Կիրակի իրիկուն, Անգլիոյ «Փրեմիեր լիկ»-ի այս տարեշրջանի ամէնէն «տաք», արագ եւ գեղեցիկ մրցումին, Չելսի 4 – 4 արդիւնքով հաւասարութիւն մը պարտադրեց ախոյեան Մանչեսթըր Սիթիին:
Անձրեւոտ եղանակի ընթացքին կատարուած այս մրցումը ծայր աստիճան հետաքրքրական եղաւ. անոր աւարտին Չելսիի արժանթինցի մարզիչ Փոչեթինօ 4-րդ իրաւարարին հայհոյելով կը մօտենար, երբ մարզիկներ զինք շնորհաւորելու եկան, եւ «մոռցուեցաւ միջադէպ»-ը: Չելսի վտանգաւոր յարձակումի անցած էր 98-րդ վայրկեանին, երբ իրաւարարը սուլեց մրցումի աւարտը: Ան նոյնիսկ չձեռնուեցաւ Սիթիի մարզիչ Փեփ Կուարտիոլայի հետ… Աւելի ուշ յայտնելով, որ չէ տեսած զինք:
25-րդ վայրկեանին շատ «կակուղ» փենալթի մը ձեռք ձգուեցաւ, երբ Քուքուրելա (Չելսի) եւ Հաալանտ իրար շապիկ քաշեցին, եւ Հաալանտ նշանակեց առաջին կոլը: Քորնըրէ մը ետք, 4 վայրկեան ետք, Սիլվա գլխու հարուածով նշանակեց Չելսիի 1=1-ի կոլը: 37-րդ վայրկեանին Ճէյմսի փոխանցումէն ետք, Սթերլինկ նշանակեց Չելսիի 2-րդ կոլը, իր նախկին ակումբին դէմ: 46-րդ վայրկեանին, Սիթիի քորնըրէն ետք, Աքանճի կը նշանակէ Սիթիի հաւասարութեան կոլը կիսախաղէն առաջ: Երկրորդ կիսախաղի 2-րդ վայրկեանին, Ֆոտըն-Ալվարես գեղեցիկ փոխանցումներէ ետք, գնդակը հասաւ Հաալանտի, որ սահեցաւ բերդի գիծին վրայ, անցնելով գնդակին հետ բերդին մէջ… Արդիւնք` 2 – 3 ի նպաստ Սիթիի: 20 վայրկեան ետք, 67-րդ վայրկեանին, մուտքի փոխանցումէն ետք, գնդակը հասաւ Կալակըրի, որուն հարուածը զսպուեցաւ բերդապահ Էտերսոնի կողմէ, վրայ հասաւ Ճեքսըն, որ նշանակեց Չելսիի հասաւարութեան կոլը (3 – 3): 86-րդ վայրկեանին Քովասիչի հարուածին զսպուելէն ետք, գնդակը հասաւ Ռոտրիի, որուն ռմբային հարուածը դպնալէ ետք Սիլվայի ոտքին, ուղղութիւնը փոխեց եւ ուղղուեցաւ Չելսիի բերդին մէջ: Արդիւնք` 3 – 4: Կը կարծուէր, որ Ռոտրի, ինչպէս յաճախ, նշանակած էր Սիթիի 3 կէտեր ապահովելու կոլը, սակայն Չելսի ուրիշ կարծիք ունէր: 92-րդ վայրկեանին Պրոխայի հասաւ գնդակը, որ ձախէն աջ բերաւ, բայց Տիաս իր ձախ ոտքին կախուեցաւ եւ փենալթի` ի նպաստ Չելսիի: Փալմըր իր նախկին ակումբին դէմ նշանակեց Չելսիի 4 – 4-ի հաւասարութեան կոլը:
Չելսի այս ձեւով կրցաւ կէտ մը խլել Մանչեսթըր Սիթիէն, որ վերջին տարիներուն միշտ ալ կը յաղթէր Չելսիի:
Հաալանտ այժմ 13 կոլ նշանակած է… Նոյնքան որքան Մանչսեթըր Եունայթըտ: Եունայթըտ 1 – 0 արդիւնքով պարտութեան մատնած էր Լիւթըն Թաունը, շնորհիւ շուէտացի պաշտպան Վիքթոր Լիտըլոֆի կոլին:
Լիվըրփուլ 3 – 0 արդիւնքով յաղթանակ մը արձանագրեց Պրենթֆորտի վրայ` շնորհիւ Սալահի (2) եւ Ճոթայի կոլերուն: Արսենալ 3 – 1 արդիւնքով յաղթած էր Պըրնլիի: Թրոսար, Սալիպա եւ Չինչենքօ նշանակեցին Արսենալի 3 կոլերը, մինչ Պրաունհիլ` Պըրնլիի միակ կոլը:
Ստորեւ` 12-րդ հանգրուանի արդիւնքները.
