«Չեմփիընզ լիկ»-ի ախոյեանութեան 4-րդ շաբթուան մրցումներուն, Զ. խմբակը իր անունը վերականգնեց իբրեւ «մահուան խմբակը»:
Արդարեւ, առաջին 2-3 շաբթուան մրցումներէն ետք կը կարծուէր, որ Փարիզ Սեն Ժերմենի խմբակը առաջին դիրքի վրայ կ՛աւարտէ, կամ Նիւքեսըլ կրնայ անցնիլ, մինչ Տորթմունտ հաւանաբար 3-րդ դիրքը գրաւէ «Եուրոփա լիկ» երթալու, Ա. Սէ. Միլանի ալ վիճակը այդքան լաւ չէր: Այժմ ամէն ինչ փոխուած է, եւ Ա. Սէ. Միլանի յաղթանակը Փարիզ Սեն Ժերմենի վրայ, ինչպէս նաեւ Տորթմունտի 2-0 արդիւնքով յաղթանակը Նիւքեսըլի դէմ, բոլորին քարտերը խառնեց: Բոլորը նոյնքան յոյս ունին յաջորդ հանգրուան հասնելու, կամ… դուրս մնալու: Ը. խմբակին մէջ Պարսելոնայի տոմսը քիչ մը ուշացաւ, երբ անակնկալ պարտութիւն մը կրեց Շախթիոր Տոնեցքի դէմ մրցումին (1-0): Մանչեսթըր Սիթի 3-0 արդիւնքով յաղթելէ ետք Եանկ Պոյզի, յաջորդ հանգրուանի իր տոմսը ապահովեց: Աթլեթիքօ Մատրիտ 6-0 արդիւնքով յաղթեց Սկովտիոյ Սելթիքին, որ դուրս մնաց «Չեմփիընզ լիկ»-էն:
Ստորեւ` դասաւորումները.
ԿԷՏ | |
Ե. ԽՄԲԱԿ | |
1.- Աթլեթիքօ Մատրիտ | 8 (12-5) |
2.- Լացիօ Ռոմա | 7 (5-5) |
3.- Ֆեյենուրտ | 6 (7-5) |
4.- Սելթիք | 1 (3-12) |
Զ. ԽՄԲԱԿ | |
1.- Տորթմունտ | 7 (3-2) |
2.- Փարիզ Սեն Ժերմեն | 6 (7-6) |
3.- Ա. Սէ. Միլան | 5 (2-4) |
4.- Նիւքեսըլ | 4 (4-4) |
Է. ԽՄԲԱԿ | |
1.- Մանչեսթըր Սիթի | 12 (12-3) |
2.- Լայփցիկ | 9 (9-6) |
3.- Կարմիր Աստղ | 1 (5-10) |
4.- Եանկ Պոյզ | 1 (4-11) |
Ը. ԽՄԲԱԿ | |
1.- Պարսելոնա | 9 (8-2) |
2.- Փորթօ | 9 (9-3) |
3.- Շախթիոր | 6 (6-7) |
4.- Անթուերփ | 0 (3-14) |
«Եուրոփա լիկ»-ի մրցումներուն գծով, այսօր տեղի կ՛ունենան հետեւեալ մրցումները.
Ա. ԽՄԲԱԿ
Ֆրայպուրկ – Պաչքա Թոփոլա
Ուեսթ Համ – Օլիմփիաքոս
Բ. ԽՄԲԱԿ
Ա. Է. Ք. Աթէնք – Մարսէյ
Այաքս – Պրայթըն
Գ. ԽՄԲԱԿ
Ռէյնճըրզ – Սփարթա Փրակ
Ռէալ Պեթիս – Արիս Լիմասոլ
Դ. ԽՄԲԱԿ
Սփորթինկ – Ռաքով Չեսթոչովա
Աթալանըա – Շթուրմ Կրաց
Ե. ԽՄԲԱԿ
Լասք – Ունիոն Սեն Ժիլուազ
Թուլուզ – Լիվըրփուլ
Զ. ԽՄԲԱԿ
Մաքապի Հայֆա – Վիարէալ
Ռեն – Փանաթինայքոս
Է. ԽՄԲԱԿ
Սերվեթ – Շերիֆ
Սլաւիա Փրակ – Ա. Էս. Ռոմա
Ը. ԽՄԲԱԿ
Ղարաբաղ – Պայեր Լեւերքուզըն
Հաքըն – Մոլտը