ղազախստան մրցումէն ետք:
Ստորեւ` այսօրուան եւ վաղուան մրցումներուն յայտագիրը.
| ԱՅՍՕՐ | |
| Գ. ԽՄԲԱԿ | |
| Հիւսիսային Մակեդոնիա – Անգլիա | |
| Ուքրանիա – Իտալիա | |
| ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ | 
| 1.- Անգլիա | 19 (21-3) | 
| 2.- Իտալիա | 13 (16-9) | 
| 3.- Ուքրանիա | 13 (11-8) | 
| 4.- Հիւսիսային Մակեդոնիա | 7 (9-19) | 
| 5.- Մալթա | 0 (2-20) | 
| Ե. ԽՄԲԱԿ | |
| Ալպանիա – Ֆեռօ կղզիներ | |
| Չեխիա – Մոլտովա | |
| ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ | 
| 1.- Ալպանիա | 14 (12-4) | 
| 2.- Չեխիա | 12 (9-6) | 
| 3.- Լեհաստան | 11 (10-10) | 
| 4.- Մոլտովա | 10 (7-7) | 
| 5.- Ֆեռօ կղզիներ | 1 (2-13) | 
| Ը. ԽՄԲԱԿ | |
| Հիւսիսային Իրլանտա – Դանիա | |
| Սան Մարինօ – Ֆինլանտա | |
| Սլովենիա – Ղազախստան | |
| ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ | 
| 1.- Դանիա | 22 (19-8) | 
| 2.- Սլովենիա | 19 (18-8) | 
| 3.- Ղազախստան | 18 (15-10) | 
| 4.- Ֆինլանտա | 15 (16-19) | 
| 5.- Հիւսիսային Իրլանտա | 6 (7-13) | 
| 6.- Սան Մարինօ ‘ | |
| ՎԱՂԸ | |
| Բ. ԽՄԲԱԿ | |
| Ճիպրալթար – Նետերլանտներ | |
| Յունաստան – Ֆրանսա | |
| ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ | 
| 1.- Ֆրանսա | 21 (27-1) | 
| 2.- Նետերլանտներ | 15 (11-7) | 
| 3.- Յունաստան | 12 (12-6) | 
| 4.- Իրլանտա | 6 (9-10) | 
| 5.- Ճիպրալթար | 0 (0-35) | 
| Դ. ԽՄԲԱԿ | |
| Խրուաթիա – Հայաստան | |
| Կալես – Թուրքիա | |
| ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ | 
| 1.- Թուրքիա | 16 (13-6) | 
| 2.- Խրուաթիա | 13 (12-4) | 
| 3.- Կալես | 11 (9-9) | 
| 4.- Հայաստան | 8 (9-10) | 
| 5.- Լաթվիա | 3 (5-19) | 
| Թ. ԽՄԲԱԿ | |
| Անտորա – Իսրայէլ | |
| Քոսովօ – Պիելոռուսիա | |
| Ռումանիա – Զուիցերիա | |
| ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ | 
| 1.- Ռումանիա | 19 (15-5) | 
| 2.- Զուիցերիա | 17 (22-10) | 
| 3.- Իսրայէլ | 12 (9-11) | 
| 4.- Քոսովօ | 11 (10-9) | 
| 5.- Պիելոռուսիա | 9 (8-14) | 
| 6.- Անտորրա | 2 (3-18) | 
 
			