| Մանչեսթըր Եունայթըտ – Լիւթըն | 1 – 0 |
| Քրիսթըլ Փելես – Էվըրթըն | 2 – 3 |
| Արսենալ – Պըրնլի | 3 – 1 |
| Պորնմաութ – Նիւքեսըլ | 2 – 0 |
| Լիվըրփուլ – Պրենթֆորտ | 3 – 0 |
| Ասթոն Վիլա – Ֆուլհամ | 3 – 1 |
| Պրայթըն – Շեֆիլտ Եունայթըտ | 1 – 1 |
| Ուեսթ Համ – Նոթինկհամ Ֆորեսթ | 3 – 2 |
| Չելսի – Մանչեսթըր Սիթի | 4 – 4 |
| ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ |
| 1.- Մանչեսթըր Սիթի | 28 (32-12 |
| 2.- Լիվըրփուլ | 27 (27 -10) |
| 3.- Արսենալ | 27 (26-10) |
| 4.- Թոթենհամ | 26 (24-15) |
| 5.- Ասթոն Վիլա | 25 (29-17) |
| ——————— | ——————— |
| 18.- Լիւթըն | 6 (10-22) |
| 19.- Շեֆիլտ Եունայթըտ | 5 (10-31) |
| 20.- Պըրնլի | 4 (9-30) |
Իտալիոյ «Սերի Ա.-ի 12-րդ հանգրուանի մրցումներուն, պարագլուխի դիրքը գրաւող Ինթեր Միլան 2 – 0 արդիւնքով պարտութեան մատնեց Ֆրոսինոնէն` շնորհիւ Տիմարքոյի եւ Չալհանօղլուի կոլերուն: Եուվենթուս 2 – 1 արդիւնքով պարտութեան մատնեց Քալիարին: Պրեմըր եւ Ռուկանի նշանակեցին Եուվէի 2 կոլերը, մինչ Տոսենա` Քալիարիի միակ կոլը:
Ա.Սէ.Միլան առաջին կիսախաղին 2 կոլ նշանակելէ ետք (Ժիրու եւ Ռայտըրզ) 2 կոլ ստացաւ 2-րդ կիսախաղին (Սանսոնէ եւ Պանտա) եւ Լեչէի դաշտէն 1 կէտով հեռացաւ: Ստորեւ` արդիւնքները.
| Սասուլօ – Սալերնիթանա | 2 – 2 |
| Ճենովա – Վերոնա | 1 – 0 |
| Լեչէ – Ա.Սէ.Միլան | 2 – 2 |
| Եուվենթուս – Քալիարի | 2 – 1 |
| Մոնզա – Թորինօ | 1 – 1 |
| Նափոլի – Էմփոլի | 0 – 1 |
| Ուտինեզէ – Աթալանթա 1 – 1 | 1 – 1 |
| Ֆիորենթինա – Պոլոնիա | 2 – 1 |
| Լացիօ Ռոմա – Ա.Էս.Ռոմա | 0 – 0 |
| Ինթեր Միլան – Ֆրոսինոնէ | 2 – 0 |
| ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ |
| 1.- Ինթեր Միլան | 31 (29-6) |
| 2.- Եուվենթուս | 29 (19-7) |
| 3.- Ա.Սէ.Միլան | 23 (20-14) |
| 4.- Նափոլի | 21 (24-13) |
| 5.- Աթալանթա | 20 (20-11) |
| ——————– | ——————– |
| 18.- Քալիարի | 9 (12-24) |
| 19.- Վերոնա 20.- Սալերնիթանա | 8 (7 -16) 5 (8-24) |
* * *
Սպանիոյ «Լա լիկա»-ի ախոյեանութեան գծով հետաքրքրական մրցումի մը, Ռէալ Մատրիտ 5-1 արդիւնքով լայն յաղթանակ մը արձանագրեց Վալենսիայի վրայ: Տանիէլ Քարվախալ- Վինիսիուս Ճունիոր (2) եւ Ռոտրիկօ (2) նշանակեցին Ռէալի կոլերը, մինչ Հիւկօ Տուրօ նշանակեց Վալենսիայի միակ կոլը:
Պարսելոնա, որ Ալավեշը կը հիւրընկալէր, առաջին վայրկեանին կոլ մը ստացաւ, բայց շնորհիւ Ռոպերթ Լեվանտովսքիի 2 կոլերուն կրցաւ 3 կէտերը խլել:
Սակայն այժմ ո՛չ Ռէալ եւ ո՛չ ալ Պարսելոնա կը գրաւեն պարագլուխի դիրքը: Ժիրոնա խումբը, որ անցեալ տարեշրջանին բարձրացած էր Ա. դասակարգ, 13 մրցումներու ընթացքին 11-րդ յաղթանակը արձանագրեց եւ կրեց 1 պարտութիւն միայն:
Ստորեւ 13-րդ հանգրուանի արդիւնքները.
