Շաբաթավերջին Ֆրանսայի մէջ առաջին դիրքը գրաւող Մոնաքօ պարտութիւն մը կրեց Լիլէն եւ 3-րդ դիրք նահանջեց… Փարիզ Սեն Ժերմեն կը մօտենայ: Իտալիա, Եուվենթուս 1 օր առաջին դիրքը գրաւելէ ետք զիջեցաւ ի նպաստ Ինթերի, մինչ Պայէր Լեւերքուզըն մնաց առաջին` «Պունտըսլիկա»-ի մէջ:
ՖՐԱՆՍԱ
«Լիկ 1»-ի 10-րդ հանգրուանի մրցումներէն ետք, Մոնաքօ, որ երկար ժամանակէ ի վեր կը գրաւէր պարագլուխի դիրքը, 2-0 արդիւնքով պարտութիւն մը կրեց Լիլէն եւ այժմ 3-րդ դիրքը կը գրաւէ:
Պարագլուխի դիրքը գրաւեց Նիս, որ այժմ միակ խումբն է, որ պարտութիւն չունի, եւ 40 տարեկան խմբապետ Տանթէի հետ (Պրազիլ) միայն 4 կոլ ստացած է 10 մրցումներու ընթացքին: Նիս շատ փակ խաղաոճով կը խաղայ եւ այդ պատճառով ալ 10 մրցումի ընթացքին միայն 11 կոլ նշանակած է:
Երկրորդ դիրքը կը գրաւէ Փարիզ Սեն Ժերմեն, որ մեծ փոփոխութիւններ կատարեց այս տարի` վերջ տալով իր «աստղեր» հաւաքելու սովորութեան»: Ան 3-2 արդիւնքով դժուար յաղթանակ ձեռք ձգեց Պրեսթի դաշտին վրայ: Քիլիան Էմպափէ 2 կոլ նշանակեց:
Ստորեւ` 10-րդ հանգրուանի արդիւնքները.
Քլերմոն – Նիս | 0-1 |
Ռենս – Լորիան | 1-0 |
Լանս – Նանթ | 4-0 |
Պրեսթ – Փարիզ Սէն Ժերմեն | 2-3 |
Մեձ – Լը Հաւր | 0-0 |
Մոնփելիէ – Թուլուզ | 3-0 |
Լիլ – Մոնաքօ | 2-0 |
Ռեն – Սթրազպուրկ | 1-1 |
Մարսէյ – Լիոն յետաձգուած | |
ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ |
1.- Նիս | 22 (11-4) |
2.- Փարիզ Սեն Ժերմեն | 21 (23-9) |
3.- Ա. Էս. Մոնաքօ | 20 (23-14) |
4.- Լիլ | 18 (14-10) |
5.- Ռենս | 17 (16-12) |
………………… | ………………… |
16.- Մեձ | 9 (8-16) |
17.- Քլերմոն | 5 (7-14) |
18.- Լիոն | 3 (7-18) |
ԻՏԱԼԻԱ
«Սերի Ա.»-ի 10-րդ հանգրուանին, պարագլուխի դիրքը գրաւող Ինթեր Միլան բաւական դժուար յաղթանակ մը ձեռք ձգեց Ա. Էս. Ռոմայի դէմ մրցումին: 81-րդ վայրկեանին Մարքուս Թիտամ նշանակեց մրցումին միակ կոլը Տիմարքոյի փոխանցումէն ետք: Փորթուգալցի մարզիչ Ժոզէ Մուրինիօ (Ռոմա) առաջին կիսախաղը ամբողջ 45 վայրկեան պաշտպանողական խաղ կիրարկեց առիթ ստեղծեց Ինթերի բերդին ուղղութեամբ: 2-րդ կիսախաղին Ինթեր վերջապէս կրցաւ պաշտպանողական շղթան կոտրել եւ նշանակել կոլ մը: Եուվենթուս Վերոնայի դէմ մրցումին կորսուած վայրկեաններուն նշանակեց իր միակ կոլը` շնորհիւ Անտրէա Քամպիասոյի: Ձախ կողմի պաշտպան Քամպիասօ կոլ նշանակեց եւ շապիկը հանեց… Մրցումէն ետք ան յայտնեց, որ ասպարէզի ամէնէն ուրախ դեղին քարտը ստացաւ:
Ծայր աստիճան գեղեցիկ մրցումէ մը ետք, Ա. Սէ. Միլան 2-0 արդիւնքով կը յաղթէր ախոյեան Նափոլիի դաշտին վրայ, երբ ֆրանսացի Օլիվիէ Ժերոս 2 եւ նշանակեց 22-րդ եւ 31-րդ վայրկեաններուն, սակայն Նափոլի 2-րդ կիսախաղին փոխադարձեց եւ իր կարգին 2 կոլ նշանակելով շնորհիւ Փոլիթանոյի եւ Ռասփատորիի կրցաւ հաւասարութեամբ աւարտել մրցումը:
Ստորեւ` 10-րդ հանգրուանի մրցումներուն արդիւնքները.