| Աթլեթիք Պիլպաօ – Սելթա վիկօ | 4-3 |
| Վայեքանօ – Ժիրոնա | 1-2 |
| Ալմերիա – Ռէալ Սոսիետատ | 1-3 |
| Կրանատա – Խեթաֆէ | 1-1 |
| Օսասունա – Լաս Փալմաս | 1-1 |
| Ռէալ Մատրիտ – Վալենսիա | 5-1 |
| Պարսելոնա – Ալավեշ | 2-1 |
| Աթլեթիքօ Մատրիտ – Վիյարէալ | 3 – 1 |
| ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ |
| 1.- Ժիրոնա | 34 (31-16) |
| 2.- Ռէալ Մատրիտ | 32 (28-9) |
| 3.- Պարսելոնա | 30 (26-13) |
| 4.- Աթլեթիքօ Մատրիտ | 28 (29-12) |
| 5.- Աթլեթիքօ Պիլպաօ | 24 (25-17) |
| —— | |
| 18.- Սելթա | 7 (14-24) |
| 19.- Կրանատա | 7 (18-30) |
| 20.- Ալմերիա | 3 (15-35) |
– Գերմանիոյ ախոյեանութեան` «Պունտըսլիկա»-ի 11-րդ հանգրուանի մրցումներուն, առաջին երկու դիրքերը գրաւող Պայեր Լեւերքուզըն եւ Պայերն Միւնիխ յաղթանակներ արձանագրեցին: Լեւերքուզըն 4-0 արդիւնքով հանգիստ յաղթանակ մը արձանագրեց Ունիոն Պերլինի վրայ` շնորհիւ Ալեքս Կրիմալտոյի, Քոսունոյի Թահի եւ Թելլայի կոլերուն:
Պայերն Միւնիխ շնորհիւ Հերի Քէյնի 2 կոլերուն հանգիստ յաղթանակի կը սուրար, սակայն 67-րդ եւ 70-րդ վայրկեաններուն պզտիկ սխալներէ օգտուելով Հայտընհայմ 2 արագ կոլ նշանակեց եւ հաւասարեցաւ: Կերրերօ եւ Չուփօ – Մոթինկ 72-րդ եւ 85-րդ վայրկեաններուն վերստին հաստատեցին մրցումին արդիւնքը 4-2-ի վրայ:
Ստորեւ արդիւնքները.
| Մէօնշընկլատպախ – Վոլֆսպուրկ | 4-0 |
| Տարմշթատ – Մայնց | 0-0 |
| Աուկզպուրկ – Հոֆենհայմ | 1-1 |
| Պայերն Միւնիխ – Հայտընհայմ | 4-2 |
| Շթութկարթ – Տորթմունտ | 2-1 |
| Պոխում – Քէօլն | 1-1 |
| Լեւերքուզըն – Ունիոն Պերլին | 4-0 |
| ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ |
| 1.- Պայեր Լեւերքուզըն | 31 (34-10) |
| 2.- Պայերն Միւնիխ | 29 (42-9) |
| 3.- Շթութկարթ | 24 (29-14) |
| 4.- Տորթմունտ | 21 (21-17) |
| 5.- Լայփցիկ | 20 (25-9) |
| ——- | |
| 16.- Մայնց | 7 (11-24) |
| 17.- Քէօլն | 6 (9-23) |
| 18.- Ունիոն Պերլին | 6 (11-26) |
* *
Ֆրանսայի «Լիկ 1»-ի 12-րդ հանգրուանի մրցումներուն, Քիլիան էմպափէի հեթ-թրիքըր բաւարար էր, որ Փարիզ Սեն Ժերմեն յաղթէ Ռենսի դաշտին վրայ եւ գրաւէ պարագլուխի դիրքը` օգտուելով Մոնաքոյի արդիւնքէն (0 – 0 Լը Հաւրի դաշտին վրայ):
Ստորեւ` արդիւնքները.
| Մոնփելիէ – Նիս | 0 – 0 |
| Ռենս – Փարիզ Սեն Ժերմեն | 0 – 3 |
| Լը Հաւր – Մոնաքօ | 0 – 0 |
| Քլերմոն – Լորիան | 1 – 0 |
| Լիլ – Թուլուզ | 1 – 1 |
| Մեձ – Նանթ | 3 – 1 |
| Ռեն – Լիոն | 0 – 1 |
| Լանս – Մարսէյ | 1 – 0 |
| ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ |
| 1.- Փարիզ Սեն Ժերմեն | 27 (29-9) |
| 2.- Նիս | 26 (13-4) |
| 3.- Մոնաքօ | 24 (25-14) |
| 4.- Լիլ | 20 (15-11) |
| 5.- Ռենս | 20 (17-15) |