Ճենովա – Սալերնիթանա 1-0 | |
Սասուլօ – Պոլոնիա 1-1 | |
Լեչէ – Թորինօ 0-1 | |
Քալիարի – Ֆրոսինոնէ 4-3 | |
Մոնզա – Ուտինեզէ 1-1 | |
Ինթեր Միլան – Ա. Էս. Ռոմա 1-0 | |
Նափոլի – Ա. Սէ. Միլան 2-2 | |
ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ |
1.- Ինթեր Միլան 25 (25-5) | |
2.- Եուվենթուս 23 (16-6) | |
3.- Ա. Սէ. Միլան 22 (18-11) | |
4.- Նափոլի 18 (22-12) | |
5.- Ֆիորենթինա 17 (18-13) | |
…………………. | …………………. |
18.- Էմփոլի 7 (3-16) | |
19.- Քալիարի 6 (9-21) | |
20.- Սալերնիթանա 4 (6-20) |
ԳԵՐՄԱՆԻԱ
«Պունտըսլիկա»-ի պարագլուխի դիրքը գրաւող Պայեր Լեւերքուզըն լաւ սկսելէ ետք Ֆրայպուրկի դէմ մրցումը 2-0 արդիւնքով յառաջացաւ շնորհիւ Ֆլորիան Վիրցի (36) եւ Եոնաս Հոֆմանի (60) կոլերուն: Ֆրայպուրկ ճնշեց եւ կոլ մըն ալ նշանակեց շնորհիւ Մանուէլ Կիւլտէի (70), սակայն առիթները մնացին ապարդիւն:
Այլ հետաքրքրական մրցումի մը, Այնթրախթ Ֆրանքֆորթ 2-0 արդիւնքով յառաջանալէ ետք Տորթմունտի դէմ մրցումին, 2 յաջորդական կոլեր ստացաւ Սապիցըրի եւ Մուքոքոյի շնորհիւ: Ֆապես Շայպի 68-րդ վայրկեանին 3-րդ կոլ մըն ալ նշանակեց ի նպաստ Ֆրանքֆորթի, բայց Եուլիան Պրենթ 82-րդ վայրկեանին անգամ մը եւս հաւասարեցուց արդիւնքը` նշանակելով Տորթմունտի 3-րդ կոլը:
Ստորեւ` 9-րդ հանգրուանի արդիւնքները.
Պոխում – Մայնց | 2-2 |
Աուկզպուրկ – Հայտընհայմ | 2-1 |
Շթութկարթ – Հոֆընհայմ | 2-3 |
Վերտըր Պրեմըն – Ունիոն Պերլին | 2-0 |
Պայէրն Միւնիխ – Տարմշթատ | 8-0 |
Լայփցիկ – Քէօլն | 6-0 |
Ֆրանքֆորթ – Տորթմունտ | 3-3 |
Լեւերքուզըն – Ֆրայպուրկ | 2-1 |
ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ |
1.- Պայեր Լեւերքուզըն | 25 (27-8) |
2.- Պայերն Միւնիխ | 23 (34-7) |
3.- Շթութկարթ | 21 (27-11) |
4.- Տորթմունտ | 21 (20-11) |
5.- Լայփցիկ | 20 (25-7) |
……………………. | ……………………. |
16.- Պոխում | 5 (8-23) |
17.- Քէօլն | 4 (7-21) |
18.- Մայնց | 3 (9-24) |